Միրզոյանն ու Բայրամովն են հանդիպելԱլավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 տրանսպորտային միջոց ունի․ ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը. «Ժողովուրդ»Պաշտոնը «ժառանգություն է թողնելու». «Հրապարակ»ԱՄՆ-ը շուրջ 7,5 միլիոն դոլար է հատկացրել հայկական լրատվամիջոցներին աջակցելու համարՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին. «Ժողովուրդ» Ապացույցները՝ մամուլի հրապարակումներ են եւ տիրադավների խոսքը. «Հրապարակ»Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ»Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին. «Հրապարակ»Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է. «Հրապարակ»Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ»ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը. «Հրապարակ»Կոբախիձեն Փաշինյանի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման հարցերըԿոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալ
Վազող տողեր

Պարոն ոստիկանապետ, ցանկանում են ինձ լռեցնել. Արիանա Հովսեփյանի նամակը՝ Արման Սարգսյանին

NEWSPRESS.am-ի հիմնադիր տնօրեն Արմենուհի (Արիանա) Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով բաց նամակ է հղել Ոստիկանապետի ժամնանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին: 

Նրա բաց նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Պարոն ոստիկանապետ,

Ձեզ է դիմում Հայաստանի Հանրապետության իսկապես հպարտ քաղաքացի՝ հույս ունենալով, որ Ձեր՝ այդ բարձր պաշտոնին նշանակվելով, սկսել է ապրել փոքր-ինչ ավելի օրինական երկրում: 

Արմավիրի մարզում, ինչպես արդեն քանիցս տեղեկացրել եմ, ռեգիոնալ վարչության պետ Արամ Հովհաննիսյանի «բարձր հովանու ներքո» օրերս դաժան ծեծի են ենթարկվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ:

Ինչպես ցանկացած հանցավոր երևույթի, առավել ևս բռնության մասին ես անկարող եմ լռել, և այս դեպքն էլ բացառություն չէր, հատկապես որ ծեծի ենթարկված երիտասարդներն իմ հարազատներն են: 

Ուղիղ եթերների միջոցով բազմիցս անդրադարձել եմ հարցին և մերկացրել մարզի ոստիկանության մի քանի աշխատակիցների: Նրանց հարցով այլևս Հատուկ քննչական ծառայությունն է զբաղվում, որտեղ, ի դեպ, պատրաստվում եմ ցուցմունք տալ: 

Եվ ահա, ինչպես և սպասվում էր իրենց պետերին փրկելու են նետվել ստորինները՝ բառի՝ Ձեր սրտի ուզած իմաստով: 

Հարգելի պարոն ոստիկանապետ, սույն նամակով նաև տեղեկացնում եմ Ձեզ, որ Ձեր ենթակաները ոչ միայն սովորական բանդա կազմած, օրը ցերեկով անմեղ մարդկանց են ծեծում, այլև մի բան էլ ցանկանում լռեցնել ինձ արդեն այլ՝ զարտուղի ճանապարհով: 

Բանն այն է, որ Ձեր ստորադասները որոշել են դիմել Հայաստանում ընդունված և հեղափոխությունից հետո իբր վերացած մեթոդին՝ ծանոթին: Նրանք, ինձ հասած տեղեկություններով ֆեյսբուքյան տիրույթում քիչ թե շատ հետևորդներ ունեցող օգտատերերին և հատկապես նրանց, որոնց գրառումները լրատվականները վերահրապարակում են, առաջարկում են «սևացնել», «փչացնել» ինձ... Փոխարենը ես չգիտեմ՝ ինչ են խոստանում Ձեր «խելոք» ենթակաները: 

Պարոն ոստիկանապետ, ես գնահատում եմ Ձեր անցած ուղին, Ձեր՝ սպայի արժանապատվությունը, և միայն հանուն դրա է, որ լեզուս ատամներիս հետևում եմ պահում Ձեր՝ նույն այդ ենթակաների այլևայլ «ղալաթների» մասին չխոսելու համար: Ես և Դուք՝ առավել ևս, հասկանում ենք, որ սա ինչ-որ առումով փորձաշրջան է Ձեզ համար և համակարգը նմաններից մաքրելու գնով է նաև, որ կարողանալու եք հաստատվել այդ պաշտոնում և ավելի հանգիստ խղճով աշխատել: 

Հակառակ պարագայում, պարոն ոստիկանապետ, Դուք, մենք և բոլորս տանուլ ենք տալու պետությունը, Հայաստան պետությունը, որը  նմանները կամաց-կամաց դարձնելու են խուժանապետություն: 

Ես շատ բան գիտեմ, այդ պետերի, պետիկների, նրանց անձնական կյանքի, վարքի, էլ չեմ ասում, թե որքան բան՝ նրանց ընտանիքների մասին: Բայց ընտանիքն ինձ համար սրբություն է եղել և կա, իսկ անձնական կյանքի տիրույթ, գրեթե միշտ, ինձ թույլ չեմ տալիս մտնել: Ես պատրաստ եմ նույնիսկ լռել, միայն թե սովորական մարդ ծեծողները համազգեստ չկրեն: Այո, պատրաստ եմ լռել, բայց իմ համբերությունն անսահման չէ և իմ դեմ ուղղվող աղեղները անպայման վերադարձնելու եմ այն ուղղողներին: 

Սպասումով՝ ՀՀ քաղաքացի»: