Վրաստանը պատրաստվում է C և B հեպատիտի ծրագրերի միջազգային վավերացմանըԻրանը պահանջել է, որ Ուկրաինան փոխհատուցի նավի հետ կապված միջադեպի վնասըՊՆ-ն հերքում է․ զինծառայողի՝ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ ենՓաշինյանի կառուցած թակարդի գինը պատրաստվում են վճարել Հայաստանի պետությունն ու ժողովուրդը․ ԱնանյանԻրանից և այլ երկրներից դեպի Երևան մի շարք չվերթեր են չեղարկվել․ Սպուտնիկ ԱրմենիաԳերեզմանատնից գողացել են 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներովԴաժան ծեծի է ենթարկվել 19 ամյա ժամկետային զինծառայող․ իրավապաշտպանՎեհափառի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարանԱռանց տիտղոսների, բայց միլիարդներով. Ռեալը համաշխարհային ռեկորդ է սահմանելԳյուղատնտեսության անկումը 2026-ին հասել է 12 տոկոսի․ ԱռաքելյանՄովսես Հարությունյանն ազատվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնիցԼիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-իՃապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 100 հետցնցումԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է զինծառայողների հետ՝ քննարկելով ծառայության պայմաններն ու կարգապահությունըԹրամփն ավարտել է Զելենսկու և Նեթանյահուի հետ հանդիպումները Սպիտակ տանըՃապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժից հետո առնվազն 50 մարդ է տուժելԵՏՀ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրման և թվայնացման ոլորտների հարցերըՎթար Երևանում․ օտարերկրացի տղամարդը մոպեդով բախվել է երկու ավտոմեքենայի․ վիրավոր կաԻրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համարՀայաստանում վարձակալության շուկան ակտիվացել է․ ռուսաստանցիների նոր հոսք է նկատվումՖրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել ԹուրքիայինԱվելի քան 400 միլիոն աֆրիկացի զրկված է խմելու ջրի տարրական հասանելիությունից. ՄԱԿԲաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների բողոքի քննության շրջանակում ելույթներն ավարտվել ենԱմուսնալուծությունից հետո 2-րդ հարվածը. Արզաքանցյանին տուգանելու 3 որոշում է կայացվել․ PastinfoՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիԲայրամովը Գերմանիայի նոր դեսպանին ներկայացրել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակըՈւկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը մանրամասներ է հայտնել Ուդմուրտիայի վրա հարձակման մասինՀարկային կարգապահության բարելավումն ու առաջիկա անելիքները՝ ՊԵԿ խորհրդի նիստի օրակարգումՍպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումըԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՊուտինը փաստում է, որ ինքը վերջերս ձևավորված ԱԺ մեծամասնությանը չի համարում լեգիտիմ․ ՄինասյանԵղվարդում ապօրինի գործող հրաձգարանում մեծաքանակ զենք-զինամթերք է հայտնաբերվել71 կգ քաշային Ջանես Նազարյանը Բաքվում կգոտեմարտի ոսկե մեդալի համարԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էՏարադրամի փոխարժեքները հուլիսի 28-ինՈւժգին երկրաշարժ Ճապոնիայի Կումամոտո նահանգում. կան մի քանի տասնյակ վիրավորներԽիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր է. ՍԱՏՄՀետախույզները ռուս տղամարդուն Հայաստանում կալանավորելիս առաջնորդվել ենTik-Tok-յան նկարներով և շփոթել նրան հանցագործի հետՍևանա լճից ոռոգման նպատակով իրականացված ջրառի ամենացածր ցուցանիշն է գրանցվել 65 տարվա ընթացքումՀՀ-ի ընդդիմության հիմնական խնդիրը միասնական ռազմավարության և միասնական կարգախոսի բացակայությունն էԻրավապահները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է, իսկ պատժամիջոցների հետևանքները՝ ցավոտ ու իրական. Արթուր ԽաչատրյանԱմերիաբանկը ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակի մանրածախ բանկինգի արդյունքներըՍիրիայի քրդական կոալիցիան պատրաստվում է հայտարարել իր լուծարման և իր ստորաբաժանումները Սիրիայից դուրս բերելու մասինԱրամ Խաչատրյան փողոցում իրականացվելու է նորոգման գործընթաց․ խնդրում են ավտոմեքենաներ չկայանելԱռանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերը՝ աճուրդով, մեծ պահանջարկ ունեցողները՝ առանց աճուրդիՀրապարակվել է Ռուբինյանի կողմից Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղարին պաշտոնից ազատելու մասին որոշումը
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ հպվել է 9-ամյա տղայի սեռական օրգանին, սեղմել երեխայի մարմինը
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ
Կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում. Աննա Հակոբյան (տեսանյութ)
Քաղաքականություն

Աշունը Հայաստանում «թեժ» է, սակայն ոչ քաղաքական իմաստով

Աշունը Հայաստանում կարելի է ասել, որ իրոք «թեժ» է անցնում, սակայն ոչ քաղաքական իմաստով, այլ զինվորական։ Մեկը մյուսին հաջորդում են զորավարժությունները, որոնց ներգրավված են ինչպես գործող բանակի միավորները, այնպես էլ՝ պահեստազորայինների առանձին խմբեր ու կատեգորիաներ։

Ընդ որում, ուշագրավ է այն, որ զորավարժությունները ընթանում են և Հայաստանում, և Արցախում։ Առհասարակ, կիսապատերազմական վիճակում գտնվող երկրների համար նման վիճակը լիովին բնականոն է, սակայն այն, որ այդ զորախաղերը, կարելի է ասել, Հայաստանում առաջին անգամն է, որ նման ծավալներով ու մասշտաբներով անցկացվում են, ու նույնիսկ գործող իշխանությունների կողմից են հայտարարվում «աննախադեպ», արդեն իսկ զգաստացնող է։

Զգաստացնող է նաև այն, որ Փաշինյան Նիկոլը փորձել է հանդարտեցնել հնարավոր անհանգստությունը հասարակության մեջ ու հայտարարել է, որ այս զորախաղերը կապ չունեն արդեն հայտնի կոնյուկտուրայի փոփոխության հետ։ Սա եթե բացենք դիվանագիտական լեզվից, նշանակում է, որ Փաշինյանը հասկացնում է, որ անհանգստանալու կարիք չկա, Արցախյան հակամարտության ճակատում ֆորս մաժորներ, անակնկալ զարգացումներ չեն սպասվում։ Սակայն այս ամենով հանդերձ, նույն Փաշինյանի վերջին հայտարարությունը, ինչ խոսք, բավական հարցերի վրա լույս կարող է սփռել։

Հիշեցնենք, որ նախօրեին կառավարությունում խորհրդակցություն է անցկացվել բանակի սննդապահովման ու սննդի մատակարարման հարցի հետ կապված, որի ընթացքում ՀՀ վարչապետը անդրադարձել է սննդի նոր կազմակերպման ծրագրին, նշել է, որ աշխատում են 6 ընկերության հետ եւ սննդից օգտվում է 7 հազար ծառայող, կարեւորել է, որ ծրագիրը լավ է ընդունվել՝ արդյունքներն ու արձագանքները դրական են, ու շեշտել․ «Մենք միանշանակ պետք է գնանք այս ճանապարհով և պետք է սա դարձնենք ուժեղ ու կայացած ինստիտուտ: Այստեղ անկյունաքարայինը պատերազմական իրավիճակում մատակարարման հարցն է, և պետք է համբերատար աշխատել այն ճիշտ կազմակերպելու ուղղությամբ»:

Ուշադրություն դարձնենք, Փաշինյանը շեշտում է «պատերազմական իրավիճակում» սննդապահովման ու սննդի մատակարարման անխափանության հարցը, մի բան, որը կամա ակամա լսարանի մոտ կարող է որոշակի մտածումների առիթ տալ։ Իհարկե, հոռետեսական պատկերացումներից զերծ կարելի է մնալ ու սա մեկնաբանել որպես անհրաժեշտ նախապատրաստություններ՝ ցանկացած սցենարային զարգացմանը դիմագրավել կարողանալու տեսլականով, սակայն ամեն դեպքում, հասկանալի է, որ գուցեև ինչ որ պահ գալու է, երբ դիվանագիտությունը դադարելու է գործել, իսկ երբ դիվանագիտությունը դադարի գործել, հայտնի խոսքի համեմատ, սկսելու են «աշխատել» թնդանոթները։

 

Յակոբ Բերգեր