300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է. որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. ԱբրահամյանՍպասում ենք Հայաստան–Թուրքիա երկաթուղու բացմանը. ՓաշինյանՀիմա, երբ Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել, Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները բնականորեն փոխվելու են. Փաշինյան
Անհետ կորածների հարցում համագործակցելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ. Փաշինյան
Հունիսի 7–ին տեղի ունեցած ընտրություններում ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը քվեարկեց «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսի օգտին․ Փաշինյանի ելույթը ՄԱԿ ԳԱ-ում
Շառից, փորձանքից, իշխանությունից հեռու. «Հրապարակ»Միրզոյանն ու Բայրամովն են հանդիպելԱլավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 տրանսպորտային միջոց ունի․ ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը. «Ժողովուրդ»Պաշտոնը «ժառանգություն է թողնելու». «Հրապարակ»ԱՄՆ-ը շուրջ 7,5 միլիոն դոլար է հատկացրել հայկական լրատվամիջոցներին աջակցելու համարՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին. «Ժողովուրդ» Ապացույցները՝ մամուլի հրապարակումներ են եւ տիրադավների խոսքը. «Հրապարակ»Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ»Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին. «Հրապարակ»Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է. «Հրապարակ»Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ»ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը. «Հրապարակ»Կոբախիձեն Փաշինյանի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման հարցերըԿոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր Աթոռ
Քաղաքականություն

Ճշմարտությունը թանկ է, բայց Պլատոնն ընկերս է, կամ ինչպես սովորական մեղադրյալ Քոչարյանին դարձնել քաղբանտարկյալ (ֆոտո)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բախտը հավատարիմ մարդիկ ունենալու հարցում, կարելի է ասել, համարյա չի բերել։ Ամեն քայլափոխին նա հարվածներ է ստանում թիկունքից՝ մի դեպքում՝ դավաճանում են նրան, մեկում՝ գողանում երկրից, մյուսում՝ դառնում սեփական տգիտության զոհ, չորրորդում՝ իրենց՝ իրենցից առաջ ընկած լեզվի պատճառով են «քաշում» վարչապետին։

Բայց այս բյուր ու բազմազան ամբոխի մեջ կան հատուկները, ովքեր ոտից ցգլուխ «նվիրված» են Փաշինյանին և նրանց կարելի է ամեն ինչ և նրանք անպատիժ կմնան։

Դրանցից մեկն էլ «Շիշ բռնողից» ավելի հին հավատարիմ, դեռևս մշտապես դժգոհ-ցուցարար-պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ բառի բուն իմաստով կողքին կանգնած ու կանգնող Սարգիս Ալեքսանյանն է։

Ուսումնասիրելով վերջինիս արխիվային լուսանկարներն ու ֆեյսբուքյան էջը՝ բազմաթիվ լուսանկարների, այս դեպքում՝ ապացույցների ենք հանդիպում նրա ու գործող իշխանիկների ու գլխավոր իշխանի մտերմության։

Նախաբանը թերևս երկար ստացվեց և ընթերցողին գուցե դեռ պարզ չէ մեր վերնագիրը։

Հիմա այն մասին, թե ով է Փաշինյանի մտերիմ Սարգիս Ալեքսանյանը։

Նրա քաղաքական ուղին, հավանաբար, սկսվում է հենց «Քաղաքացիական պայմանագրով», նա ամենուրեք ուղեկցում է Փաշինյանին դեռ շատ վաղուց, առիթը բաց չի թողնում լուսանկարվել Արարատ Միրզոյանի, Ալեն Սիմոնյանի, Սասուն Միքայելյանի, գործող կառավարության գրեթե անխտիր բոլոր նախարարների հետ։ Մի առանձնակի մտերմություն սույն երիտասարդն անում է ո՛չ ավել, ո՛չ պակաս, ապագա ենթադրյալ ոստիկանապետ, իր խոսքով, «հրաշալի քաղաք Բաքվում ծնված» Նավակ Ճոճողի՝ Վիլեն Գաբրիելյանի հետ։

Այս երիտասարդը իշխանության «չարքաշ գործը» անողն է փաստորեն. հենց Սարգիս Ալեքսանյանն էր, որ առաջիններից էր, որ արձագանքեց իր շեֆի կոչին (Օսիպյանը կասեր՝ ինքնաբուխ հավաք) և արգելափակեց դատարանի մուտքը հերիք չէ, մի բան էլ քաշքշեց դատավոր Դավիթ Բալայանին, և նա վայր ընկավ, երբ փորձում էր գոնե պատուհանով իր աշխատավայր մուտք գործել և արդարադատություն իրականացնել։

Սարգիս Ալեքսանյանն այժմ ազատության մեջ է, նրան նույնիսկ ոստիկանական բաժին չտարան, գոնե մի բացատրություն չվերցրին։ Իսկ կարո՞ղ էր Ալեքսանյանին մեղադրանք առաջադրվել Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը։ Իհարկե, կարող էր։ Դա գիտի և՛ ինքը՝ Ալեքսանյանը, և՛ դատավոր Բալայանը, և՛ անձամբ Փաշինյանը։ Բալայանն այդ օրը ևս գնում էր արդարադատություն իրականացնելու, ինչ-որ մեկի ճակատագիրը որոշելու և ինչ-որ մեկը՝ որպես մարդ, պակաս կարևոր չէ, որքան շարքային մեղադրյալ Քոչարյանը։ 

Այդ միջադեպից ամիսներ անց, նույն արարքը, իսկ եթե ավելի անկեղծ լինենք, ապա ավելի «անմեղ արարք» կատարելու համար երկու երիտասարդ, ուշադրություն, կալանավորվում են՝ վերջին հանցագործի պես բերման ենթարկվելով։ Կալանավորվում են՝ դատավորին հարց տալու և նկարահանելու համար։ Ի՞նչ իմանային երիտասարդները, որ երկու դեպքում (երկրորդ դեպքը՝ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի հետ կատարված միջադեպն էր) կարելի է դատավորին քաշքշել ու չպատժվել, իսկ հարց տալու և նկարելու համար կալանավորվել։ 

Պատասխանը հստակ է՝ Սարգիս Ալեքսանյանն իշխող քաղաքական թիմի ստվերային մաս է՝ ՔՊ վարչության վերահսկող, իսկ Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի համակիրներ։ Այստեղ է, որ Քոչարյանին ու իր համակիրներին նույն «եվրոպաներում» արհեստականորեն դարձնում են քաղբանտարկյալ։  

Միանշանակ է, որ դատավորին ճնշել, նրա աշխատանքը խոչընդոտել չի կարելի, բայց ոչ մեկին չի կարելի, առավել ևս երբ դու հոխորտում ես, թե սա օրենքի երկիր է... 

Ահա այսպես է, որ ծնվում է հրեշավոր՝ հովանավորչություն երևույթը, այստեղ է, որ նույն՝ պատժվող արարքի համար մեկը բանտում է հայտնվում, մեկը՝ քեֆերի սեղանի շուրջ, այստեղ է, որ գլխիվայր շրջվում է փիլիսոփայական ամենավեհ մտքերից մեկն ու դառնում՝ ճշմարտությունը թանկ է, բայց Պլատոնն ընկերս է...

NEWSPRESS.am