Միրզոյանն ու Բայրամովն են հանդիպելԱլավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 տրանսպորտային միջոց ունի․ ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը. «Ժողովուրդ»Պաշտոնը «ժառանգություն է թողնելու». «Հրապարակ»ԱՄՆ-ը շուրջ 7,5 միլիոն դոլար է հատկացրել հայկական լրատվամիջոցներին աջակցելու համարՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին. «Ժողովուրդ» Ապացույցները՝ մամուլի հրապարակումներ են եւ տիրադավների խոսքը. «Հրապարակ»Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ»Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին. «Հրապարակ»Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է. «Հրապարակ»Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ»ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը. «Հրապարակ»Կոբախիձեն Փաշինյանի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման հարցերըԿոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալ
Վազող տողեր

Եթե թույլ տանք, որ երկիրը գնա այս ճանապարհով, վաղը կհասնենք մինչև 37 թիվ, պետք է մերժել «Պավլիկ Մորոզովին»․ Ավետիք Չալաբյան

Հանրային գործիչ, «Ազգային Օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործին և նրա ընտանիքի դեմ ճնշումներին։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Շաբաթվա սկզբին ես գրել էի նրա մասին, որ եկել է ժամանակը Սահմանադրական դատարանի շուրջ առաջացած ճգնաժամին օրինական, սահմանադրական լուծում տալու, և դրանով կանխելու նրա հետագա խորացումը, երկրի հեղինակությանը հասցվող հետագա վնասներով։

Բայց արի ու տես, որ գործող իշխանությունը դրա փոխարեն որոշեց գնալ բոլշևիկների լավ փորձված ճանապարհով, ինչ որ մի նորօրյա «Պավլիկ Մորոզովի» կեղծ մատնությամբ հերթական մատից ծծած քրեական գործը հարուցելով Հրայր Թովմասյանի նկատմամբ, անթաքույց ճնշում գործադրելով իր ընտանիքի անդամների, ներառյալ ծեր ծնողների և երեխաների հանդեպ, և վերածելով այս ամենը արդեն զզվելի դարձող, և ստալինիզմը հիշեցնող ֆարսի։

Չեմ կասկածում, որ այսօր էլ կգտնվեն մարդիկ, որոնք կասեն, որ «Հրոյին հասնում է»։ Ով որ այդպես է ասելու, խնդրում եմ սկզբից մտածի, թե ինչ երաշխիք կա, որ վաղը նույնը չի լինելու իր հետ, կամ ցանկացած իր մերձավորի, որը նախորդ իշխանության օրոք որևէ պաշտոն է զբաղեցրել, կամ նույնիսկ անպաշտոն, ինչ որ մի ծառայություն է մատուցել իշխանությանը, կամ ինչ որ մի փոքր զանցանք է գործել, կամ էլ ընդհանրապես ոչ մի բան չի արել, պարզապես մեկ այլ «Պավլիկ Մորոզովի» դուրը չի գալիս։

Եթե այսօր թույլ տանք, որ մեր երկիրը գնա այս ճանապարհով, վաղը կանգնել չի լինի, աստիճանաբար կհասնենք մինչև 37 թիվ։ Եթե կարծում եք, որ դա հնարավոր չի, մտածեք, ինչպես հնարավոր դարձավ, որ «Թավշյա, ոչ բռնի, սիրո հեղափոխությունից» մեկ ու կես տարի անց մեր երկրում այսքան ավելացել է բռնությունը, փողոցում ոստիկաններ են զոհվում, ատելությունը թունավորել է հասարակության կյանքը, ու ամեն օր զարթնում ենք մի որևէ սկանդալային նորությամբ։ Ինչպես հնարավոր դարձավ, որ մերժելով անցյալը, մենք հայտնվեցին հիմա մի տեղ, որ օր օրի ավելի շատ է նմանվում այդ նույն անցյալին, ընդ որում նրա վատթարագույն դրսևորումներով։

Իսկ եթե համաձայն եք հետս, միացեք իմ կոչին, պահանջեք դադարացնել այս զզվելի ճնշումը Հրայր Թովմասյանի անձի և ընտանիքի նկատմամբ, և ՍԴ հարցը լուծել իրավական, լեգիտիմ դաշտում, այնպես, որ այն ական չդառնա հաջորդ իշխանության համար, և թույլ տա երկիրը տանել ժողովրդավարության և զարգացման ճանապարհով»։