Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին. «Հրապարակ»Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է. «Հրապարակ»Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ»ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը. «Հրապարակ»Կոբախիձեն Փաշինյանի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման հարցերըԿոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Քաղաքականություն

Արման Բաբաջանյանի կեղտոտ ձեռքերով Փաշինյանը կրակից շագանակներ է հանում. Չալաբյան

Հանրային գործիչ, «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ քաղաքական բանսարկության առաջամարտիկ Արման Բաբաջանյանը հանդես եկավ հերթական ցնցող նախաձեռնությամբ, այս անգամ էլ իր սլաքը ուղղելով մեր հանրապետության առաջին վարչապետ, Արցախյան պատերազմի հաղթանակը կռած առաջնորդներից մեկի, և Տեր-Պետրոսյանի ապազգային իշխանության դեմ պայքարը գլխավորած Վազգեն Մանուկյանի դեմ։ Այս կապակցությամբ, ես կուզենայի նշել ընդամենը մի քանի կետ՝

ա) Վազգեն Մանուկյանը մեր կենդանի պատմությունն է, և իր հաջողություններով և սխալներով հանդերձ, նրա լավագույն քաղաքական գործիչներից մեկը։ Նրա հետևում կան իրական հաղթանակներ, կան նաև հիասթափություններ, բայց չկա ոչ հայի արյուն, ոչ թալան, ոչ օտարին ծառայություն։

բ) Թե ինչ կա Արման Բաբաջանյանի հետևում, կարիք չկա քննարկել, բոլորն էլ գիտեն։ Նորմալ հասարակությունում, այդպիսի մարդիկ չեն կարող որևէ հանրային դերակատարում ունենալ, առավել ևս փորձել հերոս ձևանալ, և մարդկանց ճակատագրերի վրա ազդել։ Մեր հասարակությունը, ցավոք, հիվանդ է, և մեզ մոտ ամեն ինչ հնարավոր է, թեկուզ մեկ ժամով, բայց սրիկան էլ կարող է որպես հերոս ներկայանալ։

բ) Արման Բաբաջանյանը ցավոք մենակ չի, և արդեն ակնհայտ գործում է Նիկոլ Փաշինյանի հետ ձեռք ձեռքի, նրա կեղտոտ ձեռքերով Փաշինյանը պարզապես կրակից շագանակներ է հանում, այլապես Արմանը այդքան չէր մոլեգնի մեկ շաբաթվա ընթացքում, նույնիսկ սրա նմանների սրիկայությունը լիմիտներ ունի։ Փաշինյանը, եթե չհրաժարվի Արման Բաբաջանյանի ծառայություններից, շատ արագ կդառնա նույնպիսի Արման Բաբաջանյան, դրանում թող չկասկածի, մեր երկրում ոչ մի բան երկար թաքցնել հնարավոր չի։

գ) Բոլոր հեղափոխություններն էլ ջրի երես են հանում սրիկաների, և հայկական "թավշե" հեղափոխությունը չի կարող բացառություն լինել, ի վերջո հեղափոխությունների արդյունքից օգտվում են հենց սրիկաները, ոչ թե դրանք իրականացնող իդեալիստները։ Մեր հեղափոխությունը ցավոք մտել է այդ փուլը, և Արման Բաբաջանյանը ընդամենը առաջին «ծաղիկն» է։ Եթե մեր երկրի պարկեշտ, ազնիվ, խելամիտ մարդիկ այսօր չսկսեն համախմբվել, և միասնական կռիվ չտան «Արմաններին», վաղը մենք մեր սիրած երկիրը կկորցնենք, ամեն քայլափոխին կվխտան մատնիչները և բանսարկուները, և մեր կյանքը կսարքեն դժոխք, մենք դրա միջով արդեն մի քանի անգամ անցել ենք։

Մինչ այդ, ցանկանում եմ իմ զորակցությունը հայտնել Վազգեն Մանուկյանին։ Ես եղել եմ իր նախընտրական շտաբում դեռևս հեռավոր 1990 թ․ խորհրդարանական ընտրություններին, 1996 և 1998 թթ եղել եմ իր վստահված անձը նախագահական ընտրություններին, և իմ երիտասարդ տարիներին զգալի չափով կրել եմ այն ազգային-ժողովրդավարական գաղափարախոսության ազդեցությունը, որի ջատագովն էր նա։ Հուսով եմ, որ պարոն Մանուկյանը կդիմակայի այս հերթական քաղաքական փորձությանը, իսկ մեր երկիրը կկարողանա ի վերջո մաքրվել առնետներից, և շարունակել իր ընթացքը»։