Միրզոյանն ու Բայրամովն են հանդիպելԱլավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 տրանսպորտային միջոց ունի․ ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը. «Ժողովուրդ»Պաշտոնը «ժառանգություն է թողնելու». «Հրապարակ»ԱՄՆ-ը շուրջ 7,5 միլիոն դոլար է հատկացրել հայկական լրատվամիջոցներին աջակցելու համարՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին. «Ժողովուրդ» Ապացույցները՝ մամուլի հրապարակումներ են եւ տիրադավների խոսքը. «Հրապարակ»Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ»Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին. «Հրապարակ»Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է. «Հրապարակ»Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ»ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը. «Հրապարակ»Կոբախիձեն Փաշինյանի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման հարցերըԿոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալ
Քաղաքականություն

Պատերազմի վերսկսման հավանականությունը գնալով աճում է․ Արման Մելիքյան

NEWSPRESS.am—ը զրուցել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի հետ։

-Պարոն Մելիքյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Արցախը Հայաստանն» է ու վերջ։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ հնարավոր հետևանքներ կարող է ունենալ այս հայտարարությունը՝ հաշվի առնելով, որ այդ հայտարարությանը հետևեց ոչ միայն համահունչ մեկ այլ հայտարարություն Ադրբեջանի նախագահի կողմից, այլև Ալիևը հայտարարել է նաև, որ Փաշինյանի նման դիրքորոշումը բանակցային փուլի տապալում է և սպառնացել է պատերազմով՝ դարձյալ հիշեցնելով, որ Զանգեզուրն ադրբեջանական տարածք է։

-Ալիևն այս անգամ Զանգեզուրը հիշատակել է շատ կոնկրետ աշխարհաքաղաքական համատեքստում: Նա ուղղակիորեն պնդել է, որ Զանգեզուրը թյուրքական աշխարհի տարածքային միասնությունը խախտող գործոն է: Այսինքն՝ Ադրբեջանի նախագահն իրեն է վերապահում թյուրքական աշխարհի տարածքը միավորողի դերը, բայց նաև, այդպիսով, մի կողմից արդարացնում է Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիա իրականացնելու նպատակը, իսկ մյուս կողմից՝ հայցում թյուրքական այլ պետությունների և առաջին հերթին Թուրքիայի գործնական և բարոյական աջակցությունն այս հարցում: Իր այս հայտարարության նախերգանքը կարող ենք համարել նաև Աշխաբադում Գարեգին Նժդեհի անունն արատավորելուն ուղղված իր խոսքերը:

Մենք էլ պետք է գիտակցենք, որ թեև Արցախը Հայաստան է, այդուհանդերձ Արցախի Հանրապետությունը դեռևս Հայաստանի Հանրապետություն չէ, և այս տեսանկյունից դեռ շատ լուրջ անելիքներ ունենք:

-Ադրբեջանում օրերս հարյուրավոր երիտասարդներ «Ղարաբաղը Ադրբեջանն է» գրությամբ պաստառներով մոտեցել են Արցախի սահմանին։ Սա, թեև ավելի շատ ակցիայի բնույթ էր կրում, բայց կարելի՞ է այն համարել Փաշինյանի հայտարարության արձագանքը: Ի՞նչ նպատակով են արվում դրանք և ի՞նչ հնարավոր հետևանքներ կարող են ունենալ նման ակցիաները։

-Կարծում եմ, որ այո, դա պաշտոնական Բաքվի կողմից կազմակերպված ակցիա էր, որն ուղղված էր վարչապետ Փաշինյանի կողմից հնչեցված պնդման դեմ: Այդ կարգի ակցիաները քարոզչական բնույթ ունեն և առիթ են դարձվում ԶԼՄ-ներում աղմուկ բարձրացնելու համար: Որևէ այլ գործնական հետևանք դրանք չեն կարող ունենալ:

-Ըստ Ձեզ՝ ի՞նչ էր նշանակում այն, որ Փաշինյան-Բակո Սահակյան հանդիպմանը բացակայում էր Արցախի դրոշը, և այն, որ Փաշինյանը Սահակյանին «մարզպետ» անվանեց։ Նախկինում եղե՞լ են նման դեպքեր և ինչով են դրանք բացատրվել։ 

-Թեև շրջանառության մեջ դրված տեսագրությունում մարզպետ բառը լսվում է, այդուհանդերձ, համոզված էի, որ վարչապետ Փաշինյանը չէր կարող Արցախի Հանրապետության նախագահին այդկերպ դիմել և այս դեպքում գործ ունենք կամ տեխնիկական միտումնավոր հնարքի, կամ էլ խոտանի հետ: Վարչապետի մամլո խոսնակն այս հարցի հետ կապված պարզաբանումը տվեց՝ ասաց, որ մարզպետ բառը չի արտաբերվել, իսկ համապատասխան հեռուստաընկերությունն էլ կատարվածի համար ներողություն է խնդրել:

Ինչ վերաբերում է դրոշի խնդրին, ապա սա, որքան հասկանում եմ, արարողակարգային հարց է՝ Երևանում բարձր մակարդակի երկկողմ հանդիպումների ժամանակ դրված են լինում Հայաստանի Հանրապետության դրոշը և զինանշանը, իսկ Ստեփանակերտում՝ Արցախի Հանրապետության պետական խորհրդանիշները:

-Դուք կիսո՞ւմ եք Վիտալի Բալասանյանի այն մտահոգությունը, որ Հայաստանում տիրող լարվածությունն ու բևեռացումը տեղափոխվում է Արցախ։ Կա՞ արդյոք սպառնալիք՝ ուղղված Արցախի անվտանգությանն ու սուվերենությանը։

-Իսկապես, որոշակի լարվածություն է զգացվում և անխուսափելի է այն, որ եթե Երևանում տարբեր քաղաքական խմբավորումների միջև դիմակայությունը սրվում է, ապա այդ երևույթն իրեն զգալ է տալու նաև Ստեփանակերտում: Ինչ-որ առումով մենք գտնվում ենք քաղաքական զարգացման անցումային փուլում, ինչպես ներքաղաքական, այնպես էլ ընթացիկ աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում:

-Պարոն Մելիքյան, այս փուլում պատերազմի հավանականություն տեսնո՞ւմ եք։

-Լայնածավալ պատերազմի վերսկսումը կարող է տեղի ունենալ տարածաշրջանային զարգացումների ընդհանուր համատեքստում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատերազմական բռնության ալիքն աստիճանաբար շարժվում է Հարավային Կովկասի և Իրանի ուղղությամբ, ապա կարելի է ասել, որ նաև մեզ համար պատերազմի վերսկսման հավանականությունն է գնալով աճում:

Դա չի նշանակում, որ պատերազմն անխուսափելի է, սակայն դրա մեջ չներքաշվելու համար լրացուցիչ քաղաքական ու դիվանագիտական ջանքեր պետք է գործադրենք, ինչպես նաև անդադար աշխատենք մեր ռազմական կարողությունների կատարելագործման և ընդլայնման ուղղությամբ:

Զրուցեց Արմինե Մկրտումյանը