Միրզոյանն ու Բայրամովն են հանդիպելԱլավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 տրանսպորտային միջոց ունի․ ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը. «Ժողովուրդ»Պաշտոնը «ժառանգություն է թողնելու». «Հրապարակ»ԱՄՆ-ը շուրջ 7,5 միլիոն դոլար է հատկացրել հայկական լրատվամիջոցներին աջակցելու համարՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին. «Ժողովուրդ» Ապացույցները՝ մամուլի հրապարակումներ են եւ տիրադավների խոսքը. «Հրապարակ»Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ»Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին. «Հրապարակ»Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է. «Հրապարակ»Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ»ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը. «Հրապարակ»Կոբախիձեն Փաշինյանի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման հարցերըԿոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալ
Հասարակություն

«Մենք ենք տերը մեր երկրի». Փաշինյանների ընտանիքի աքսիոման

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստր Մարիամ Փաշինյանը երկրում կին ղեկավար ունենալու թեզ է բարձրացրել: Ավելին` նա իր հարցազրույցում հայտարարեց` դեմ չէ, որ հենց ինքը լինի առաջին կին վարչապետը: Եվ ընդհանրապես, նրա կարծիքով Հայաստանին պակասում է կին ղեկավարը` նախագահ, վարչապետ, ԱԺ նախագահ:

Մարիամ Փաշինյանին ուղղված այս հարցադրումը թերևս  պատահական չէր: Վերջին շրջանում կին ղեկավար ունենալու թեզը շատ հաճախ է առաջ քաշվում: Հնարավոր է հենց Փաշինյանը Մարիամը վարչապետ չդառնա, բայց փոխվարչապետ, ինչպես ինքն է ասում, «ինչո՞ւ չէ»...

Մոտ մեկ շաբաթ առաջ էլ մի առիթով այս հարցը բարձրացրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը։ Նա հայտարարեց, որ Հայաստանը պետք է կին փոխվարչապետ ունենա:

Դեռ այն ժամանակ NEWSPRESS.am-ը նկատեց, որ հնարավոր է պատգամավորը կոնկրետ մարդու թեկնածություն է առաջարկում, և չբացառեց, որ այդ մարդը կարող է լինել հենց Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը: Այս դիտարկումն արվել է զուտ այն պարզ տրամաբանությամբ, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ ԼՀԿ-ն որոշ հարցերում Փաշինյանի համար ճանապարհ հարթող գործիքակազմ է դարձել: Այս ենթատեքստում, կին վարչապետ-փոխվարչապետ ունենալու հայտարարությունն էլ բացառություն չէր, և հնարավոր է պատգամավորը հող էր նախապատրաստում:

Համենայնդեպս, պտուղներն իրենց երկար սպասել չտվեցին:

Այսօր արդեն պարզվում է՝ վարչապետ-փոխվարչապետի պոտենցյալ կին թեկնածուն ո'չ միայն Աննա Հակոբյանն է, այլև Փաշինյանի դուստը, ով ցանկություն ունի մտնել մեծ քաղաքականություն, քանի որ «դա հետաքրքրել է միշտ իրեն»:

Այս անգամ էլ չենք փորձի ժամանակից առաջ ընկնել ու կանխատեսումներ անել, սակայն իրար հաջորդող փաստերն ու Փաշինյանի ընտանիքի կանանց ակտիվությունը չի կարող հենց այնպես լինել:

Կունենա՞նք արդյոք կին ղեկավարներ, թե՞ ոչ, դեռ կերևա...

Ամեն դեպքում, ՀՀ ղեկավարի ընտանիքին չհամեմատելով որևէ մի երկրի ղեկավարի ընտանիքի հետ՝ նկատենք, որ եթե անգամ վերոհիշյալ կանայք ի պաշտոնե վարչապետ-փոխվարչապետ չստանան, ապա դա չի խանգարում արձանագրել, որ Փաշինյանների ընտանիքը բաց չի թողնում ոչ մի ընձեռված հնարավորություն` ամբողջությամբ իր ձեռքը վերցնելու երկրի կառավարումը. տարբեր ոլորտներում ու ամենուր նրանց ակտիվ ներգրավվածությունը խոսում է հենց դրա մասին:

Ստացվում է` այսօր Փաշինյանների ընտանիքը առաջնորդվում է մեկ աքսիոմայով` սեփական շերեփը երկարել բոլոր կաթսաների մեջ ու համեղ պատառներ վերցնել` քանի դեռ կարող է...

Այնպես որ, ժողովրդի ընտրությամբ ու ժողովրդի վրայով երկրի ղեկն իր ձեռքն առած Փաշինյանը աստիճանաբար ի չիք է դարձնում «ժողովրդի վարչապետ» եզրույթը. այն այլևս անցյալում է: Կառավարության դռներն արդեն վաղուց փակվել են ժողովրդի առաջ ու Փաշինյանն էլ վաղուց անհասանելի է... կառավարության մոտ հաճախակի կազմակերպվող բողոքի ակցիաների կազմակերպիչներին էլ արդեն չի թույլատրվում անգամ շենքին մոտենալ, նրանք պետք է որոշակի հեռավորություն պահեն կառավարության շենքից.... ասում են` վերևից հրահանգ կա... ու այստեղ հարց է առաջանում` ո՞վ է տերը մեր երկրի...

 

NEWSPRESS.am