300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է. որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. ԱբրահամյանՍպասում ենք Հայաստան–Թուրքիա երկաթուղու բացմանը. ՓաշինյանՀիմա, երբ Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել, Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները բնականորեն փոխվելու են. Փաշինյան
Անհետ կորածների հարցում համագործակցելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ. Փաշինյան
Հունիսի 7–ին տեղի ունեցած ընտրություններում ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը քվեարկեց «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսի օգտին․ Փաշինյանի ելույթը ՄԱԿ ԳԱ-ում
Շառից, փորձանքից, իշխանությունից հեռու. «Հրապարակ»Միրզոյանն ու Բայրամովն են հանդիպելԱլավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 տրանսպորտային միջոց ունի․ ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը. «Ժողովուրդ»Պաշտոնը «ժառանգություն է թողնելու». «Հրապարակ»ԱՄՆ-ը շուրջ 7,5 միլիոն դոլար է հատկացրել հայկական լրատվամիջոցներին աջակցելու համարՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին. «Ժողովուրդ» Ապացույցները՝ մամուլի հրապարակումներ են եւ տիրադավների խոսքը. «Հրապարակ»Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ»Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին. «Հրապարակ»Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է. «Հրապարակ»Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ»ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը. «Հրապարակ»Կոբախիձեն Փաշինյանի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման հարցերըԿոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր Աթոռ
Քաղաքականություն

Ակնհայտ է, որ Հայաստանի դիրքավորումը բանակցային գործընթացում թուլացել է. Շարմազանով

Ահա, թե ինչպիսի աննախադեպ ձեռբերումներ է գրանցել Փաշինյանը Արցախյան բանակցություններում։ Այսպես է վերնագրել ֆեյսբուքյան իր գրառումը ՀՀԿ մամուլի քաչտուղար Էդուարդ Շարմազանովը։

«ՀՀ իշխանությունը շարունակում է դասեր չքաղել իր սխալներից եւ մեղավորներ փնտրել կամ դրսում, կամ քաղաքական ընդդիմադիրների շրջանում: Փաշինյանի կիքսերն արդարացնող ԶԼՄ-ներից մեկը անդրադառնալով նրա կողմից «կիրթ եւ նորմալ» հռչակված Ալիեւի հակահայկական հայտարարություններին, նշել է, թե Ալիեւը ոչ ավել, ոչ պակաս հիմար վիճակի մեջ է դրել Լավրովին եւ ինձ, քանի որ ես քննադատել եմ վարչապետի`Արցախը Հայաստան է եւ վերջ ձեւակերպումը:

Եթե այս կարծիքն է գերիշխում իշխանությունների «փայլուն» ուղեղներում, ապա Արցախյան գործընթացում մեզ դժվար լավ բան սպասվի: Այսպես, նախորդ իշխանությունը քայլողներին ժառանգել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների 5 հայտարարություն, որտեղ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պարտադիր սկզբունք է:

Համանախագահները դեռ 2016թ. ապրիլին Երեւանում նշել են, որ Արցախը պետք է մասնակցություն ունենա բանակցությունների վերջնական փուլին:
Նախորդ իշխանությունը Փաշինյանին փոխանցել է Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի եւ Ժնեւի օրակարգերը, որը, ի դեպ, հրաժարվում էր գործի դնել Ադրբեջանը: Իսկ հրաժարվում է նա, ում ձեռնտու չէ ձեռքբերվածը:

Ինչ ունենք 2018թ. մայիսից սկսած :

Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը պետք է բանակցային սեղան վերադառնա, ինչին ի պատասխան հայկական կողմերը ստացան ԵԱՀԿ համանախագահողների դեղին քարտը:

Հրաժարվելով Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի օրակարգերից` Փաշինյանը հրապարակ բերեց Դուշանբեի վերելակային րոպեական պայմանավորվածությունը:

Ուշադրություն, այս ամբողջ ընթացքում պաշտոնական Բաքվի քարոզչությունն ու առաջին դեմքերը խիստ քննադատում էին ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների քաղաքականությունը Արցախյան գործընթացում եւ դիֆերամբներ էին ձոնում Փաշինյանին` նշելով կարգավորման շուրջ մեծ հույսերի մասին:

Փաշինյանը Ալիեւին հռչակեց «կիրթ եւ նորմալ» անձնավորություն: Ավելին, ՀՀ նոր իշխանության թեթեւ ձեռքով համանախագահների եւ կողմերի հայտարարություններում առկա «ինքնորոշման իրավունք» եզրույթը Միլանի հայտարարությամբ փոխարինվեց «արդար լուծում» եզրույթով: Սա խայտառակ հետքայլ էր, քանի որ Ստեփանակերտում արդար լուծում ասելով`մի բան են ակնկալում, Բաքվում`բոլորովին այլ:

Նիկոլ Փաշինյանն այսքանով չբավարարվեց եւ առաջ քաշեց մեկ այլ խայտառակ թեզ, թե կարգավորումը պետք է բավարարի եւ Հայաստանի, եւ Արցախի, եւ Ադրբեջանի ժողովուրդներին` գլուխ գովալով, թե ինքը առաջին հայ ղեկավարն է, որ նման հայտարարություն է անում: Բայց նույնիսկ սրանով Փաշինյանի աննախադեպ արկածախնդրության ցանկը չավարտվեց:

Նա, որ մեկուկես տարի առաջ պնդում էր, թե չունի Արցախի ժողովրդի մանդատը նրա անունից բանակցելու համար, Ստեփանակերտում հայտարարեց ` «Արցախը Հայաստան է եւ վերջ»: Էմոցիոնալ, զրոյական արդյունավետությամբ այս ձեւակերպումը մսխեց մեր հաղթաթուղթը` կառուցողականությունը եւ հնարավորություն տվեց համանախագահող ՌԴ-ին` մեղադրելու ՀՀ-ին բանակցային գործընթացը արգելակելու մեջ:

Վերջին 20 տարիների ընթացքում դուք չեք գտնի համանախագահ երկրների որեւէ հայտարարություն, որտեղ մեղադրանք է հնչում ընդդեմ Հայաստանի: Սրանք են այն աննախադեպ ձեռբերումները, որ գրանցեց վարչապետ Փաշինյանը:

Ակնհայտ է, որ Հայաստանի դիրքավորումը բանակցային գործընթացում թուլացել է: Եւ դրա մասին է վկայում Նյու Յորքում ՄԱԿ-ի բարձր ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե կարգավորումը պետք է բավարարի Ադրբեջանի ժողովրդին: Սրանով պաշտոնական Երեւանը հերքեց ստեփանակերտյան հայտարարությունը, թե Արցախը Հայաստան է եւ վերջ:

Բայց եթե Փաշինյանը նահանջեց, ապա նրա «կիրթ եւ նորմալ գործընկերը»` օգտվելով մեր բացթողումներից, Պուտինի ներկայությամբ հակադարձեց՝ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է»՝ հիմար իրավիճակում թողնելով ՀՀ վարչապետին:

Հ.Գ . Ժամանակն է, ի վերջո, գիտակցել, որ սեփական փիարը պետք է ստորադասել պետական շահին, եւ ձախողումների համար մեղադրել ոչ թե բոլորին, այլ նախեւառաջ ինքդ քեզ:

Հ.Հ. Գ. Այս հրապարակումը կարող է օգտակար լինել նրանց, ովքեր ի վիճակի են վերլուծել, մյուսները ազատ են՝ դուխով ծափ տալու եւ վեր-վերի բռնելու»,- գրել է նա։