ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել իրանական ֆինանսական կառույցների դեմՌԴ-ն հայտնել է Ուկրաինայի կարևոր ենթակառուցվածքի խոցման մասին․ խոշոր հրդեհ է բռնկվելԱԱ-2026․ Իսպանիա – Բելգիա․ մեկնարկային կազմերԱՄՆ-ում պատրաստվում են առաջ մղել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման նոր օրինագիծՔննարկվել են COP17-ի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներըԱրամ Ա Վեհափառ Հայրապետը և Ռաֆայել Պետրոս ԻԱ-ն քննարկել են Մերձավոր Արևելքին առնչվող հարցերԵՄ-ն մեղմացրել է Ռուսաստանի դեմ 21-րդ պատժամիջոցների փաթեթըԵՏՀ նիստում հաստատվել են ԵԱՏՄ-ի զարգացմանն ուղղված մի շարք որոշումներ․ մանրամասներԵՊՀ-ում «չիստկաները» շարունակվում են․ հեռանում են Գալստյանն ու ՂևոնդյանըՄերձմոսկովյան Կրասնոգորսկում խոշոր հրդեհ է բռնկվել առևտրային համալիրումԵԱՏՄ–ԱՊՀ․ համագործակցության ներուժի բացահայտումՊայծառակերպության տոնին կկայանա Գորիսի առաջնորդանիստ Մայր Եկեղեցու վերաօծումըHere we go. Ռոմանոն հայտնեց Բարսելոնայի ամառային երրորդ տրանսֆերի մասինԹրամփ․Եթե Իրանը սպանի ինձ, ԱՄՆ-ը պետք է աննախադեպ հարված հասցնիԱնդալուսիայում եռօրյա սուգ է հայտարարվել անտառային հրդեհի հետևանքով 12 մարդու մահվան պատճառովԹեհրանը հերքել է Վաշինգտոնի հետ բանակցությունների նոր փուլի նախապատրաստումըԳազամատակարարման պլանային դադարեցում կլինիՍկոպյեում ընթացող մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ են մտել ազատ ոճայիններըԱռաջին կարգի նախազգուշացում․ Հայկ ԴեմոյանԹրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցություններըԱռևտուր, ներդրումներ, ՏՏ և կրթություն․ Երևանում քննարկվել է Հայաստան-Իսպանիա օրակարգըՀայ ըմբիշը հաղթեց ադրբեջանցուն՝ դուրս գալով Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների «դատավարությունը»ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատիցՆիդերլանդներում վանդալները պղծել են խորհրդային զինվորների շուրջ 150 գերեզմանաքարՈստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի 19 փաթեթՊՆ-ում քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական համագործակցության հարցերըԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանի աջակցության հայտարարությամբ120 մլն եվրոյի TRIP ծրագիր․ քննարկվել են Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման քայլերըՄատենադարանից Համաշխարհային ժառանգության կոմիտե․ ՀՀ-ն խորացնում է գործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Վայոց ձորի մարզպետՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվելՊուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնելԿեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռինՔրեական գործի շրջանակում գետին էր տապալվում ՀՀ տնտեսությունը, ոչ թե միայն Ծառուկյանը․ ԲադալյանԳետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվելՀայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել Գագիկ ԾառուկյանինՖրանսիայում շոգի պատճառով երկրորդ անգամ հայտարարվել է եղանակային վտшնգի կարմիր մակարդակԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից S-400-ների վաճառքըԱշոտյանի գործը որոշակիորեն միջազգային ուշադրության կենտրոնում է, հույս ունենք՝ անազատությունը երկար չի տևելու. Ռուբեն ՄելիքյանՁերբակալվել է Ստամբուլի հայկական գերեզմանшտան վրա հարձակվողըՊԵԿ-ը գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն, գրանցվել՝ 15 վթարԴատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքԱդրբեջանն օկուպացված Շուշիում կիրականացնի միջազգային մեդիա ֆորումՎլադիվոստոկում հղի կինը ողջ է մնացել յոթերորդ հարկից ընկնելուց հետոԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներինՀայաստանի «բերմուդյան եռանկյունին». Հակոբ Բադալյան
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Որքա՞ն է վճարել Ադրբեջանը Հայաստանին օդային տարածքով իրականացված թռիչքների համար
Հասարակություն

Ինձ կարող են կալանավորել միայն Սահմանադրական դատարանի համաձայնությամբ. Հրայր Թովմասյան․ 168.am

Կարծում եմ օբյեկտիվ վիճակ է, երբ հանրային մեծ հետաքրքրություն ունեցող հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանը կայացնում է մի որոշում, որը կարող է հանրային իշխանությունների կողմից ճիշտ չընկալվել կամ իրենց սրտով չլինել։ Այս մասին այսօր՝ հոկտոմբերի 24-ին, 168․am-ին տված հարցազրույցում ասել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։

ՍԴ-ի շուրջ իրավաիճակը, նա պայմանավորում է նրանով, որ ՍԴ-ն մի քանի որոշում է ընդունել, որոնց հետ կապված հանրային իշխանությունները այլ ակնկալիք ունեին, որ ՍԴ-ն այլ որոշում կընդունի։

Դիտարկմանը, որ ՍԴ-ի հետ կապված իրադարձությունները ծավալվում են մեկ անձի շուրջ, այն է՝ իր, Թովմասյանը շեշտեց՝ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները զուտ կազմակերպչական են եւ ինքը ունի ընդամենը 1 ձայն։

Հարցին՝ ճգնաժամ կա՞ ՍԴ-ում, նա կարծիք հայտնեց, որ չկա․ «Ճգնաժամն այն վիճակն է, երբ տվյալ մարմինը ի զորու չէ գործելու եւ իրականացնել իր սահմանադրական առաքելությունը։ Այս ժամանակահատվածում որեւէ դեպքով որեւէ մեկն արձանագրե՞լ է, որ ՍԴ-ն ի զորու չէ սահմանադրական արդարադատություն իրականացնել, եղե՞լ է դեպք, որ ՍԴ-ն սահմանված ժամկետում որոշում չընդունի, հետաձգի, չկարողանա ամբողջ կազմով հավաքվել, նման բան չկա։ Ես ծիծաղելի եմ համարում դատավոր-անդամ բառախաղը, սա արհեստական դրվեց շրջանառության մեջ։ Իսկ վստահութունն ՍԴ-ի նկատմամբ ինչպե՞ս եք չափում, ո՞վ է չափել, արդյոք դատական իշխանության պարագայում վստահության բացակայությունը ենթադրո՞ւմ է այդ մարմնի լուծարում, բնականաբար՝ ոչ։ ՍԴ որոշումներն իրենցից ներկայացնում են բարդ իրավական կատեգորիաներ, որոնք երբեմն իրավաբաններին էլ հասու չեն, ուստի ակնկալել, որ սովորական քաղաքին պետք է հասկանա եւ դրանից հետեւություններ անի, այդքան էլ այդպես չէ։ ՍԴ-ում այդ ճգնաժամը չկա»։

Հրայր Թովմասյանը շեշտեց՝ դատական իշխանությունը պետք է վաստակի իր անկախությունը․ «Միշտ նշել եմ, որ դատական իշխանությունն անկախ է եւ որեւէ մեկն իրավունք չունի միջամտել դատական իշխանությանը, բայց ես կարծում եմ, որ դատական իշխանությունը պետք է վաստակի այդ անկախությունը, որն այնքան էլ հեշտ չէ։ Միգուցե այն ճնշումները կամ այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում ՍԴ-ի շուրջ, հենց այն ճանապարհն է, որով դատական իշխանությունը վաստակում է իր անկախությունը։ Դատավորի աշխատանքն ամենալավ եւ ամենավատ աշխատանքն է։ Այն ամենալավ աշխատանքն է, երբ դու իրականում անկախ ես, քո խղճի հետ խաղաղությամբ ես ապրում ցանկացած որոշում կայացնելուց եւ ամենավատ աշխատանքն է, երբ դու կռիվ ունես քո խղճի հետ»։

ՍԴ նախագահը նկատում է՝ երկրում կարող են տարբեր քաղաքական փոփոխություններ լինել,տարբեր քաղաքական ուժեր կարող են գալ իշխանության, բայց երկրի կայունության, տնտեսական զարգացման, անվտանգության գրավականը միջազգային փորձը ցույց է տալիս, որ անկախ դատական իշխանությունն է եւ ով փորձի անկախ դատական իշխանության նկատմամբ ոտնձգություն կատարել, իրեն ենթարկեցնի, գուցե կարճ ժամակահատվածում իր համար հաջողություններ գրանցի, բայց երկարաժամկետում չի ստացվելու։

Հրայր Թովմասյանը վստահեցնում է՝ քաղաքական էջն իր համար փակված է․ «Բարդ որոշումներ ընդունելուց առաջ ես եկեղեցի եմ գնում, որ չսխալվեմ, ես գիշերներն արթնանում եմ, հերթական որոշումը նորից կարդում եմ, քաղաքական էջն ինձ համար ջնջված է, այդ էջը գոյություն չունի այլեւս, այդ կապերը չկան, չես կարող ասել, որ այդ կապերն ընդհանարպես գոյություն չունեն, նախկին կուսակցական ընկերներ կան, նրանց մեջ հարազատ մարդիկ կան, բայց նրանք զրոյական նշանակություն ունեն արդարադատությունն իրականացնելիս»։

Հարցին՝ ի՞նչ վտանգ է ներակայցնում Սահմանադրական դատարանը, կարո՞ղ է վտանգել իշխանության ձեռքբերումները, նա պատասխանեց․ «Իմ կարծիքով՝ որեւէ վտանգ չի ներկայացնում, ՍԴ-ն մի խնդիր ունի՝ երկրում ապահովել սահմանադրականություն, հետեւել որ սահմանադրությունը պահպանվի»։

Մեկ այլ հարցին՝ իրեն մեղավոր չի զգում, որ երկրի իշխանությունը լծված է Հրայր Թովմասյանի հրաժարականին եւ մյուս խնդիրները մնացել են, ՍԴ նախագահը պատասխանեց․ «Ես մեղավորություն զգում եմ տարբեր հարցերում, որ արդյոք ունենք ուժային կառույցներ, որոնց խնդիրը ոչ թե պետությանը, այլ օրվա իշխանությանը ծառայելն, նման դրսեւորումներ, նման երեւույթ մեր երկրում կա։ Ես մեղավորություն զգում եմ, որ իմ իշխանության տարիներին որպես նախարար եւ որպես պատգամավոր չի ստեղծվել այն համակարգը, որ ձերբակալությունը, կալանքը չդիտարկվի որպես ցուցմունք կորզելու կամ պատժիչ միջոց։Եթե իմ հրաժարականն է լինելու մեր երկրի զարգացման գրավականը, մեր երկրում առկա խնդիրների լուծումը, ապա Հրայր Թովմասյանի համար երկիրը, հայրենիքը, անվտանգությունը շատ ավելի բարձր արժեքներ են, քան պաշտոնը»։

