NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

«Հրապարակ». Տեսախցիկը ֆիքսել է կրակոցները. Ծաղկաձորում փորձել են սպանել հեղինակություն վայելող Վարդան Առաքելյանին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Օրերս Ծաղկաձորում կրիմինալ դեպք է գրանցվել, որին լրատվամիջոցները չեն անդրադարձել, քանի որ ոստիկանության կայքում այն տեղ չի գտել: Սեպտեմբերի 25-ին Ծաղկաձորի բնակիչներից մեկի առանձնատան բակի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է դիմակավորված անձը ատրճանակի կրակոցներով փորձում վերջ տալ տղամարդու կյանքին:

Տեսանյութը, որ հայտնվել է մեր ձեռքի տակ, կա նաև իրավապահների ձեռքին: Պարզեցինք, որ տուժողի կյանքը հաջողվել է փրկել: Ավելին՝ մեզ հաջողվեց պարզել տուժողի ինքնությունը: Նա Ծաղկաձորի բնակիչ Վարդան Առաքելյանն է, որի տան տեսախցիկն էլ հենց ֆիքսել է իր դեմ իրականացվող մահափորձը:

«Վարդանը Ծաղկաձորում հարգված, հեղինակություն վայելող տղա է: Ինքը թացը չորից ջոկող է, բայց թե ո՞վ, կամ ինչի՞ համար կարող էր էս քայլին գնալ, բոլորիս համար էլ անհասկանալի է»,-մեզ հետ զրույցում ասաց նրան ճանաչողներից մեկը:

Ուշագրավ է, որ հենց այս դեպքից հետո մեր տեղեկություններով աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Ծաղկաձորի ոստիկանության բաժանմունքի պետ Դավիթ Յազինչյանը: Նա այդ պաշտոնին ընդամենն ամիսներ առաջ էր նշանակվել: Օրեր անց էլ աշխատանքից ազատվել էր ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Վաղինակ Ավետիսյանը: Սակայն եթե վերջինիս ազատումը պատճառաբանվեց երկարամյա ծառայությունից հետո թոշակի անցնելու որոշումով, ապա Դավիթ Յազինչյանի դեպքում այլ է. նա չափազանց երիտասարդ է թոշակի անցնելու համար:

Ինչևէ, Ծաղկաձորում և Հրազդանում լուրեր են պտտվում, թե երկու ոստիկանապետերի հրաժարականների հիմքում հենց այս մահափորձի դեպքն է: Երկուսից էլ, որպես անցանկալի կադր, փորձել են ազատվել հենց այս գործը դեմ տալով՝ պատճառաբանելով, թե սեղմ ժամկետում ծանր հանցագործությունն այդպես էլ չեն կարողացել բացահայտել: Քրեական գործը հարուցված է, իսկ հանցագործությունը շարունակում է չբացահայտված մնալ:

Որպեսզի պարզեինք, թե դեպքն արդյոք ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերում առկա է, և ինչու ոստիկանության կայքում որևէ ինֆորմացիա չի տեղադրվել, դիմեցինք ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժին: «Դեպքի հետ կապված արձանագրություն է կազմվել, նույն օրը քննչականում հարուցվել է քրեական գործ, նախաքննության փուլում է: Ոստիկանության կայքում չի տեղադրվել, քանի որ հիմնականում տեղադրում ենք բացահայտված գործերը, չի բացառվում, որ այս գործն էլ բացահայտվելուց հետո, տեղադրվի»,- փոխանցեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցը:

Անդրադառնալով մեր հաջորդ հարցին, թե ոստիկանապետերի աշխատանքից ազատումը որևէ կերպ առնչվում է նշված գործի հետ՝ պատասխանեց. «Ծաղկաձորի ոստիկանական բաժանմունքի պետը երեկ իր զեկուցագրի համաձայն է ազատվել աշխատանքից, իսկ Հրազդանի ոստիկանապետը թոշակի է անցել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում