Թրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըԳրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին. ԴանիելյանԱվելի քան 102 մլն դոլարի գինի՝ դեպի ՌուսաստանԹուրքիան ևս 5 տարի կշարունակի ներկրել իրանական գազԴատավորների պատասխանատվությունը քաղաքական հետապնդումների և անարդար դատավճիռների համար. քաղաքագետԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջՎաղը նախատեսվում է բացել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցությունների ևս երկու կլաստերԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էԵրևանի Սեբաստիա փողոցում «Hyundai»-ն բախվել է կայանված «Ford»-ին․ կա տուժածԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԿարո՞ղ են արդյոք Հայաստանն ու Ադրբեջանն այդպես էլ չստորագրել խաղաղության պայմանագիրը. ամերիկացի փորձագետԹրամփը մեղադրել է ԶԼՄ-ներին՝ Եվրոպայի՝ ռուսական էներգակիրներ գնելն անտեսելու համար«Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումԼակոտապետության գաղափարով են առաջնորդվում. ընդդիմադիր պատգամավորը թաղապետարանի քայլերի մասին (տեսանյութ)Բաքվում ցուցարարները չորս մեքենա են հրկիզել. ձերբակալվել է ավելի քան 200 մարդԵվրասիական զարգացման բանկը ներկայացրել է տարվա վերջի գնաճի մակարդակի կանխատեսումըԼևոն Զուրաբյան․ «Հայաստանը պիտի դառնա հա՞նք, թե՞ երկիր»Պակիստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կան զոհերՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըԼարված իրավիճակ Շինարարների փողոցում. քաղաքապետարանը ապամոնտաժում է կառույցները (տեսանյութ)ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՍլովենիայի նախկին նախարարը կհամանախագահի Թամամյանի նախընտրական խորհուրդըԹրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըՍյունիքում 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցումՄեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերըՌուսական ուժերը հարվածել են Նիկոլաևի մարզում գտնվող «Նովայա պոչտա»-ի լոգիստիկ կենտրոնին․ ՌԴ ՊՆԹափառող շունը կծել է Վրաստանում Իրանի դեսպանինՀՀ-ն ու Ֆրանսիան քննարկել են արտաքին քաղաքականության և միջազգային առևտրի ոլորտներում գործակցությունըՄակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ ԶաքարյանԻ՞նչ անել տարհանման ժամանակ․ իրազեկում է ՆԳ նախարարությունըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպանԵԱՏՄ-ն զարգացնում է թվային միջավայրում սպառողների իրավունքների պաշտպանության համակարգըԱնվավեր է ճանաչվել 0.12 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2011 թվականի աճուրդը․ հայցը բավարարվել էԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շուրջ 1600 նոր կետ․ Կայա ԿալլասԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգըՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՀայ գերիների ազատ արձակման հարցն ու ԵՄ-ի հետ համագործակցությունը. հանդիպում ԵՄ դեսպանիՄԻՊ աշխատակազմի հայտարարությունը՝ տարածվող ոչ ճշգրիտ տեղեկությունների և դիմելու կարգի վերաբերյալՎթարի պատճառով 15 ժամ ջուր չի լինելու Երևանի Կենտրոն վարչական շրջանումՀայաստանին կտրամադրվի 240 միլիոն դոլար վարկ՝ լողացող տոկոսադրույքովԻրազեկում․ Վայոց ձորի մարզում գործարկվելու են էլեկտրաշչակներՌուսական բանակը հատուկ ռազմական գործողության գոտում ընդլայնել է վերահսկողության տարածքը՝ գրավելով ևս երկու գյուղ
Հասարակություն

Ջրային կոմիտեի և Ագրարային համալսարանի միջև համագործակության հուշագիր է ստորագրվել

Ջրային կոմիտեի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջև տասնամյակների գործակցության ավանդույթ կա ձևավորված, որն այսօր երկուստեք զարգացնելու, նոր հիմքի վրա դնելու կարիք ունի։ Հենց այդ նպատակով հոկտեմբերի 24-ին երկու կառույցների միջև համագործակցության հուշագիր է կնքվել։ Այն ստորագրել են ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանն ու համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ Այս մասին տեղեկացնում է Ջրային կոմիտեի տեղեկատվական կենտրոնը։

Ջրային կոմիտեի ղեկավարը փաստել է. «ՀԱԱՀ-ը մեր երկրի կարևոր բուհերից է, և եթե հաշվի առնենք փաստը, որ Հայաստանի ՀՆԱ-ի ավելի քան 16 տոկոսը բաժին է ընկնում գյուղատնտեսությանը, ապա, ակնհայտ է, որ Ագրարայինը կարևոր անելիք ունի տնտեսության զարգացման գործում։ Մասնավորապես, ջրային տնտեսությունում մեր ամենօրյա աշխատանքի ընթացքում բախվում ենք մասնագետների պակասին. հատկապես մարզերում այս խնդիրն ավելի սուր է և այն լուծելու համար նույնպես կարևոր է մեր համագործակցությունը։ Կարևոր է, որ համալսարանն իր գիտահետազոտական ռեսուրսներով աջակցի ոլորտի հիմնախնդիրների լուծմանը։ Օրինակ, գիտենք բոլորս, թե ինչքան մեծ են ջրի կորուստները, կամ գերնորմատիվային հողերի խնդիրը, որոնց ոռոգման համար տարեկան 1 մլրդ դրամից ավելի արժեքով ջրապահանջարկ է ձևավորվում»։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը ևս ողջունել է երկու կառույցների համագործակցությունը և անդրադարձել որոշակի ուղղությունների։ Ըստ բուհի ղեկավարի՝ «այժմ արդեն չենք սահմանափակվի միայն ուսանողների՝ մասնագիտացած կառույցներում անցկացվող պրակտիկաներով, այլև Ջրային կոմիտեի հետ կկազմակերպենք կարճաժամկետ դասընթացներ, վերապատրաստման հնարավորություն կընձեռվի մասնագետներին, քայլեր կարվեն մարզերը մասնագետներով ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև գիտահետազոտական լուրջ աշխատանք կիրականացվի առկա ներուժով։ Այժմ մենք աշխատում ենք նաև թվային լաբորատորիաներ ստեղծելու ուղղությամբ, ուզում ենք նաև ջրային և հողային ռեսուրսների կառավարման կենտրոն ստեղծել»։

Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Սամսոն Զատիկյանն էլ վստահեցրել է՝ կառույցը կաջակցի բուհական բոլոր նախաձեռնություններին և համատեղ ուժերով իսկապես գործակցության նոր աստիճան կապահովեն։ Արդեն իսկ կոմիտեի աշխատակազմում կարևոր տեղ ու դիրք են զբաղեցնում ագրարային բուհի շրջանավարտները։

Հետազոտական աշխատանքներ, նորարար գաղափարներ ու ավանդական խնդիրների նոր լուծումներ, գործնական քայլեր. սրանք են լինելու արդյունավետ գործակցության ուղղությունները։