Միրզոյանն ու Բայրամովն են հանդիպելԱլավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 տրանսպորտային միջոց ունի․ ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը. «Ժողովուրդ»Պաշտոնը «ժառանգություն է թողնելու». «Հրապարակ»ԱՄՆ-ը շուրջ 7,5 միլիոն դոլար է հատկացրել հայկական լրատվամիջոցներին աջակցելու համարՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին. «Ժողովուրդ» Ապացույցները՝ մամուլի հրապարակումներ են եւ տիրադավների խոսքը. «Հրապարակ»Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ»Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին. «Հրապարակ»Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է. «Հրապարակ»Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ»ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը. «Հրապարակ»Կոբախիձեն Փաշինյանի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման հարցերըԿոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալ
Քաղաքականություն

Հակառակորդը զենք է գնում, մենք` սառեցնում ենք ռազմական ծախսերը. Ա. Չալաբյանը կոչ է անում դուրս գալ թմբիրից և գիտակցել

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր եւ խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է սահմանին տիրող վիճակին ու կառավարության ռազմական ծախսերին:

«Շաբաթը ցանկանում եմ սկսել խիստ կարևոր հարցով։ Ընդամենը 10 օր առաջ ես գրել էի նրա մասին, որ ՀՀ Կառավարությունը սառեցնում է ռազմական ծախսերի աճը, այն պայմաններում, երբ ընդհանուր պետական բյուջեն նախատեսվում է ավելացնել 2020 թ․ 14%-ով, և պաշտպանական ծախսերն առնվազն համամասնական աճն անհրաժեշտություն է հակառակորդի սրվող մարտաշունչ հռետորաբանության պայմաններում։

Այն ժամանակ, գտնվեցին «Հռոմի պապից կաթոլիկ» որոշ իմաստուններ, որոնք ջանք չէին խնայում բացատրելու, թե որքան հեռատես է վարվում ՀՀ Կառավարությունը, չավելացնելով պաշտպանական բյուջեն, և միջոցներն ուղղելով այլ, «խաղաղ» նպատակների։

Հակառակորդի պատասխանը, սակայն, սպասել չտվեց։ Հոկտեմբերի 18-ին հրապարակվել է Ադրբեջանի 2020 թ․ պետական բյուջեի նախագիծը։ Թեև ընդհանուր պետական բյուջեի ծախսերն աճում են ընդամենը համեստ 1,7%-ով, պաշտպանական բյուջեն աճում է ամբողջ 20,9%-ով, հասցվելով 2,267 մլրդ ԱՄՆ դոլարի, ընդ որում դրանից 945 մլն դոլարը նախատեսվում է սպառազինությունների գնման և ռազմարդյունաբերական ներդրումների համար։ Հակառակորդը նույնիսկ գնում է այլ ծախսային հոդվածների կրճատման՝ պաշտպանական բյուջեն ավելացնելու համար, սա աննախադեպ երևույթ է վերջին տասնամյակի ընթացքում։

Պետք չի պայծառատես լինել հասկանալու, թե սա ինչ է նշանակում, և ինչի է պատրաստվում հակառակորդը, հերթական միլլիարդը նետելով սպառազինությունների ձեռքբերման վրա։ Այս պայմաններում, ՀՀ Կառավարության ներկայացված 2020 թ․ բյուջեի նախագիծը առնվազն տարակուսանք է առաջացնում, եթե չասեմ ավելին։

Ես ստիպված եմ եղել այս կապակցությամբ բացել որոշ փակագծեր ստորև ներկայացված հարցազրույցում, մինչ այդ կոչ եմ անում թե ՀՀ Կառավարությանը, թե Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովին, և թե ԱԺ անհատ պատգամավորներին՝ դուրս գալ այս երանելի թմբիրից, գիտակցել պահի պատասխանատվությունը, և վերանայել ՀՀ 2020 թ բյուջեի պաշտպանական հատկացումները՝ համարժեք պատասխան տալու մեր շուրջը սրվող իրական մարտահրավերներին»,-գրել է Ավետիք Չալաբյանը: