Ադրբեջանի վարչապետը հրաժարական է ներկայացրել
Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օկտայ Ասադովը հաստատել է, որ երկրի վարչապետ Նովրուզ Մամեդովը դիմել է նախագահին հրաժարականն ընդունելու խնդրանքով: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ադրբեջանի վարչապետ Նովրուզ Մամեդովը դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին աշխատանքից ազատվելու խնդրանքով»,- ասել է խորհրդարանի խոսնակը նիստի ընթացքում:
Ավելի վաղ լրատվամիջոցները հղում անելով երկրի կառավարական աղբյուրներին՝ գրել էին, որ Մամեդովը հրաժարական է ներկայացրել՝ թոշակի անցնելու կապակցությամբ: