Վրաստանը պատրաստվում է C և B հեպատիտի ծրագրերի միջազգային վավերացմանըԻրանը պահանջել է, որ Ուկրաինան փոխհատուցի նավի հետ կապված միջադեպի վնասըՊՆ-ն հերքում է․ զինծառայողի՝ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ ենՓաշինյանի կառուցած թակարդի գինը պատրաստվում են վճարել Հայաստանի պետությունն ու ժողովուրդը․ ԱնանյանԻրանից և այլ երկրներից դեպի Երևան մի շարք չվերթեր են չեղարկվել․ Սպուտնիկ ԱրմենիաԳերեզմանատնից գողացել են 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներովԴաժան ծեծի է ենթարկվել 19 ամյա ժամկետային զինծառայող․ իրավապաշտպանՎեհափառի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարանԱռանց տիտղոսների, բայց միլիարդներով. Ռեալը համաշխարհային ռեկորդ է սահմանելԳյուղատնտեսության անկումը 2026-ին հասել է 12 տոկոսի․ ԱռաքելյանՄովսես Հարությունյանն ազատվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնիցԼիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-իՃապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 100 հետցնցումԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է զինծառայողների հետ՝ քննարկելով ծառայության պայմաններն ու կարգապահությունըԹրամփն ավարտել է Զելենսկու և Նեթանյահուի հետ հանդիպումները Սպիտակ տանըՃապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժից հետո առնվազն 50 մարդ է տուժելԵՏՀ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրման և թվայնացման ոլորտների հարցերըՎթար Երևանում․ օտարերկրացի տղամարդը մոպեդով բախվել է երկու ավտոմեքենայի․ վիրավոր կաԻրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համարՀայաստանում վարձակալության շուկան ակտիվացել է․ ռուսաստանցիների նոր հոսք է նկատվումՖրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել ԹուրքիայինԱվելի քան 400 միլիոն աֆրիկացի զրկված է խմելու ջրի տարրական հասանելիությունից. ՄԱԿԲաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների բողոքի քննության շրջանակում ելույթներն ավարտվել ենԱմուսնալուծությունից հետո 2-րդ հարվածը. Արզաքանցյանին տուգանելու 3 որոշում է կայացվել․ PastinfoՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիԲայրամովը Գերմանիայի նոր դեսպանին ներկայացրել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակըՈւկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը մանրամասներ է հայտնել Ուդմուրտիայի վրա հարձակման մասինՀարկային կարգապահության բարելավումն ու առաջիկա անելիքները՝ ՊԵԿ խորհրդի նիստի օրակարգումՍպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումըԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՊուտինը փաստում է, որ ինքը վերջերս ձևավորված ԱԺ մեծամասնությանը չի համարում լեգիտիմ․ ՄինասյանԵղվարդում ապօրինի գործող հրաձգարանում մեծաքանակ զենք-զինամթերք է հայտնաբերվել71 կգ քաշային Ջանես Նազարյանը Բաքվում կգոտեմարտի ոսկե մեդալի համարԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էՏարադրամի փոխարժեքները հուլիսի 28-ինՈւժգին երկրաշարժ Ճապոնիայի Կումամոտո նահանգում. կան մի քանի տասնյակ վիրավորներԽիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր է. ՍԱՏՄՀետախույզները ռուս տղամարդուն Հայաստանում կալանավորելիս առաջնորդվել ենTik-Tok-յան նկարներով և շփոթել նրան հանցագործի հետՍևանա լճից ոռոգման նպատակով իրականացված ջրառի ամենացածր ցուցանիշն է գրանցվել 65 տարվա ընթացքումՀՀ-ի ընդդիմության հիմնական խնդիրը միասնական ռազմավարության և միասնական կարգախոսի բացակայությունն էԻրավապահները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է, իսկ պատժամիջոցների հետևանքները՝ ցավոտ ու իրական. Արթուր ԽաչատրյանԱմերիաբանկը ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակի մանրածախ բանկինգի արդյունքներըՍիրիայի քրդական կոալիցիան պատրաստվում է հայտարարել իր լուծարման և իր ստորաբաժանումները Սիրիայից դուրս բերելու մասինԱրամ Խաչատրյան փողոցում իրականացվելու է նորոգման գործընթաց․ խնդրում են ավտոմեքենաներ չկայանելԱռանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերը՝ աճուրդով, մեծ պահանջարկ ունեցողները՝ առանց աճուրդիՀրապարակվել է Ռուբինյանի կողմից Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղարին պաշտոնից ազատելու մասին որոշումը
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ հպվել է 9-ամյա տղայի սեռական օրգանին, սեղմել երեխայի մարմինը
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ
Կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում. Աննա Հակոբյան (տեսանյութ)
Քաղաքականություն

Երբեք այսքան կտրտված չի եղել Արցախի քաղաքական դաշտը․ Աշոտ Ղուլյան

Նոյեմբերին Արցախի ժողովրդավարական կուսակցության համագումարը որոշելու է եւ՛ նախագահական ընտրություններում սեփական թեկնածու առաջադրելու հարցը, եւ՛ այն սկզբունքները, որոնցով ձեւավորվելու է կուսակցության համամասնական ցուցակը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահի լրատվության բաժնից։

«2020 թվականի գարնանը հանրապետությունում տեղի ունենալիք համապետական երկու ընտրությունները Արցախի կյանքում շատ բան են որոշելու հաջորդող հինգ տարիների համար: Երբեք այսքան անորոշ ու կտրտված չի եղել Արցախի քաղաքական դաշտը. նախկինում գործող կուսակցությունների թիվը համարյա կրկնապատկվել է՝ հասնելով 25-ի: Բարդ ընտրություններ են սպասվում այն իմաստով, որ բնակչության շրջանում պետք է արմատավորել այն գիտակցումը, որ յուրաքանչյուր քաղաքացի իր որոշմամբ պատասխանատվություն է ստանձնում երկրի ապագայի համար:

Առհասարակ մեր նման երկրներում անձերի անհատական դերն ու հեղինակությունը մեծ ազդեցություն է ունենում ընտրությունների ելքի վրա, սակայն հենց այս փուլում անչափ կարեւոր է հասկանալ, որ ընտրությունները շատ ավելի արժեքների մասին են, այն արժեքների, որոնք կարող են ամուր հիմք լինել հասարակության բարօրության եւ պետականության ամրապնդման համար: Կարճաժամկետ շահն ու խնդիրների այսօրեական լուծումները մեզ՝ որպես հասարակություն, երկարաժամկետ զարգացման չեն տանելու:

Արցախի ժողովրդավարական կուսակցությունը հայտարարել է քաղաքական նոր գործընթաց սկսելու մասին: ՏԻՄ ընտրություններին նախապատրաստվելու շրջանում եղել ենք Արցախի բոլոր շրջաններում: Հանդիպումներ ենք ունեցել տեղական կառույցների ներկայացուցիչների հետ, քննարկվել են այն հիմնական հարցերը, որոնք պետք է արտացոլվեն կուսակցության նախընտրական ծրագրում: Այսօր էլ աշխատանքները շարունակվում են: Նոյեմբերին կուսակցության համագումարը որոշելու է եւ՛ նախագահական ընտրություններում սեփական թեկնածու առաջադրելու հարցը եւ՛ այն սկզբունքները, որոնցով ձեւավորվելու է կուսակցության համամասնական ցուցակը:

Կուսակցության շարքերում եւ հանրային լայն շրջանակներում տիրապետող է դառնում այն տեսակետը, որ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը՝ որպես զուտ արցախյան առաջին քաղաքական կառույց, պարտավոր է քաղաքական ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելու հայտ ներկայացնել եւ, ինչպես եղել է նախկինում, ազնիվ ու քաղաքակիրթ մրցակցային պայքարի օրինակ ցույց տալ:

Այս դիրքորոշումը որեւէ կերպ չի սահմանափակում հանրապետության քաղաքական դաշտում եւ անհատ գործիչների միջեւ այս օրերին էլ շարունակվող քաղաքական խորհրդատվությունների եւ քննարկումների հնարավորությունը: ԱԺԿ-ն պատրաստ է լայն համախոհության միջավայր ձեւավորել երկրի առջեւ ծառացած խնդիրների համապարփակ լուծման նպատակով հանրային-քաղաքական ազդեցիկ կոնսոլիդացիայի համար»,- ասված է հայտարարության մեջ: