NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

«168 ժամ». Ի՞նչ է թաքցնում Նիկոլ Փաշինյանը

«168 ժամ» թերթը գրում է.

««Հետք» էլեկտրոնային պարբերականի կատարած հետաքննության արդյունքում պարզ է դարձել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի որոշմամբ բարձրացվել են նախարարների եւ փոխնախարարների աշխատավարձերը: Ըստ տեղեկատվության, նախարարների աշխատավարձերը կրկնապատկվել են՝ հասնելով 1,5 մլն դրամի, իսկ փոխնախարարների աշխատավարձը 562 հազար 160 դրամից դարձել է 1 միլիոն 60 հազար դրամ։ Նախարարությունների գլխավոր քարտուղարի աշխատավարձը 595 հազար 260 դրամից դարձել է 870 հազար դրամ։

Լրատվամիջոցը գրավոր դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հարցնելով, թե ինչո՞ւ է գործընթացը գաղտնի ընթացակարգով իրականացվել։ Վարչապետ Փաշինյանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը «Հետքին» պատասխանել է.

«Ձեր կողմից բարձրացված հարցը, ինչպես նշել եք, իրականացվել է գաղտնի ընթացակարգով, ուստի նման տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ։ Անհրաժեշտ ենք համարում նշել, որ Ձեր կողմից նշված պաշտոնատար անձինք ներկայացնում են գույքի, եկամուտների եւ շահերի հայտարարագիր, ինչը ենթադրում է, որ վերը նշված գործընթացն ամբողջությամբ հրապարակային եւ թափանցիկ է»։

Որքա՞ն է կազմում այս որոշման արդյունքում պետական բյուջեի հավելյալ ծախսը, չի հրապարակվում, ինչպես նաեւ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման բուն որոշումը: Խնդիրը, սակայն, նախարարների ու փոխնախարարների աշխատավարձերի ավելացումը չէ, ինչը պետական կառավարման արդյունավետության բարձրացման, կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից կարելի է անգամ ողջունելի ու դրական համարել:

Խնդիրն այն գործելաոճն է, որով գործում է կառավարությունը՝ գաղտնի: Այն կառավարությունը, որի ղեկավարն ամեն առիթով հղում է անում իր իշխանության ժողովրդական բնույթին, ժողովրդի իշխանությանը: «…Հեղափոխական այս հրապարակը, հեղափոխական Հանրապետության հրապարակը հռչակվում է՝ որպես ժողովրդական իշխանության բարձրագույն մարմին:

Սա նշանակում է, որ կառավարությունն ինչպես ձեւավորվել է այս հրապարակում, կառավարությունը սրանից հետո հաշվետու է այս հրապարակին, եւ սրանից հետո կառավարությունը ենթարկվում է այս հրապարակին: Սա նշանակում է, որ մենք Հայաստանի քաղաքական կյանքի, տնտեսական կյանքի կարեւորագույն որոշումները կայացնելիս պիտի ժողովրդով հավաքվենք այս հրապարակում եւ կառավարությանը լիազորենք իրականացնել այս կամ այն գործողությունը, կամ կառավարությանն արգելենք իրականացնել այս կամ այն գործողությունը: Եվ ուրեմն դուք եք Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն եւ միակ իշխանությունը»,- իր պաշտոնավարման 100-օրվան նվիրված հանրահավաքում դեռ անցյալ տարի գոչում էր Փաշինյանը։

Փաշինյանի որոշման գաղտնիությունը, թերեւս, պայմանավորված է մեկ այլ արատով, որով տառապում է գործող իշխանությունը՝ պոպուլիզմ: Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս, որ համարձակություն չունի ոչ պոպուլյար որոշումներ կայացնելու հարցում, ու նա այնքան է կախված հանրային կարծիքից, որ իր վարկանիշը պահպանելու համար դիմում է նման օրինախախտումների:

Բանն այն է, որ պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձի չափը սահմանվում է օրենքով, եւ հենց օրենքով էլ պետք է այնտեղ փոփոխություն կատարվի: Բայց Նիկոլ Փաշինյանն այս որոշումը գաղտնի է պահել՝ քաջ գիտակցելով, որ հասարակությունը բացասաբար է ընդունելու այն, հատկապես, երբ թվով 38.000 մանկավարժների աշխատավարձն ընդամենը 10 տոկոսով էր բարձրացել, իսկ նախարարներինը՝ կրկնակի:

Ի դեպ, թեեւ իշխանություններն օր ու գիշեր թմբկահարում են, իրենք իրենց գովազդում, թե՝ տեսեք, ուսուցիչների աշխատավարձ ենք բարձրացրել, հանուն ճշմարտության՝ պետք է ասել, որ աշխատավարձի 10 տոկոսով բարձրացումը, ըստ մասնագետների, ազդելու է ընդամենը 10-15.000 ուսուցչի կյանքի որակի վրա. 25-30.000 դրամ ստացող ուսուցչի համար 2-3000 դրամով բարձրացումը որեւէ դեպքում էական չի կարող լինել։ Այն էլ այն դեպքում, երբ Հայաստանում կյանքը զգալիորեն թանկացել է։

Իսկ ընդհանրապես, գաղտնիությունը ժամանակի հետ դառնում է այս կառավարության հիմնական գործելաոճը՝ գաղտնի որոշմամբ կառավարական առանձնատուն է վերանորոգվում, գաղտնի որոշմամբ բյուջետային այլ վերաբաշխումներ են կատարվում, իրենց սպասարկող թանկարժեք ավտոմեքենաներ են գնում, առանց մրցույթի հայտարարման՝ որոշումներ են կայացնում եւ բյուջեի գումարներով իրենց հետ փոխկապակցված անձանց ընկերությունների միջոցով համերգներ, միջոցառումներ են կազմակերպում, ցուցապաստառներ տպագրում… հանրային փողը գնալով ծախսվում է գաղտնի ճանապարհով: Դա, բնականաբար, որեւէ աղերս չունի ժողովրդավարության, թափանցիկության ու հաշվետվողականության հետ, ինչը վկայում է, որ Փաշինյանի իշխանությունը գնալով ավտորիտարիզմին բնորոշ հատկանիշներ է ձեռք բերում: Թավշյա հեղափոխությունից ընդամենը մեկուկես տարի անց»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում