NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Տեսանյութ

Հայ և օտարազգի մասնագետները պարեցին՝ կոչ անելով կանխարգելել օստեոպորոզը (ֆոտո, վիդեո)

Կալցիումի քիչ չափաբաժին, արևի ճառագայթների պակաս, նստակյաց կյանք, ծխախոտի օգտագործում և ալկոհոլի չարաշահում` սրանք այն հիմնական խնդիրներն են, որոնց հետևանքով ոսկրերը դառնում են ծակոտկեն, թույլ և փխրուն և թեթև շարժումից կարող են կոտրվել մեկը մյուսի հետևից: Այս հիվանդությունն անվանում են օստեոպորոզ, որի կանխարգելմանն ուղղված հարցերը 2 օր շարունակ քննարկվեցին Հայաստանում դրսից ժամանած հեղինակավոր մասնագետների մասնակցությամբ:

Հոկտեմբերի 8-ին տեղի ունեցավ Օստեոպորոզի միջազգային 3-րդ գիտաժողովը: Օստեոպորոզի կենտրոնի հիմնադիր նախագահ և Կոլումբիա համալսարանի պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանը ներկայացրեց արտերկներից հրավիրված շուրջ 60 մասնագետներին, որոնք արդեն 3-րդ տարին է Օստեոպորոզի միջազգային հիմնադրամի ծրագրերի շրջանակում հավաքվում են Հայաստանում քննարկելու օստեոպորոզ հիվանդության հիմնախնդիրները: Գիտաժողովի առանցքային քննարկման թեման այս տարի վիտամին Դ-ի դեֆիցիտն էր, վիտամին Դ-ի ստատուսն ըստ երկրների, հայտնի մասնագետների փորձն ու օստեոպորոզի կանխարգելման դեմ առաջարկվող լուծումները:

Գիտաժողովին Շվեցարիայից ժամանած Ժնևի համալասարանական հիվանդանոցների բժշկության պրոֆեսոր, Օստեոպորոզի միջազգային հիմնադրամի խորհրդի անդամ Ռենե Ռիզոլին իր զեկույցում մատնանշեց, որ վիտամին Դ-ի պակասը օրգանիզմում հանգեցնում է օստեոպորոզի, սիրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի զարգացմանն ու ինֆեկցիաների հեշտ ներթափանցմանը:

Օստեոպորոզի Հայկական ասոցիացիայի նախագահ և օստեոպորոզի կենտրոնի տնօրեն Վարտա Բաբալյանը կարևորեց այն փաստը, որ իրենց կատարած հետազոտության արդյունքում Հայաստանը շուտով կունենա հստակ թվեր բնակչության շրջանում վիտամին Դ-ի դեֆիցիտի խնդրի շուրջ, ինչն իհարկե կնպաստի մեր երկրում օստեոպորոզի կանխարգելման առավել արդյունավետ ռազմավարության մշակմանը:

Վիեննայից ժամանած բժշկության պրոֆեսոր Հենրիխ Ռեշը նշեց, որ շատ հպարտ է արդեն 3 անգամ ժամանել Հայաստան: Նա նշեց, որ վիտամին Դ-ի դեֆիցիտը ամբողջ աշխարհի խնդիրն է` «Մենք պետք է սկսենք հաղթահարել այս խնդիրը: Ավստրիան վիտամին Դ-ի դեֆիցիտի հետ կապված նույն իրավիճակում է: Վիտամին Դ-ի անբավարարությունը կապված է մի շարք հիվանդությունների հետ, որոնց թվում է նաև քաղցկեղը: Ամենամեծ դերը վիտամին Դ-ն ունի օստեոպորոզի հարցում և ամենամեծ վտանգը օստեոպորոզի դեպքում կոտրվածքներն են` ազդրի, ողնաշարի, դաստակի կամ թևի վերին հատվածներում: Մեր նպատակն է կենտրոնանալ այս հարցի շուրջ կանխելու կոտրվածքները, մարդիկ ովքեր վտանգված են ունենալու կոտրվածքներ պետք է այդ խնդիրը վաղ հայտնաբերվի: Պետք է կանխել ոսկրային նյութափոխանակության խանգարումը, որը մի օր հանգեցնում է կոտրվածքների»:

Գիտաժողովի կազմակերպումը ողջունեց ՀՀ ԱՆ հանրային առողջության բաժնի պետի պարտականությունները կատարող Կարինե Գաբրիելյանը` նշելով, որ ՀՀ առողջապահության նախարարությունը բավականին կարևորում է այս թեման` շեշտադրելով, որ ՀՀ-ում ոչ վարակիչ հիվանդություններում գերակա է օստեոպորոզի խնդիրը. «Նախաձեռնությունը շատ դրական է այն առումով, որ հավաքվում են բոլոր շահագրգիռ կողմերը, և բոլորը համապարփակ ձևով պատկերացնում են խնդրի կարևորությունը: Հենց այսպիսի օրերին է ձևավորվում այն ռազմավարական հիմնական ուղղությունները, որոնք պետք է նախաձեռնեն տվյալ խնդրի դեմ պայքարելու հարցում»:

Հաջորդ օրը տեղի ունեցավ վաղուց ամենամյա դարձած Օստեոպորոզի 13—րդ սիմպոզիումը. «Արտերկրից հրավիրված առաջատար մասնագետները ներկայացրին օստեոպորոզի կանխարգելման և բուժման վերաբերյալ իրենց փորձը՝ հանդես գալով ուսուցողական դասախոսություններով շուրջ 400 հայ մասնագետների առաջ:Այս ամենն արվում է օստեոպորոզի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակներում:Նպատակն է հիվանդության լրջությունն ու կանխարգելման մեթոդները հասցնել հանրությանը, իրազեկել բժիշկներին տարբեր միջոցներով, թե սոցկայքերով, թե լրատվական միջոցներով»,- պատմեց Վարտա Բաբալյանը: Ի դեպ, օտարազգի մասնագետները հաճելի զարմանքով էին նշում այն փաստը, որ հարևան երկրների համեմատությամբ Հայաստանում ավելի հասանելի են դենսիտոմետրիկ հետազոտությունները ամերիկահայ պրոֆեսոր Ջոն Բիլիզիկյանի ջանքերի շնորհիվ ու կոչ անում հայ կոլեգաներին ավելի ակտիվ օգտագործել այդ հանգամանքը օստեոպորոզ հիվանդության ախտորոշման հարցում:

Միջոցառման ուշագրավ պահերից էր նաև կազմակերպված ֆլեշմոբը Golds Gym ընկերության հետ համատեղ: Շուրջ 400 հայ մասնագետներն ու դրսից ժամանած հյուրերը պարեցին ու ֆիզիկական վարժություններ կատարեցին՝ կոչ անելով մարդկանց վարել առողջ ապրելակերպ օստեոպորոզից խուսափելու համար:

Օստեոպորոզի կենտրոնը շարունակելու է Օստոպորոզի կանխարգելման միջազգային օրվան՝ հոկտեմբերի 20-ին ուղղված միջոցառումները: Ավելին, յուրաքանչյուր երկուշաբթի ու հինգշաբթի օրերին կենտրոնը կազմակերպում է դասընթաց, որին կարող է մասնակցել ցանկացած մարդ՝ իմանալու ավելին օստեոպորոզի զարգացմանը նպաստող գործոնների, ռիսկերի, ախտորոշման ու բուժման առանձնահատկությունների մասին: