Սերժ Սարգսյանն այցելել է Արցախի Ամարասի վանական համալիր
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Թարգմանչաց տոնի առթիվ այցելել է Արցախում գտնվող Ամարասի վանական համալիր։ Այս մասին ռեպորտաժ է հրապարակել Արցախի հանրային հեռուստաընկերությունը։
Նշենք, որ Ամարասի վանական համալիրն այժմ վերանորոգվում է Սերժ Սարգսյանին պատկանող «Լույս» հիմնադրամի ֆինանսավորմամբ։