Վրաստանը պատրաստվում է C և B հեպատիտի ծրագրերի միջազգային վավերացմանըԻրանը պահանջել է, որ Ուկրաինան փոխհատուցի նավի հետ կապված միջադեպի վնասըՊՆ-ն հերքում է․ զինծառայողի՝ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ ենՓաշինյանի կառուցած թակարդի գինը պատրաստվում են վճարել Հայաստանի պետությունն ու ժողովուրդը․ ԱնանյանԻրանից և այլ երկրներից դեպի Երևան մի շարք չվերթեր են չեղարկվել․ Սպուտնիկ ԱրմենիաԳերեզմանատնից գողացել են 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներովԴաժան ծեծի է ենթարկվել 19 ամյա ժամկետային զինծառայող․ իրավապաշտպանՎեհափառի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարանԱռանց տիտղոսների, բայց միլիարդներով. Ռեալը համաշխարհային ռեկորդ է սահմանելԳյուղատնտեսության անկումը 2026-ին հասել է 12 տոկոսի․ ԱռաքելյանՄովսես Հարությունյանն ազատվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնիցԼիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-իՃապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 100 հետցնցումԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է զինծառայողների հետ՝ քննարկելով ծառայության պայմաններն ու կարգապահությունըԹրամփն ավարտել է Զելենսկու և Նեթանյահուի հետ հանդիպումները Սպիտակ տանըՃապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժից հետո առնվազն 50 մարդ է տուժելԵՏՀ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրման և թվայնացման ոլորտների հարցերըՎթար Երևանում․ օտարերկրացի տղամարդը մոպեդով բախվել է երկու ավտոմեքենայի․ վիրավոր կաԻրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համարՀայաստանում վարձակալության շուկան ակտիվացել է․ ռուսաստանցիների նոր հոսք է նկատվումՖրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել ԹուրքիայինԱվելի քան 400 միլիոն աֆրիկացի զրկված է խմելու ջրի տարրական հասանելիությունից. ՄԱԿԲաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների բողոքի քննության շրջանակում ելույթներն ավարտվել ենԱմուսնալուծությունից հետո 2-րդ հարվածը. Արզաքանցյանին տուգանելու 3 որոշում է կայացվել․ PastinfoՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիԲայրամովը Գերմանիայի նոր դեսպանին ներկայացրել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակըՈւկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը մանրամասներ է հայտնել Ուդմուրտիայի վրա հարձակման մասինՀարկային կարգապահության բարելավումն ու առաջիկա անելիքները՝ ՊԵԿ խորհրդի նիստի օրակարգումՍպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումըԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՊուտինը փաստում է, որ ինքը վերջերս ձևավորված ԱԺ մեծամասնությանը չի համարում լեգիտիմ․ ՄինասյանԵղվարդում ապօրինի գործող հրաձգարանում մեծաքանակ զենք-զինամթերք է հայտնաբերվել71 կգ քաշային Ջանես Նազարյանը Բաքվում կգոտեմարտի ոսկե մեդալի համարԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էՏարադրամի փոխարժեքները հուլիսի 28-ինՈւժգին երկրաշարժ Ճապոնիայի Կումամոտո նահանգում. կան մի քանի տասնյակ վիրավորներԽիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր է. ՍԱՏՄՀետախույզները ռուս տղամարդուն Հայաստանում կալանավորելիս առաջնորդվել ենTik-Tok-յան նկարներով և շփոթել նրան հանցագործի հետՍևանա լճից ոռոգման նպատակով իրականացված ջրառի ամենացածր ցուցանիշն է գրանցվել 65 տարվա ընթացքումՀՀ-ի ընդդիմության հիմնական խնդիրը միասնական ռազմավարության և միասնական կարգախոսի բացակայությունն էԻրավապահները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է, իսկ պատժամիջոցների հետևանքները՝ ցավոտ ու իրական. Արթուր ԽաչատրյանԱմերիաբանկը ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակի մանրածախ բանկինգի արդյունքներըՍիրիայի քրդական կոալիցիան պատրաստվում է հայտարարել իր լուծարման և իր ստորաբաժանումները Սիրիայից դուրս բերելու մասինԱրամ Խաչատրյան փողոցում իրականացվելու է նորոգման գործընթաց․ խնդրում են ավտոմեքենաներ չկայանելԱռանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերը՝ աճուրդով, մեծ պահանջարկ ունեցողները՝ առանց աճուրդիՀրապարակվել է Ռուբինյանի կողմից Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղարին պաշտոնից ազատելու մասին որոշումը
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ հպվել է 9-ամյա տղայի սեռական օրգանին, սեղմել երեխայի մարմինը
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ
Կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում. Աննա Հակոբյան (տեսանյութ)
Քաղաքականություն

Պատահակա՞ն է արդյոք Ալիևի նման պահվածքը․ իհարկե՝ ո՛չ. Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Աշխաբադում՝ ԱՊՀ անդամ երկրների գագաթաժողովի միջադեպին․

«Փաստացի, Սոչիում, Հայաստանի դաշնակցի, ռազմավարական գործընկերոջ, ինչպես նաև արցախյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրի ղեկավարի ներկայությամբ Ալիևն իրեն թույլ տվեց միակողմանի, առանց հակամարտության մյուս երկու կողմերի՝ Հայաստանի և Արցախի ներկայացուցիչների մասնակցության, կեղծ, մանիպուլյատիվ հայտարարություններ անել արցախյան հիմնախնդրի վերաբերյալ։ Արդյունքում, Ալիևը համարեց, որ իրեն ամեն ինչ կարելի է և արդեն ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ներկայությամբ Հայաստանին մեղադրեց «ֆաշիզմի հերոսացման» մեջ՝ անդրադառնալով Երևանում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանին:

Պատահակա՞ն է արդյոք Ալիևի նման պահվածքը։ Իհարկե՝ ո՛չ։

Առաջին, ինչպես արդեն նշեցի, Ալիևը որոշել էր, որ իրեն թույլատրվում է ցանկացած արտահայտություն Հայաստանի հասցեին մեր ռազմավարական գործընկերոջ նախագահի ներկայությամբ։ Ալիևին թվաց, որ Հայաստանի նոր ղեկավարության կոպիտ, որոշ դեպքերում՝ աններելի սխալներն արտաքին ու ներքին քաղաքականության մեջ և դրանց հետևանքով հայ-ռուսական հարաբերություններում առաջացած որոշ նյարդայնությունը կարող են իրեն հնարավորություն տալ ցինիկաբար խցկվել երկու դաշնակիցների միջև՝ մոռանալով, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները բարձր են այսրոպեական իրողություններից, այդ թվում՝ հույզերից և այս կամ այն առաջնորդի քայլերից։ Ի դեպ, այդ մասին երբևէ չպետք է մոռանան նաև մեր ռուսական կողմի ընկերներն ու գործընկերները։ Հակառակ դեպքում, նույնիսկ լռությունը ոմանց կողմից կարող է ընկալվել որպես հովանավորչություն և թողտվություն։

Երկրորդ, Ալիևն այնպիսի թեմա ընտրեց, որը որոշ ժամանակ առաջ ակտիվ և, մեղմ ասած, ոչ կոմպետենտ ու ոչ պրոֆեսիոնալ կերպով քննարկվում էր ռուսական մամուլում։ Նա համարեց, որ ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովը հարմար հարթակ է Հայաստանի հասցեին այդ թեմայով մեղադրանքներ հնչեցնելու համար։

Հասկանալով մեր ռուս գործընկերների զգայունությունը Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին Նժդեհի գործունեության հետ կապված՝ կարևոր եմ համարում հիշեցնել, որ նա բացառիկ պատմական դերակատարում է ունեցել հայ ժողովրդի համար 1918-1921թթ․-երին։ Այդ տարիներին նրա հերոսական պայքարի շնորհիվ Զանգեզուրն ու Սյունիքը հայկական մնացին, իսկ պանթյուրքիզմի գաղափարախոսներին չհաջողվեց հասնել իրենց գլխավոր նպատակին՝ Թուրքիան միավորել Ադրբեջանի և այլ թյուրքալեզու տարածքների հետ։ Այդ ձեռքբերումը կարևոր է ոչ միայն հայ ժողովրդի և նրա դաշնակիցների, այլև ողջ տարածաշրջանի համար։ Ահա թե ինչու է Գարեգին Նժդեհը հերոս հայ ժողովրդի համար։ Դա հայտնի փաստ է գիտակների համար, իսկ ժամանակակից աշխարհաքաղաքական իրողությունները դրա լավագույն ապացույցն են։

Հաշվի առնելով մեր դաշնակից երկրի հանրության շրջանում հարցի օբյեկտիվ ընկալման և դրա վերաբերյալ իրազեկվածության անհրաժեշտությունը, ինչպես նաև բացառելու համար բոլոր հնարավոր շահարկումները, ձևավորման փուլում գտնվող «Ազատ հասարակության հիմնադրամը» ակտիվորեն կզբաղվի այդ թեմայով։ Մոտ ապագայում հիմնադրամը դրամաշնորհի մրցույթ կհայտարարի 1918-1921թթ․-երին Գարեգին Նժդեհի գործունեության առավելագույն արդար ներկայացման և ռուսական փորձագիտական շրջանակներում այդ թեմայի առաջմղման համար», - գրել է Մինասյանը։