30 վայրկյանն անցավ. Նիկոլ Փաշինյանը քաղաքացուն խոսելու ժամանակ չտվեց (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Էջմիածնում մասնակցում է քաղաքի հիմնադրման 2704-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին:
Երբ Փաշինյանն Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հետ քայլում էր, նրանց մոտեցավ մի երիտասարդ և 30 վայրկյան խոսելու ժամանակ խնդրեց, ասաց, որ Ռուսաստանի Դաշնությունից է եկել:
«Եղբայր, հիմա չեմ կարող»,- ասաց Փաշինյանն, ինչին ի պատասխան երիտասարդը տեղեկացրեց, որ ինքն այսօր գնում է և ուզում է շնորհակալություն հայտնել Փաշինյանին:
Վարչապետը նրան ուղղորդեց դիմել իր օգնականին:
«Պարոն վարչապետ, ես շատ եմ խնդրում Ձեզ՝ 30 վայրկյան»,- ասաց երիտասարդը և ստացավ պատասխանը՝ 30 վայրկյանն անցավ:
Մանրամասները՝ տեսանյութում