Թուրք զինվորները հիմա էլ դեռ արյան ծարավ են. Շերն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանությանը (ֆոտո)
Հայկական արմատներով աշխարհահռաչկ երգչուհի Շերը՝ Շերիլին Սարգսյանը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Թուրքիայի կողմից Սիրիայում կատարված հարձակումներին՝ նրանց որակելով արյան ծարավ:
«Ներեցեք, բայց ես լսել եմ արյան ծարավ թուրքերի մասին 11 տարեկանից սկսած, որոնք տանջել և սպանել են մոտ երկու միլիոն հայերի: Թուրք զինվորները հիմա էլ դեռ արյան ծարավ են: Նրանք հիմա էլ Թրամփի օրհնությամբ քրդերի ցեղասպանություն կիրականացնեն»,- գրել է Շերը:
Հիշեցնենք, որ արդեն երկու օր է՝ Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի:
