Ռուսական բանակը զանգվածային գրոհ է սկսել Խարկովի ուղղությամբ. կան վիրավրոներԹրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըԳրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին. ԴանիելյանԱվելի քան 102 մլն դոլարի գինի՝ դեպի ՌուսաստանԹուրքիան ևս 5 տարի կշարունակի ներկրել իրանական գազԴատավորների պատասխանատվությունը քաղաքական հետապնդումների և անարդար դատավճիռների համար. քաղաքագետԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջՎաղը նախատեսվում է բացել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցությունների ևս երկու կլաստերԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էԵրևանի Սեբաստիա փողոցում «Hyundai»-ն բախվել է կայանված «Ford»-ին․ կա տուժածԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԿարո՞ղ են արդյոք Հայաստանն ու Ադրբեջանն այդպես էլ չստորագրել խաղաղության պայմանագիրը. ամերիկացի փորձագետԹրամփը մեղադրել է ԶԼՄ-ներին՝ Եվրոպայի՝ ռուսական էներգակիրներ գնելն անտեսելու համար«Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումԼակոտապետության գաղափարով են առաջնորդվում. ընդդիմադիր պատգամավորը թաղապետարանի քայլերի մասին (տեսանյութ)Բաքվում ցուցարարները չորս մեքենա են հրկիզել. ձերբակալվել է ավելի քան 200 մարդԵվրասիական զարգացման բանկը ներկայացրել է տարվա վերջի գնաճի մակարդակի կանխատեսումըԼևոն Զուրաբյան․ «Հայաստանը պիտի դառնա հա՞նք, թե՞ երկիր»Պակիստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կան զոհերՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըԼարված իրավիճակ Շինարարների փողոցում. քաղաքապետարանը ապամոնտաժում է կառույցները (տեսանյութ)ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՍլովենիայի նախկին նախարարը կհամանախագահի Թամամյանի նախընտրական խորհուրդըԹրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըՍյունիքում 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցումՄեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերըՌուսական ուժերը հարվածել են Նիկոլաևի մարզում գտնվող «Նովայա պոչտա»-ի լոգիստիկ կենտրոնին․ ՌԴ ՊՆԹափառող շունը կծել է Վրաստանում Իրանի դեսպանինՀՀ-ն ու Ֆրանսիան քննարկել են արտաքին քաղաքականության և միջազգային առևտրի ոլորտներում գործակցությունըՄակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ ԶաքարյանԻ՞նչ անել տարհանման ժամանակ․ իրազեկում է ՆԳ նախարարությունըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպանԵԱՏՄ-ն զարգացնում է թվային միջավայրում սպառողների իրավունքների պաշտպանության համակարգըԱնվավեր է ճանաչվել 0.12 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2011 թվականի աճուրդը․ հայցը բավարարվել էԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շուրջ 1600 նոր կետ․ Կայա ԿալլասԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգըՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՀայ գերիների ազատ արձակման հարցն ու ԵՄ-ի հետ համագործակցությունը. հանդիպում ԵՄ դեսպանիՄԻՊ աշխատակազմի հայտարարությունը՝ տարածվող ոչ ճշգրիտ տեղեկությունների և դիմելու կարգի վերաբերյալՎթարի պատճառով 15 ժամ ջուր չի լինելու Երևանի Կենտրոն վարչական շրջանումՀայաստանին կտրամադրվի 240 միլիոն դոլար վարկ՝ լողացող տոկոսադրույքովԻրազեկում․ Վայոց ձորի մարզում գործարկվելու են էլեկտրաշչակներ
Հասարակություն

Պարզ է դառնում, թե ինչու է օրինակ՝ Վճռաբեկ դատարանը մոռացության մատնում իր իսկ նախադեպերը․ Հովհաննիսյան

«Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության դիմումին՝ ուղղված Վճռաբեկ դատարանի նախագահն, դատարանի աշխատակազմը պատասխանել է ուշացումով։ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում հետևություններ է արել․

«ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ

ամառ/աշուն ՊԱՏԱՍԽԱՆ

2019 թվականի հուլիսի 10-ն էր՝ երեւանյան լուսապայծառ հուլիսյան առավոտներից մեկը, երբ տեղեկանալով, որ ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը՝ որպես քաղաքացի նամակով դիմել է դատավորների ընդհանուր ժողով, «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը որոշեց դիմել ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Ե. Խունդկարյանին եւ ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կ. Փոլադյանին՝ ակնկալելով շատ պարզ հարցի պատասխան, այն է՝ արդյոք դատավորների ընդհանուր ժողովը ունի քաղաքացիների նամակները կամ դիմումները քննարկելու եւ դրանց պատասխանելու լիազորություն/գործառույթ, թե ոչ։

2019 թվականի հոկտեմբերի 11-ն էր, աշնանային լուսապայծառ առավոտներից մեկը, երբ նշյալ հարցումից դեռ չէր անցել մեկ տարի, բայց անցել էին «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված 5-օրյա եւ նույնիսկ 30-օրյա ժամկետները, ինչպես որոտ անամպ երկնքում «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը ստացավ դատական դեպարտամենտի պատասխանը՝ միանգամից երկուսի փոխարեն։ Այո, նրանք պատասխանեցին մեզ՝ հղում տալով այն տեղեկությանը, որը մեզ հայտնի էր։ Պատասխանը նաեւ ուղարկվել էր հետին ամսաթվով՝ սեպտեմբերի 13-ին (ոչ ավել, ոչ պակաս ուրբաթ 13), բայց, ափսոս, «Հայփոստ»-ը նամակն ուղարկելիս ծրարի վրա նշել էր ոչ թե սեպտեմբերի 13-ը, այլ այն իրենցից ստանալու ճիշտ օրը՝ հոկտեմբերի 10-ը՝ բացահայտելով իրենց կեղծիքը։

Հ.Գ. Իսկ եթե լուրջ՝ սա փոքրիկ տեխնիկական դրվագ է, սակայն, ինչպես ասում են, սատանան մանրուքների մեջ է։ Հիմա արդեն պարզ է դառնում, թե ինչու է օրինակ վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատը գործը վարույթ ընդունելու կամ չընդունելու որոշումը կայացնելիս մինչեւ վերջ սպառում օրենքով տրված երեքամսյա ժամկետը կամ էլ կալանքի վերաբերյալ որոշում կայացնելիս մոռացության մատնում իր իսկ նախադեպերը՝ անձին չտալով հնարավորություն բողոքարկել վերաքննիչի որոշումները։ Կամ էլ պարզ է դառնում, թե ինչու է բարձրագույն դատական խորհուրդը ամիսներով լռում, երբ երկրի բարձագույն ղեկավարությունը դատական իշխանության ներկայացուցիչների արժանապատվությանը դիպչող հայտարարություններ է անում։ Եթե խորհրդի աշխատակազմը հանդիսացող դեպարտամենտը նման պարզ հարցերին այսքան երկար է պատասխանում, ի՞նչ կարելի է ակնկալել խորհրդից այն դեպքերի համար, երբ կշռադատված մտածելու եւ քաջություն պահանջող որոշումներ պետք է կայացնել։ Դե իհարկե՝ ՈՉԻՆՉ»։