Վրաստանը պատրաստվում է C և B հեպատիտի ծրագրերի միջազգային վավերացմանըԻրանը պահանջել է, որ Ուկրաինան փոխհատուցի նավի հետ կապված միջադեպի վնասըՊՆ-ն հերքում է․ զինծառայողի՝ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ ենՓաշինյանի կառուցած թակարդի գինը պատրաստվում են վճարել Հայաստանի պետությունն ու ժողովուրդը․ ԱնանյանԻրանից և այլ երկրներից դեպի Երևան մի շարք չվերթեր են չեղարկվել․ Սպուտնիկ ԱրմենիաԳերեզմանատնից գողացել են 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներովԴաժան ծեծի է ենթարկվել 19 ամյա ժամկետային զինծառայող․ իրավապաշտպանՎեհափառի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարանԱռանց տիտղոսների, բայց միլիարդներով. Ռեալը համաշխարհային ռեկորդ է սահմանելԳյուղատնտեսության անկումը 2026-ին հասել է 12 տոկոսի․ ԱռաքելյանՄովսես Հարությունյանն ազատվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնիցԼիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-իՃապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 100 հետցնցումԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է զինծառայողների հետ՝ քննարկելով ծառայության պայմաններն ու կարգապահությունըԹրամփն ավարտել է Զելենսկու և Նեթանյահուի հետ հանդիպումները Սպիտակ տանըՃապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժից հետո առնվազն 50 մարդ է տուժելԵՏՀ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրման և թվայնացման ոլորտների հարցերըՎթար Երևանում․ օտարերկրացի տղամարդը մոպեդով բախվել է երկու ավտոմեքենայի․ վիրավոր կաԻրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համարՀայաստանում վարձակալության շուկան ակտիվացել է․ ռուսաստանցիների նոր հոսք է նկատվումՖրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել ԹուրքիայինԱվելի քան 400 միլիոն աֆրիկացի զրկված է խմելու ջրի տարրական հասանելիությունից. ՄԱԿԲաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների բողոքի քննության շրջանակում ելույթներն ավարտվել ենԱմուսնալուծությունից հետո 2-րդ հարվածը. Արզաքանցյանին տուգանելու 3 որոշում է կայացվել․ PastinfoՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիԲայրամովը Գերմանիայի նոր դեսպանին ներկայացրել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակըՈւկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը մանրամասներ է հայտնել Ուդմուրտիայի վրա հարձակման մասինՀարկային կարգապահության բարելավումն ու առաջիկա անելիքները՝ ՊԵԿ խորհրդի նիստի օրակարգումՍպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումըԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՊուտինը փաստում է, որ ինքը վերջերս ձևավորված ԱԺ մեծամասնությանը չի համարում լեգիտիմ․ ՄինասյանԵղվարդում ապօրինի գործող հրաձգարանում մեծաքանակ զենք-զինամթերք է հայտնաբերվել71 կգ քաշային Ջանես Նազարյանը Բաքվում կգոտեմարտի ոսկե մեդալի համարԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էՏարադրամի փոխարժեքները հուլիսի 28-ինՈւժգին երկրաշարժ Ճապոնիայի Կումամոտո նահանգում. կան մի քանի տասնյակ վիրավորներԽիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր է. ՍԱՏՄՀետախույզները ռուս տղամարդուն Հայաստանում կալանավորելիս առաջնորդվել ենTik-Tok-յան նկարներով և շփոթել նրան հանցագործի հետՍևանա լճից ոռոգման նպատակով իրականացված ջրառի ամենացածր ցուցանիշն է գրանցվել 65 տարվա ընթացքումՀՀ-ի ընդդիմության հիմնական խնդիրը միասնական ռազմավարության և միասնական կարգախոսի բացակայությունն էԻրավապահները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է, իսկ պատժամիջոցների հետևանքները՝ ցավոտ ու իրական. Արթուր ԽաչատրյանԱմերիաբանկը ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակի մանրածախ բանկինգի արդյունքներըՍիրիայի քրդական կոալիցիան պատրաստվում է հայտարարել իր լուծարման և իր ստորաբաժանումները Սիրիայից դուրս բերելու մասինԱրամ Խաչատրյան փողոցում իրականացվելու է նորոգման գործընթաց․ խնդրում են ավտոմեքենաներ չկայանելԱռանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերը՝ աճուրդով, մեծ պահանջարկ ունեցողները՝ առանց աճուրդիՀրապարակվել է Ռուբինյանի կողմից Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղարին պաշտոնից ազատելու մասին որոշումը
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ հպվել է 9-ամյա տղայի սեռական օրգանին, սեղմել երեխայի մարմինը
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ
Կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում. Աննա Հակոբյան (տեսանյութ)
Քաղաքականություն

Ալիևի «պորտը տեղը դնելուց» հետո Փաշինյանը դարձավ բոլորի վարչապետը

Նիկոլ Փաշինյանի՝ այսօր Աշխաբադում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթի հակադարձումը կարելի է ասել այն եզակի դեպքերից էր, երբ դրականորեն ընկալվեց հասարակության և իշխանամետ ու իշխանամերձ, և հակաիշխանական կամ ընդդիմադիր հատվածների կողմից։

Այն, որ Փաշինյանի ելույթին դրականորեն արձագանքեցին Արմեն Աշոտյանն ու Արփինե Հովհաննիսյանն այն դեպքում, երբ ասենք, նախորդ օրը քննադատական հերթական գրառումն էին արել, շատ բանի մասին է խոսում։ Մի պահ նույնիսկ ջնջվեցին սև ու սպիտակ սահմանազատումները և Նիկոլ Փաշինյանը դարձավ բոլորի վարչապետը։ Առհասարակ, եթե փորձենք ամփոփել արձագանքների տրամադրությունները, ապա հստակ կարելի է ձևակերպել այն, ինչ հասարակությունն ակնկալում է իր վարչապետից։

Եվ այսպես, սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումից, հասարակության բարեկեցության մակարդակի բարձրացմանը միտված քայլերից բացի, ժողովուրդը իր երկրի ղեկավարից ակնկալում է հենց նման հայտարարություններ, հայտարարություններ, որոնք ազգային շահերի, ընդունված կատեգորիաների սահմաններում են։ Վստահաբար կարելի է ասել, որ եթե օրինակ Փաշինյանը նման կերպ արձագանքեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, հասարակությունը կընդուներ բացասաբար, քանի որ դա հասարակության ընկալման կատեգորիալ համակարգում չկա, քանի որ Պուտինն ռուս է, իսկ ռուսը մեր եղբայրն է։ Իսկ Ալիևի դեպքում ամեն ինչ առավել քան լավ է, քանի որ Ալիևը ադրբեջանցի է (շատ դեպքերում չեն էլ ասում ադրբեջանցի, այլ՝ թուրք) ու դրանով ամեն բան ասված է ժողովրդի ենթագիտակցության մեջ նա նստած է որպես էթնիկ խմբի ներկայացուցիչ նեգատիվ ընկալումների շրջագծում։

Այսօրվա արձագանքները, օրինակ, Փաշինյանի թիմը ճիշտ կաներ, եթե հավաքեր ու մանրակրկիտ կերպով վերլուծեր, քանի որ այն հասարակական խմբային ենթագիտակցականի ցուցիչն է, ու դրա վրա աշխատելով է, որ հնարավոր է ամրագրել այս կամ այն մոտեցումը հասարակական գիտակցության մեջ։ Իսկ այն, որ իրոք ներքին քաղաքական օրակարգը, ու արտաքին քաղաքական օրակարգը սկսում է տարանջատվել երկրի առաջին դեմքի մակարդակով, արդեն խոսում է Նիկոլ Փաշինյանի՝ կերպարային նոր փոփոխության թևակոխման մասին, եթե իհարկե, նա ունենա այդ գիտակցումը մինչև վերջ ու զարգանա այս ուղղությամբ։

Ամերիկայում, Եվրոպայում հսկայական ինստիտուտներ են գործում հասարակական կարծիքի, խմբային գիտակցականի ու ենթագիտակցականի ուսումնասիրության համար, որոնց արդյունքները ներառվում են բնականաբար պետական քաղաքականության ու ռազմավարության մեջ; Հայաստանն էլ կարող է ունենալ նման ինստիտուտ ու առաջարկել աշխարհին իր մոդելները։

 

Յակոբ Բերգեր