Միրզոյանն ու Բայրամովն են հանդիպելԱլավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 տրանսպորտային միջոց ունի․ ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը. «Ժողովուրդ»Պաշտոնը «ժառանգություն է թողնելու». «Հրապարակ»ԱՄՆ-ը շուրջ 7,5 միլիոն դոլար է հատկացրել հայկական լրատվամիջոցներին աջակցելու համարՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին. «Ժողովուրդ» Ապացույցները՝ մամուլի հրապարակումներ են եւ տիրադավների խոսքը. «Հրապարակ»Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ»Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին. «Հրապարակ»Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է. «Հրապարակ»Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ»ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը. «Հրապարակ»Կոբախիձեն Փաշինյանի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման հարցերըԿոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալ
Հասարակություն

Աննա Հակոբյանի հավաքած 1 մլն դոլարը, հավաքագրված բյուջեն ու լուծարված ծերանոցը. կոռուպցիան` «թավշյա սկուտեղով»

«Պայծառացնենք մեր տարեցների կյանքը»... դեռ մեկ շաբաթ առաջ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ժնևում մասնակցել է վերոգրյալ խորագրով բարեգործական գալլա երեկույթի, որի ողջ հասույթը նախատեսված է  եղել ուղղել Հայաստանի հաշմանդամների ու ծերանոցներում ապրող տարեցների խնդիրների լուծմանը:

Հավաքվել է 1 միլիոն դոլար. Աննա Հակոբյանն այս մասին գրառել է նաև ֆեյսբուքյան իր էջում.

 

Այս նախաձեռնությունը ողջունեցին ոչ միայն Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջին հետևող մոլի երկրպագուները, այլև կասկածամիտները, ովքեր  գուցե հոգու խորքում այնքան էլ համոզված չէին, որ հանգանականությունը նպատակին կծառայի:

Իհարկե նրանք կարող էին սխալվել, բայց... եղավ այն, ինչ եղավ: 

Մինչ Աննա Հակոբյանը ծերանոցի տարեցների համար փող էր հավաքում, «անսպասելի և անակնկալ»  ձևով Գյումրիի ծերանոցը լուծարվեց: Ավելի կոնկրետ` լուծարվեց ՊՈԱԿ-ը, իսկ կառույցն ու նրա բնակիչները կմնան այն կազմակերպության հույսին, որը կմասնակցի մրցույթին ու կշահի:

Շրջանառվող լուրերի համաձայն էլ այդ կառույցը Կարմիր Խաչն է: Ասում են` այս ամենն արվում է զուտ այն պատճառով, որ պետությունը չի կարողանում պահել իր տարեցներին և այս օրինակով պետք է լուծարվեն ու այլ կազմակերպությունների խնամքին հանձնվեն նաև մյուս ինտերնատները: Այլ կերպ ասած` պետությունը որոշել է տնտեսել ինտերնատների ծերերի հաշվին:

Սա այն դեպքում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ պետությունը ֆինանասների խնդիր չունի:

Ու այստեղ երկուսից մեկը` կա'մ Փաշինյանը ստել է, կա'մ պարզապես ուզում է ձեռքերը լվանալ տարեցների խնամքից հետ կապված ծախսերից:

Սա մի կողմից, մյուս կողմից էլ Աննա Հակոբյանը այս ամենին զուգահեռ տարեցների համար հանգանակություն է հավաքում: Այստեղ էլ հարց է առաջանում, եթե տարեցների խնամքով այսուհետ զբաղվելու է բացառապես մրցույթը շահած կազմակերպությունը, այդ դեպքում ո՞ւր են գնալու նույն նպատակով հավաքված գումարները:

Ու այս ամենից հետո էլ դեռ Նիկոլ Փաշինյանն այսօր, հոկտեմբերի 19-ին Գյումրիում կայացած միջոցառմանը հայտարարել է, թե այն գումարները, որոնք քաղաքացիները ՊԵԿ-ի միջոցով վճարում են պետությանը, վճարում են իրենք իրենց, քանի որ այդ գումարով է պետությունը քաղաքացիներին արժանացնում պետական հոգածության. 

«...տարօրինակ կլիներ, եթե ամեն քաղաքացի ինքն իր համար ճանապարհ, դպրոց, պետական ինստիտուներ կառուցեր...»...

Իհարկե կարելի էր գնահատել Փաշինյանի անկեղծությունն ու Աննա Հակոբյանի դրամահավաքությունը, եթե դրանք ազնիվ լինեին. երբ պետական մակարդակով հայտարարվում է, թե գումարի խնդիր չկա ու ամեն ինչ կարգին է, թե պետեկամուտների օգնությամբ բյուջեն հավաքգրվել է,  ու դրան զուգահեռ էլ Աննա Հակոբյանն է հանգանակություն հավաքում, կոնկրետ դեպքում ծերերի խնամքի համար, ու երբ այդ ամենից հետո դարձյալ պետական մակարդակով որոշում է կայացվում ինտերնատը` ՊՈԱԿ-ը, լուծարել, որովհետև միջոցներ չկան, ստիպված ես լինում կասկածել` արդյոք նպատակներն ի սկզբանե ազնի՞վ են եղել:

Այնպիսի տպավորություն է, որ «հեղափոխության» արդյունքում պարզապես մեկ ուրիշ հետույք է հայտնվել «հրահանգչի» աթոռին, ու այսօր ո'չ թե ընթանում է կոռուպցիայի դեմ պայքար, այլ կոռուպցիան օրինականացվում է: Պարզապես, ի տարբերություն նախորդների, նորերն այս ամենը ժողովրդին հրամցնում են «թավշյա սկուտեղով»...

Արմինե Մկրտումյան