Միրզոյանն ու Բայրամովն են հանդիպելԱլավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 տրանսպորտային միջոց ունի․ ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը. «Ժողովուրդ»Պաշտոնը «ժառանգություն է թողնելու». «Հրապարակ»ԱՄՆ-ը շուրջ 7,5 միլիոն դոլար է հատկացրել հայկական լրատվամիջոցներին աջակցելու համարՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին. «Ժողովուրդ» Ապացույցները՝ մամուլի հրապարակումներ են եւ տիրադավների խոսքը. «Հրապարակ»Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ»Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին. «Հրապարակ»Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է. «Հրապարակ»Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ»ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը. «Հրապարակ»Կոբախիձեն Փաշինյանի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման հարցերըԿոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալ
Վազող տողեր

Նախկին իշխանությունները հանդիսանում են Նիկոլ Փաշինյանի գոյության իմաստը. քաղաքագետ

«Ռոբասերժական» համակարգը ապահովում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական գոյությունը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Արթուր Ղազինյանը: 

«Հերոսի կամ փրկչի կերպարի ձևավորման համար պարտադիր պայման է հակահերոսի կամ հրեշի գոյությունը։ Ընդ որում՝ հակահերոսը միշտ ձևավորվում է շատ ավելի շուտ, քան հայտնվում է հերոսը, որը պետք է փրկի մարդկանց այդ հրեշից։

Հիմա փորձենք այս ֆորմուլան տեղավորել մեր այսօրվա իրականության մեջ։

Նիկոլ Փաշինյանը հասարակության մի շերտի մոտ ընկալվում է որպես հերոս, փրկիչ, որը ձևավորվել է հակահերոսի՝ «ռոբասերժական» համակարգի դեմ։ Տարիներ շարունակ քննադատելով, պիտակավորելով և, վերջապես, հաղթելով այդ համակարգը՝ նա ստացավ հերոսի և փրկիչի կերպար։

Սակայն պետք է հիշել հույժ կարևոր մի հանգամանք. հերոսը դադարում է հերոս լինելուց, եթե վերանում է հակահերոսը, հետևաբար, հերոսի ամենակարևոր խնդիրն է մշտապես կենդանի պահել հակահերոսի կերպարը՝ դրանով իսկ ընդգծելով իր՝ որպես հերոսի կամ փրկչի նշանակությունն ու կարևորությունը։

Անհրաժեշտ է մշտապես ակտուալ պահել հակահերոսի վերակենդանացման ու վերադարձի հավանականությունը և իրեն ներկայացնել որպես դա արգելափակող միակ սուբյեկտ։

Սա գոյաբանական նշանակություն ու կարևորություն է ձեռք բերում հերոսի համար, եթե այդ հերոսը, բացի հակահերոսի դեմ պայքարից, որևէ այլ բանի, մասնավորապես՝ ստեղծելու, արարելու, կառուցելու ունակ չէ։

Այս մեկ և կես տարվա ընթացքում հասարակության ռացիոնալ մտածողություն ունեցող շերտի մոտ ծագում էին հարցեր, թե ինչո՞ւ է Փաշինյանը մշտապես օրակարգում պահում մերժված, ձախողված, քաղաքական համակարգից դուրս թողնված մարդկանց ու ուժերին, չէ՞ որ խնդիրն այլևս լուծված էր, հակահերոսը՝ ոչնչացված, իշխանությունն՝ ամբողջովին վերցված։ Մնում էր կյանքի կոչել երկու տասնամյակ հնչեցված ծրագրերն ու լուծել կուտակված խնդիրները։

Վերը նշված հերոսի ու հակահերոսի կոնցեպտը հաշվի առնելու դեպքում ամեն ինչ պարզ է դառնում, իսկ եթե սրան գումարենք նաև այն փաստը, որ Փաշինյանը ոչ մի ծրագիր երբևէ չի ունեցել, ապա ամեն ինչ ընկնում է իր տեղը։

Պետք է օրակարգում տաք պահել հակահերոսի կերպարը, նրան ներքաշել պայքարի մեջ, ստեղծել ռևանշի պատրանք և մտնել կամուֆլյաժով և «դուխով» կեպկայի, նույնն է, թե՝ հերոսի ու փրկչի կերպարի մեջ։

Այսպիսով՝ կարելի է փաստել, որ նախկին իշխանությունները հանդիսանում են Նիկոլ Փաշինյանի գոյության իմաստը, էներգիայի ու ոգեշնչման աղբյուրը, սնուցող խողովակն ու կենարար ուժը։

Նա կյանք չունի առանց նախկին իշխանությունների, քանի որ եթե քաղաքական ասպարեզից դուրս գան նախկին իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը՝ որպես հերոս ու փրկիչ, կդադարի գոյություն ունենալուց քաղաքական ասպարեզում։

Հ.Գ. Ասվածը կարելի է հիմնավորել երկու տասնյակից ավել փաստերով, սակայն գրառումը չծանրաբեռնելու և ընթերցողին ինքնուրույն մտածելու հնարավորություն տալու նպատակով դրանք չեմ ներկայացնի»։