Ասում եմ՝ հավաքում եք. ոստիկանները թույլ չտվեցին Եկմալյանի քանդված տների նախկին բնակիչներին վրաններ դնել (վիդեո)
Երևանի Եկմալյան փողոցի քանդված տների նախկին բնակիչներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում կառավարական առանձնատների մոտ:
Նրանք փորձեցին վրաններ տեղադրել և մնալ այդտեղ:
«Ես այսօր էստեղ եմ քնելու, ես տուն չունեմ քնելու: Ես անտուն եմ, պետությունը իմ տունը վերցրել ա»,- ասաց ակցիայի մասնակիցը:
Ոստիկանները, սակայն, թույլ չտվեցին. «Ձեր ակցիան արեք, խնդրեմ, ո՞վ ա խանգարել: Ես Ձեզ խանգարե՞լ եմ: Դե ուրեմն հավաքեք պալատկեքը»: