Միրզոյանն ու Բայրամովն են հանդիպելԱլավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 տրանսպորտային միջոց ունի․ ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը. «Ժողովուրդ»Պաշտոնը «ժառանգություն է թողնելու». «Հրապարակ»ԱՄՆ-ը շուրջ 7,5 միլիոն դոլար է հատկացրել հայկական լրատվամիջոցներին աջակցելու համարՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին. «Ժողովուրդ» Ապացույցները՝ մամուլի հրապարակումներ են եւ տիրադավների խոսքը. «Հրապարակ»Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ»Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին. «Հրապարակ»Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է. «Հրապարակ»Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ»ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը. «Հրապարակ»Կոբախիձեն Փաշինյանի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման հարցերըԿոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալ
Քաղաքականություն

Սխալ որոշումը թիկունքից հարված կլինի պետականությանը. Ռուբեն Հակոբյանը հորդորել է ՍԴ անդամներին առաջնորդվել պրոֆեսիոնալիզմով

Քաղաքական վերլուծությունների ԱԿՈՒՆՔ կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանի բաց նամակ է հղել Սահմանադրական դատարանի անդամներ Ալվինա Գյուլումյանին, Արևիկ Պետրոսյանին, Արաիկ Թունյանին, Հրանտ Նազարյանին, Աշոտ Խաչատրյանին։ Նամակում նա ՍԴ անդամներին հորդորում է «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ԱԺ որոշումը քննարկելուց և քվեարկելուց առաջնորդվել բացառապես պրոֆեսիոնալիզմով։ Նամակը ներկայացնում ենք ստորև։

«ՀՀ Սահմանադրական դատարանի հարգելի անդամներ,

Դիպվածի տիրականությունն այսօր լրջագույն քննության առաջ է կանգնեցրել ձեզ` ձեր ապրած կյանքի, թերևս, կարևորագույն որոշումներից մեկն ընդունելու համար: Իրավիճակից փախուստը` վախկոտություն է, սխալ, ուղղորդված որոշումը` թիկունքից հարված պետականությանը: Որպես ՀՀ քաղաքացի, հավատացե´ք, իմ միակ հորդորը, եթե կուզեք` խնդրանքը ձեզ, մեկն է` Ազգային ժողովի կողմից ձեզ պարտադրված` «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» որոշումը քննարկելուց և քվեարկելուց առաջնորդվել բացառապես պրոֆեսիոնալիզմով, խղճի մտոք և, որ ամենակարևորն է` պետության շահի հստակ գիտակցումով:

Որևէ սխալ, պարտադրված որոշում բացում է ուղիղ ճանապարհ դեպի բռնատիրություն, մեկ անձի բացարձակ իշխանություն, ինչին առայժմ իշխանության ճյուղերից դիմակայում է միայն Սահմանադրական դատարանը` ձեզանով: Իր քաղաքական ակնկալիքները չբավարարող դատավորներին անվանարկելով վնգստացողներ, գործող վարչապետը նշանառության տակ է վերցրել ձեզ` Բարձրագույն դատարանի վեց անդամներիդ: Ասեմ, թե ինչու չեմ դիմում Սահմանադրական դատարանի մյուս երեք դատավորներին.

Նրանք, տեղյակ լինելով`
Ն. Փաշինյանի հայտնի հրահանգ-հրովարտակին՝ իսկ կա՞ Հայաստանում որևէ դատավոր, որ չի կատարի իր խոսքը,

Վարչապետի քրեածին հրամանին՝ ոստիկանների ներգրավմամբ շրջափակել բոլոր դատարանները` դատավորներին թույլ չտալով մտնել իրենց աշխատասենյակ, նույնիսկ` պատուհանից,

մարտի 1-ի գործով դատավորի աննախադեպ լկտի պահվածքին՝ զրկելով պաշտպանական կողմին վերջին խոսքի իրավունքից,

ԱԱԾ-ՀՔԾ հայտնի գաղտնազերծված զրույցի բովանդակությանը՝ գործող վարչապետի ուղղորդումով Ռ.Քոչարյանին կալանավորելու մասին,

ԲԴԽ-ի նողկալի պահվածքին՝ դատարանների անկախությունը ապահովելու փոխարեն քաղաքական իշխանության ձեռքին որպես մահակ՝ «անհնազանդ» դատավորներին պատժելու գործելաոճին և…
Կարելի է, թերևս, շարունակել թվարկումները, բայց եթե այս երեք իրավաբան-դատավորներն այսքանից հետո չեն գիտակցել, որ Սահմանադրական դատարանի վրա Ազգային ժողովի որոշում-գրոհով Ն. Փաշինյանը ամբողջ իշխանությունը իր ձեռքում մեկտեղելու քաղաքական ծրագիր է իրականացնում, ուրեմն անիմաստ է նոր փաստարկումներով ինչ–որ բան փորձել նրանց բացատրել. ասված է` ժամանակին է վերապահված վերջին խոսքի և գնահատականի իրավունքը:

Հ.Գ. Իդեպ, գնահատելի է ձեր արժանապատիվ կեցվածքը` գործող վարչապետի կողմից ձեզ բացահայտ կաշառելու նվաստացուցիչ առաջարկին և կարծում եմ, որ այս խայտառակ ձեռագիրը նույն արհամարհանքին կարժանանա նաև միջազգային կառույցներում, որտեղ առաջիկայում պետք է քննվի Սահմանադրական դատարանի դիմում-նամակը:

Բարին ընդ ձեզ»: