Միրզոյանն ու Բայրամովն են հանդիպելԱլավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 տրանսպորտային միջոց ունի․ ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը. «Ժողովուրդ»Պաշտոնը «ժառանգություն է թողնելու». «Հրապարակ»ԱՄՆ-ը շուրջ 7,5 միլիոն դոլար է հատկացրել հայկական լրատվամիջոցներին աջակցելու համարՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին. «Ժողովուրդ» Ապացույցները՝ մամուլի հրապարակումներ են եւ տիրադավների խոսքը. «Հրապարակ»Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ»Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին. «Հրապարակ»Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է. «Հրապարակ»Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ»ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը. «Հրապարակ»Կոբախիձեն Փաշինյանի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման հարցերըԿոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալ
Հասարակություն

Ավտովերանորոգման կետի մոտ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կրակոցներ է արձակել. մանրամասներ Գեղանիստի սպանությունից

ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Գեղանիստում տեղի ունեցած սպանությունը: Կասկածյալը ձերբակալվել է:

2019թ. հոկտեմբերի 11-ին՝ ժամը 23:17-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Գեղանիստ գյուղից հրազենային բազմաբեկոր վնասվածքներով, պոլիտրավմա ախտորոշմամբ, արտաքին արյունահոսությամբ, հեմոռագիկ շոկով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 1988թ. ծնված Սամվել Կարապետյանը, ով գիտակցության չգալով մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, կազմվել քննչական խումբ:

Նախնական տվյալներով՝ 2019թ. հոկտեմբերի 11-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Արարատի մարզի Գեղանիստ գյուղում գործող ավտովերանորոգման կետի դիմաց Սամվել Կարապետյանի և նույն գյուղի՝ 1985 թվականին ծնված բնակչի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ վերջինիս, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի՝ տուժողի անմիջապես կողքին և ավտովերանորոգման կետում գտնվող անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, իր մոտ գտնվող հրազենով ավտոմեքենայի սրահից կրակոցներ է արձակել Ս.Կարապետյանի ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի, հրազենային բազմաբեկոր վնասվածքներ, այնուհետև նշված վայրից փոքր-ինչ հեռանալով՝ իջել է ավտոմեքենայից ու դարձյալ կրակոցներ արձակել, որից հետո ավտոմեքենայով հեռացել դեպքի վայրից:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են կրակված փամփուշտի մնացորդներ և 3 հատ պարկուճ, արնանման հետքեր, ականատես վկաների հարցաքննություն, առգրավվել են դեպքի վայրին հարակից տարածքի տեսանկարահանող սարքերը, ենթարկվել զննության, առգրավվել են տուժողի հագին դեպքի պահին եղած հագուստները, նրա մարմնից հանված հրազենային բեկորների մասնիկները, վերցվել են նմուշներ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Ձեռնարկած միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ Գեղանիստ գյուղի՝ 1985թ. ծնված բնակիչը, ինքնակամ ներկայացել է իրավապահներին՝ ներկայացնելով նաև հանցագործության գործիք հանդիսացող՝ իր անվամբ հաշվառված «Վալտեր» տեսակի որսորդական ողորկափող հրացանը: Վերջինս ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ կատարելու կասկածանքով, և ցուցմունք տվել դեպքի շուրջ:

Իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է նաև կասկածյալի կողմից վարած ավտոմեքենան, որի սրահի զննությամբ հայտնաբերվել է ևս մեկ կրակված պարկուճ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: