NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Քաղաքականություն

Փաշինյանը կամ պետք է շտկի իր կասկածելի արտաքին քաղաքական ուղեգիծը, կամ առերեսվի այն իրողությանը, որ ինքը երկիրը տանում է նոր փորձությունների. Չալաբյան

Հանրային գործիչ, «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ BBC-ին տված հարցազրույցին։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Շատերդ արդեն հասցրել եք ունկնդրել արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի տխրահռչակ հարցազրույցը BBC լրագրող Ստիվեն Սաքուրի հետ, կամ առնվազն տեսել եք արձագանքները և հիմա տարակուսած եք, թե ինչպես կարող է մեր արտգործնախարարը այդքան խղճուկ և անօգնական հանդես գալ ընդամենը մի, թեկուզ և լավ պատրաստված, լրագրողի առաջ։ Ինձ թվում է սակայն, որ այս անմխիթար պատկերը բոլորովին էլ միայն պրն Մնացականյանի անձնական խնդիրը չէ, այլ մեր ամբողջ արտաքին քաղաքականության, և տարբեր դրվագներ իրար հետ միասին սկսում են իմ մոտ կասկած առաջացնել, որ մենք գործ ունենք միտումնավոր գործելակերպի հետ։ Այս կապակցությամբ, ցանկանում եմ բարձրացնել ընդամենը մի քանի պարզ հարց՝

ա) Ինչու՞ է նախարար Մնացականյանը, ամբողջ աշխարհի աչքի առաջ, փաստացի ընդունում, որ «հայկական զինված ուժերը ռազմական հանցագործություններ են գործել», նույնիսկ չվկայակոչելով հակառակորդի բանակի կամ խուժանի կողմից խաղաղ հայ բնակչության դեմ գործած բազմաթիվ ոճրագործությունները։ Չէ՞ որ դրա համար հատուկ խելք պետք չի, Երևանում ցանկացած երեխա գիտի Սումգայիթի ջարդերի մասին, իսկ երեք տարի առաջ Թալիշում գլխատված Քյարամ Սլոյանի պատկերը մինչև հիմա բոլորիս աչքերի առաջ է։
բ) Ինչու՞ է վարչապետ Փաշինյանը, երկու շաբաթվա տարբերությամբ, մի տեղ հայտարարում, որ «Արցախը Հայաստան է և վերջ», իսկ մեկ այլ տեղ, որ «Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի նաև Ադրբեջանի ժողովրդի համաձայնությամբ», դրանով տառացիորեն բոլոր պետական պաշտոնյաներին դնում այդ ակնհայտ հակասությունը բացատրելու անհեթեթ անհրաժեշտության առաջ, իսկ հակառակորդին և նույնիսկ միջնորդներին առիթ տալիս մեզ մեղադրել անսկզբունքայնության մեջ (ի միջիայլոց, Սաքուրը հենց դա էր պարբերաբար վկայակոչում)։

գ) Ինչու՞ ողջ հարցազրույցի ընթացքում նախարար Մնացականյանը խոսք չի ասում Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքի մասին, որն արդեն իսկ ընդունված է Մինսկի խմբի կողմից, փոխարենը հղում կատարում «անվտանգություն և կարգավիճակ» առաձգական տերմիններին, թեև եթե հարցնես նույն այդ Ադրբեջանի ժողովրդի պաշտոնական ներկայացուցիչներին, նրանք կպատասխանեն, որ երկուսն էլ պետք է ապահովվեն միայն իրենց տարածքային ամբողջության շրջանակներում։ Ի միջիայլոց, նույնը գրված է ՀՀ Կառավարության հնգամյա ծրագրում, ենթադրաբար, պրն Մնացականյանի գիտությամբ։

դ) Ինչու՞ է Ադրբեջանի Կառավարությունը իր պաշտպանական բյուջեն հաջորդ տարի ավելացնում է ավելի քան 20%-ով, իսկ Հայաստանի Կառավարությունը՝ ընդամենը 0,2%-ով, դրանով նույնանման անհեթեթ դրության մեջ դնելով այս անգամ էլ սեփական ՊՆ պաշտոնյաներին՝ հիմնավորելու այս ևս մեկ ակնհայտ հակասությունը, և պրիմիտիվ մաթեմատիկական մանիպուլյացիաներ կատարելու՝ ապացուցելու անապացուցելին։
ե) Եվ վերջապես, ինչու՞ են վերջին շրջանում Մինսկի խմբի միջնորդ երկրները, տարբեր խողովակներով, իրենց դժգոհությունը դրսևորում Հայաստանի իշխանությունների նկատմամբ, մեղադրում նրան ապակառուցողականության մեջ, և պարբերաբար ամբիոն տրամադրում հակառակորդի ղեկավարությանը՝ հակահայկական հայտարարություններ անելու համար։

Եթե ձեզ այս ամենը պատահական զուգադիպություններ են թվում, հիշեցնեմ, որ 2016 թ․ ապրլից առաջ, իրադարձությունները մեր շուրջը զարգանում էին համանման սցենարով, և ի վերջո, բերեցին պատերազմական գործողությունների վերսկսման։ Այն ժամանակ, իշխանության և դիվանագետների սխալների համար իրենց կյանքով հատուցեցին մեր երիտասարդ զինվորները և սպաները։ Այսօր, եթե մենք չենք ցանկանում ապրիլյան պատերազմի հնարավոր կրկնությունը, պետք է ընդունենք, որ մեր արտաքին քաղաքականությունը ձախողված է, և դրա համար պետք է հստակ քաղաքական պատասխանատվություն լինի։ Առնվազն, պետք է օր առաջ հեռացնենք նախարար Մնացականյանին, որն արդեն ցույց է տվել իր անհամարժեքությունը մեր առջև կանգնած մարտահրավերներին, և շարունակելով իր պաշտոնավարումը, միայն նորանոր վնասներ կարող է տալ մեր երկրին։ Որպես նորընծա քաղաքական գործիչ, նա պետք է հասկանա, որ դա իր փրկության միակ ձևն է, և համարձակություն ունենա ինքը ներկայացնել իր հրաժարականը։
Ինչ վերաբերվում է վարչապետ Փաշինյանին, նա կամ պետք է շտկի իր կասկածելի արտաքին քաղաքական ուղեգիծը, կամ էլ առերեսվի այն իրողությանը, որ ինքը կամա թե ակամա, երկիրը տանում է հնարավոր նոր փորձությունների, դրանից բխող ամբողջ պատասխանատվությամբ։ Հիշեցնեմ, որ 2016 թ․ ապրիլի և դրանց հաջորդած իրադարձությունները հանգեցրին Հայաստանի գործող կառավարության հրաժարականին, և ի վերջո, բերեցին լիակատար իշխանափոխության երկու տարի անց։ Ուստի ցանկացած նոր Կառավարություն, որքան էլ որ փորձի իրեն այսօր "ժողովրդական" ներկայացնել, առաջին հերթին հենց ժողովրդի առաջ է միարժեք պատասխանատվություն կրում՝ իր հստակ հաշվարկված և խելամիտ գործողություններով զերծ պահել նրան փորձություններից և հնարավոր կորուստներից։ Հուսով եմ, որ այս Կառավարությունը դա ևս գիտակցում է, և մենք մոտ ժամանակներում կտեսնենք արտաքին քաղաքականության մեջ իրական փոփոխություններ։
Հ․Գ․ եթե հնարավորություն չեք ունեցել դիտել նախարար Մնացականյանի հարցազրույցը, ներկայացնում եմ ձեր ուշադրությանը՝ ցավոք, իսկապես տխուր պատկեր է»։