Հարցազրուցավարը նկատեց՝ այդ դեպքում ինչո՞ւ է պայքարում, որին Թովմասյանն արձագանքեց․ «Ես հասկանում եմ, որ գնում եմ աշխատանքի, իմ աշխատանքն անում, գնում եմ տուն,ես չեմ ուզում պայքարել։ Եթե դրա անունը դրել ենք պայքար, ապա դա պայքար է արժանապատիվ ապրելու, սեփական խղճի հետ գործարքի չգնալու, անկախ դատական իշանություն ունենալու, բայց այս պայքարը իրականցնելու եմ՝ լինեմ ՍԴ-ում, որեւէ ՀԿ-ում թե մի ֆոնդի տնօրեն։ Վստահեցնում եմ՝ երկրի առջեւ ծառացած խնդիրներն ավելի բարդ են, օրհասական։ Նայենք մեր ներքին կյանքում ինչ պրոցեսներ են ընթանում, մենք շատ ավելի կարեւոր խնդիր ունենք այսօր լուծելու՝ հասարակության կոնսոլիդացիա, հասարակական հանրային արժեքների բարձարցում եւ դրա շուրջ համախմբում համայն հայությանը, որովհետեւ պատմությունը ցույց է տալիս, որ առանց այդ համախմբման մենք հաջողությունների չենք հասնելու, մենք ունենք լրջագույն արտաքին քաղաքական մարտահրավերներ, եւ սրանք դնե՞լ մի կողմ եւ կենտրոնանլ Հրայր Թովմասյան անձի շուրջ․․․»։

Հրայր Թովմասյանը նշեց, որ ՍԴ դատավորների հետ խոսել է, զրույցին 8 դատավոր է ներկա եղել եւ նշել է, որ եթե 5 դատավոր միասին գան եւ իրեն ասեն, որ իր մոտ չի ստացվում ՍԴ նախագահ լինելը, ինքը պատրաստ է հրաժարական տալ։

Հրայր Թովմասյանը շեշտեց՝ հաճելի չէ տեսնել ծնողներն այցելած ԱԱծ քննիչներ, երեխաներին ԱԱԾ հրավիրելը․ «Անշուշտ տեսնել 75 տարեկան հայրիկիդ, որը վերջին 2 տարվա ընթացքում 4 բարդ վիրահատություն է կրել, ունի ծանր հիվանդություն, տեսնել, որ իրեն հարցեր են տալիս, որոնց ինքն էլ չգիտի ինչ պատասխանի, հաճելի չէ, մեղավորության զգացողություն ունես, ծնողներդ քեզ այսպե՞ս են դաստիարակել, որ այսօր 50-ին մոտ մարդ ես եւ ծնողներդ քո համար պատասխան տան։ Հաճելի չէ, երբ տեսնում եմ դստրերիդ, որոնց միանգամնայն այլ կերպ ես դաստիարակել,այս ամենը ցանկալի երեւույթ չէ։ Տանն արդեն կատակում են, ասում են՝ միայն մամային չեն կանչել, որովհետեւ իջեւանցի է։ Բայց հուսով եմ, որ ծնողներս ու երեխաներս ողջամտությամբ կմոտենան սրան, սա էլ կանցնի, շատ եմ ասել՝ ես իմ խղճի հետ խաղաղությամբ պետք է ապրեմ, ես իմ խղճի հետ գործարքի գնացողը չեմ»։

Հարցին՝ ինչո՞ւ ՍԴ-ն վարույթ չի սկսում ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նկատմամբ, երբ նա չի մասնակցում ՍԴ աշխատանքներին, ՍԴ նախագահն ասաց․ «Ես իմ փոխարեն կարող եմ ասել՝ ինչու չեմ նախաձեռնել․ նա կարծում է, որ ինքը ճիշտ է և հաշվի առնելով իմ կարգավիճակը, եթե ես նախաձեռնեմ այդպիսի գործընթաց, կարող է սուբյեկտիվ ընկալում լինել, որ անձնավորված է, գուցե շատ իրավական չէ, բայց մարդկային է։ Ես չեմ կտրել իմ հույսը, որ Վահե Գրիգորյանը կմասնակցի նիստերին և մենք իր ներուժը օգտագործելով կկարողանանք ավելի լավ որոշումներ ընդունել»։