Միրզոյանն ու Բայրամովն են հանդիպելԱլավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 տրանսպորտային միջոց ունի․ ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը. «Ժողովուրդ»Պաշտոնը «ժառանգություն է թողնելու». «Հրապարակ»ԱՄՆ-ը շուրջ 7,5 միլիոն դոլար է հատկացրել հայկական լրատվամիջոցներին աջակցելու համարՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին. «Ժողովուրդ» Ապացույցները՝ մամուլի հրապարակումներ են եւ տիրադավների խոսքը. «Հրապարակ»Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ»Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին. «Հրապարակ»Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է. «Հրապարակ»Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ»ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը. «Հրապարակ»Կոբախիձեն Փաշինյանի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման հարցերըԿոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալ
Հասարակություն

Լուսանկարներ. Փաշինյանի նոր մեքենան իրականում արժեցել է 540 հազար դոլար. Politik.am

Օրեր առաջ մենք գրել էինք, որ շքեղությունների սիրահար վարչապետ Փաշինյանի համար հնացած է Սերժ Սարգսայնից ժառանգություն մնացած զրահապատ Mercedes S 600 W221 մոդելի մեքենան։ Փաշինյանն արդեն նոր մեքենա ունի՝ 2019 թվականի արտադրության Mercedes S 600 W222 մոդելի։ Մեքենան ամբողջապես զրահապատ է, ինչպես և նախատեսված է պետության ղեկավարներին սպասարկող մեքենաների համար։ Այդ մասին գրում է Politik.am-ը:

Մեր նախորդ հրապարակման մեջ գրել էինք, որ Փաշինյանին սպասարկող մեքենան ՌԴ-ում արժե միջինը 70 մլն դրամ (այս մոդելի գներին կարող եք ծանոթանալ այստեղ), որը համարժեք է 147 հազար ԱՄՆ դոլարի։ Հայտնի է, որ Հայաստանում չկան ընկերություններ, որոնք կարող են ամբողջական զրահապատում իրականացնել մեքենաների համար։ Հայաստանում առկա մեքենաները հիմնականում զրահապատվում են Ռուսաստանի Դաշնությունում։ Այնտեղ կան լավ մասնագիտացված ընկերություններ և գները արևմտյան ընկերությունների համեմատ անհամեմատ ցածր են։ ՌԴ-ում Փաշինյանին սպասարկող նոր Mercedes S 600 W222 մոդելի ամբողջական (FULL) զրահապատումը արժե 150 հազար դոլար։

Մեր այս հրապարակումից հետո վարչապետի աշխատակազմի մեր աղբյուրները որոշակի տեղեկություններ փոխանցեցին մեզ: Մեքենայի արժեքի մեր հաշվարկը սխալ է արվել, քանի որ մենք հաշվի չենք առել պետության ղեկավարի անվտանգության հանգամանքը, որից ելնելով սպասարկող մեքենան չէր կարող զրահապատում անցնել ոչ գործարանային պայմաններում: Փաշինյանի սպասարկող մեքենան գործարանային զրահապատում է անցել, ինչը նշանակումը է, որ մեքենան առնվազն կրկնակի թանկ արժի:

Մեր աղբյուրների օգնությամբ պարզեցինք, որ Փաշինյանին սպասարկող մեքենան Mercedes S 600 GUARD FL է: Կապ հաստատեցինք Մերսեդես ընկերության երևանյան ներկայացուցչության՝ Ավանգարդ Մոթորս-ի վաճառքի բաժնի աշխատակիցների հետ: Ընկերությունից մեզ հայտնեցին, որ նշված մոդելը իրենց մոտ առկա չէ:

Նշված մեքենայի ռուսական շուկայում առկա գինը հասկանալու համար կապ հաստատեցինք Մերսեդես ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Ավիլոն ընկերության ներկայացուցիչների հետ: Ընկերության պաշտոնական կայքի վաճառքի պատասխանատուներից Եվգենիան տեղեկացրեց, որ Mercedes S 600 GUARD FL մոդելը արժե ավելի քան 42 մլն ռուսական ռուբլի, կա նաև հատուկ առաջարկ, որը կարժենա 36 մլն ռուսական ռուբլի: Այսինքն այս մոդելի զրահապատ տարբերակը արժե նվազագույնը 540 հազար դոլար:

Ի դեպ իշխանությունները պաշտոնապես դեռևս չեն արձագանքում մեր հրապարակմանը: Վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը քննարկումներից մեկում վստահեցնում է, որ վարչապետին սպասարկող նախկին մեքենան անթերի վիճակում է եղել. «2018 թվականի հուլիսի 14-ի դրությամբ մեքենան տեխնիկապես կատարյալ վիճակում է գտնվել։ Անձամբ ես եմ զբաղվել վարչապետի թե՛ ինքնաթիռի, թե՛ մեքենայի սպասարկմամբ` կարևորելով այն աշխատակազմի մնացածներից։ Այ ինքնաթիռի մասով բան չասեցի։ Բավականին լուրջ ծախսեր էլ դեռ առջևում են»: