NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

«Փաստ». Ո՞վ կամ ի՞նչն է ստիպում սպանության գործով վկային ցուցմունք փոխել

«Փաստ» թերթը գրում է.

«Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում այս օրերին քննվում է Կամո Փիրուզյանի սպանության գործը, որի իրագործման և կազմակերպման համար մեղադրանք է առաջադրվել Վլադիմիր Դավթյանին և քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանին (Ալավերդցի Վահագ)։ Թերթը գրում է, որ Աբգարյանի պաշտպանական թիմը որոշել է մի կողմ դնել իրավագիտության բոլոր սկզբունքները, գործում առկա ապացույցները, դատավարության կանոնները և նման դեպքրի համար նախատեսված իրավական այլ գործիքները ու այդ ամենը փոխարինել մամուլում վարձկան «իրավապաշտպանների» ակտիվ գործունեությամբ։

«Դատավարությունը հետզհետե վերածվում է քաղաքական շոուի, որի հնչեղությունը բարձրացնելու համար անընդհատ հնչեցվում են տարբեր պաշտոնյաների անուններ։ Թիրախում հիմնականում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու ՔԿ նախագահի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանն են։ Պաշտպանական կողմը պնդում է, իբրև վերջիններս ստիպել են գործով վկա Արթուր Մնացականյանին (քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի աջ ձեռքն է, հայտնի է Արկո անվամբ) սուտ ցուցմունքներ տալ ընդդեմ Աբգարյանի։

Ինքը՝ Արթուր Մնացականյանը, գրեթե երկու տարի բացակայել է Հայաստանից։ Օրերս նա վերադարձել է Վանաձոր և հայտնել դատարանին, որ ցանկանում է փոխել իր ցուցմունքները։ Թե ինչ պայմաններում և ինչ ճանապարհներով է կարողացել Ալավերդցի Վահագի պաշտպանական թիմը համոզել (թե՞ ստիպել) Մնացականյանին վերադառնալ և հիմա արդեն քրեական հեղինակության օգտին ցուցմունքներ տալ, պարզ չէ։
Արթուր Մնացականյանը պնդում է, իբրև ՔԿ նախագահի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանը, որ նաև Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարն էր և հիմա գտնվում է հետախուզման մեջ, ստիպել է իրեն կեղծ ցուցմունքներ տալ։ Սա ուշագրավ պնդում է, որովհետև մեր տեղեկությունների համաձայն, Արթուր Մնացականյանը Կամո Փիրուզյանի սպանության գործում կարողացել է խուսափել համակազմակերպիչ լինելու կարգավիճակից հենց քննության հետ համագործակցելու արդյունքում։ Ըստ էության, ստացվում է, որ իր ցուցմունքը փոխել ցանկացող Մնացականյանը Փիրուզյանի սպանությունը կազմակերպող հանցավոր խմբի հետ համագործակցելու փաստով ինքնակամ պատասխանատվություն է ստանձնում։ Բանը նրանում է, որ սպանություն իրականացրած անձը՝ Վլադիմիր Դավթյանը, իր ցուցմունքներում ասում է, որ հենց Արթուր Մնացականյանն է իրեն պատվիրել Փիրուզյանի սպանությունը։ Իհարկե դժվար է ասել, թե որն է եղել վկայի վարքագծի նման փոփոխության հիմնական պատճառը, բայց կարելի է ենթադրել, որ նա ուժեղ ճնշման է ենթարկվել Վահագն Աբգարյանի կողմից և հիմա, պաշտպանելով վերջինիս, փաստացի ընդունում է իր մեղսակցությունը՝ որպես սպանության կազմակերպիչ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում