Թրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըԳրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին. ԴանիելյանԱվելի քան 102 մլն դոլարի գինի՝ դեպի ՌուսաստանԹուրքիան ևս 5 տարի կշարունակի ներկրել իրանական գազԴատավորների պատասխանատվությունը քաղաքական հետապնդումների և անարդար դատավճիռների համար. քաղաքագետԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջՎաղը նախատեսվում է բացել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցությունների ևս երկու կլաստերԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էԵրևանի Սեբաստիա փողոցում «Hyundai»-ն բախվել է կայանված «Ford»-ին․ կա տուժածԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԿարո՞ղ են արդյոք Հայաստանն ու Ադրբեջանն այդպես էլ չստորագրել խաղաղության պայմանագիրը. ամերիկացի փորձագետԹրամփը մեղադրել է ԶԼՄ-ներին՝ Եվրոպայի՝ ռուսական էներգակիրներ գնելն անտեսելու համար«Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումԼակոտապետության գաղափարով են առաջնորդվում. ընդդիմադիր պատգամավորը թաղապետարանի քայլերի մասին (տեսանյութ)Բաքվում ցուցարարները չորս մեքենա են հրկիզել. ձերբակալվել է ավելի քան 200 մարդԵվրասիական զարգացման բանկը ներկայացրել է տարվա վերջի գնաճի մակարդակի կանխատեսումըԼևոն Զուրաբյան․ «Հայաստանը պիտի դառնա հա՞նք, թե՞ երկիր»Պակիստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կան զոհերՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըԼարված իրավիճակ Շինարարների փողոցում. քաղաքապետարանը ապամոնտաժում է կառույցները (տեսանյութ)ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՍլովենիայի նախկին նախարարը կհամանախագահի Թամամյանի նախընտրական խորհուրդըԹրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըՍյունիքում 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցումՄեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերըՌուսական ուժերը հարվածել են Նիկոլաևի մարզում գտնվող «Նովայա պոչտա»-ի լոգիստիկ կենտրոնին․ ՌԴ ՊՆԹափառող շունը կծել է Վրաստանում Իրանի դեսպանինՀՀ-ն ու Ֆրանսիան քննարկել են արտաքին քաղաքականության և միջազգային առևտրի ոլորտներում գործակցությունըՄակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ ԶաքարյանԻ՞նչ անել տարհանման ժամանակ․ իրազեկում է ՆԳ նախարարությունըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպանԵԱՏՄ-ն զարգացնում է թվային միջավայրում սպառողների իրավունքների պաշտպանության համակարգըԱնվավեր է ճանաչվել 0.12 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2011 թվականի աճուրդը․ հայցը բավարարվել էԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շուրջ 1600 նոր կետ․ Կայա ԿալլասԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգըՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՀայ գերիների ազատ արձակման հարցն ու ԵՄ-ի հետ համագործակցությունը. հանդիպում ԵՄ դեսպանիՄԻՊ աշխատակազմի հայտարարությունը՝ տարածվող ոչ ճշգրիտ տեղեկությունների և դիմելու կարգի վերաբերյալՎթարի պատճառով 15 ժամ ջուր չի լինելու Երևանի Կենտրոն վարչական շրջանումՀայաստանին կտրամադրվի 240 միլիոն դոլար վարկ՝ լողացող տոկոսադրույքովԻրազեկում․ Վայոց ձորի մարզում գործարկվելու են էլեկտրաշչակներՌուսական բանակը հատուկ ռազմական գործողության գոտում ընդլայնել է վերահսկողության տարածքը՝ գրավելով ևս երկու գյուղ
Հասարակություն

էդ ի՞նչ աշխատավարձի բարձրացում ա, որ համ ժողովրդի հաշվին ա, համ ժողովրդից թաքուն

Համազգային թատրոնի նախկին փոխտնօրեն Մանուկ Նիգոյանը գրում է․ «Ասում եք՝ նախարարների ու փոխնախարարների աշխատավարձերը կրկնապատկվել է հա՞: Ասում եք՝ վարչապետի գաղտնի որոշմամբ հա՞: Ասում եք՝ բա մեր հարկե՞րը, բա այդ անփորձնե՞րը, բա ժողովու՞րդը, բա թոշակնե՞րը․․․

Ես ուրիշ բան եմ ուզում ասել․

Տղերք, բա բարոյականությու՞նը, տղերք: Ախր, տղերք, իմ արդարամիտ ընկերներ, իմ պայքարող ընկերներ, հեղափոխության խորհրդանիշ ընկերներ, հակակոռուպցիոն պայքարի, հավասարության, ժողովրդավարության առաջամարտիկ ընկերներ, բա ձեզնից մեկը տանը մի հայելի չունե՞ր, նստեր հայելու առաջ ու ինքն իրենց հարցներ` արժանի է այդ աշխատավարձին, թե՞ ոչ: Կամ էդ ինչ աշխատավարձի բարձրացում ա, որ համ ժողովրդի հաշվին ա, համ ժողովրդից թաքուն: Ախր էդ ի՞նչ փոխվեց, որ երկու տարի առաջ մենք հայհոյում էինք ժողովրդի հաշվին աշխատավարձ ստացող ու հանուն ժողովրդի ոչինչ չանող պետական պաշտոնյաներին, իսկ ընդամենը երկու տարի հետո դուք զբաղեցնելով էդ պաշտոնները թույլ եք տալիս, որ ձեր աշխատավարձերը կրկնապատկվեն ու կրկնապատկվեն ժողովրդից գաղտնի: Սպասեք, սպասեք, թույլ տվեք գուշակել, դուք իհարկե կասեք՝ Մենք կաշառք չենք վերցնում, մենք չենք թալանում, դրա համար մեր աշխատավարձերը բարձրացրել են: Իսկ նախկինները գողանում էին: Տղերք, այո՛, ես մեղք չեմ վերցնի ինձ վրա ու չեմ կոծկի ճշմարտությունը, նախկիններն այո՜, գողանում էին, կաշառք էին վերցնում, ատկատ էին տալիս, դուք այո՛, խոստացել եք նման բաներով չզբաղվել, ու այ էդ խոստման դիմաց ժողովուրդը Ձեզ մանդատ ա տվել, այսինքն էդ խոստման վարձը դուք արդեն ստացել եք, դա վստահությունն ա, ու Ձեր նշանակումն ա, չնայած նրան, որ այդ նշանակումը որոշներիդ աշխատանքային կենսագրության մեջ առաջին տողն ա:

Ու հիմա Ձեր օրինականապաշտությունը ժողովրդի վրա նորից վաճառելը եկեք խոստովանենք՝ ազնիվ չէ, համենայնդեպս էդպիսի պայմանավորվածություն չի եղել: Գիտեմ, գիտեմ, կասեք անօրինական ոչինչ չկա մեր աշխատավարձերի բարձրացման մեջ, բայց տղերք, անօրինականություն կա, որովհետև սահմանված գործակցով բարձրացման դեպքում Ձեր աշխատավարձը այս պահի բարձրացվածի կեսի չափ էր բարձրանալու, բայց դա էլ մի կողմ, բա օրենքի ոգի՞ն, չէ որ դուք պայքարել եք ոչ թե օրենքի տառի, այլ դրան զուգահեռ նաև օրենքի ոգու գերակայության համար, և էդ ոգին իմ ու ձեր բարոյականությունն ա իմ ու ձեր առաջ, ժողովրդի առաջ:

Պարոնայք, հիմա դուք ստանում եք ուսուցիչներից 7, գիտաշխատողներից 10, գրադարանավարներից 14 անգամ ավել աշխատավարձ: Այո, չէ որ Ձեր արած գործն ավելի կարևոր է, և եթե էս բոլոր ասածներիս դուք ունեք արդարացի պատասխան ու ես սրիկա հակահեղափոխական եմ, ով փորձում ա մանիպուլիացնել հասարակությանը, ապա ևս մեկ անգամ հիշեք՝ Ձեր աշխատավարձերը բարձրացվել է գաղտնի, օրենքով սահմանվածից ավելի, և դուք արդեն ստացել եք Ձեր կրկնապատկված աշխատավարձը, կուսությունը պատահաբար կորցրած նախկին օրիորդի պես այն թաքցրել եք նույնիսկ Ձեր ծնողներից ու ընկերներից, և ինձ մնում է միայն հուսալ, որ դուք կմտածեք այս ամենի մասին, քնելուց առաջ, գոնե տասը րոպե: Եվ ինձ մնում է նաև հուսալ, որ այսքանից հետո, դուք արդարության, հայրենիքի, պետության, ժողովրդի ու էլի նման վեհ արժեքների մասին կխոսեք գոնե ցածրաձայն, ցածրաձայն ու վախեցած, բացահայտվելու վտանգն ամեն վայրկյան սրտում պահած գողի շուրթերից դուրս եկող օրինկանություն, արդարություն և ազնվություն բառերի պես»։