Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին. «Հրապարակ»Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է. «Հրապարակ»Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ»ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը. «Հրապարակ»Կոբախիձեն Փաշինյանի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման հարցերըԿոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Հասարակություն

Ստյոպան ու սաունան․ նրան արդեն քիսան էլ չի օգնի

Թերևս Նիկոլ Փաշինյանից կարելի է «շնորհակալ լինել» միայն մի բանի համար․ «անհայտ ուժերի» օժանդակությամբ նրա նախաձեռնած միջոցառումը, որը շատերը անվանում են հեղափոխություն, ջրի երես հանեց թեթև, մարդկությանն ու բնության համար ոչ պիտանի իրեր ու արարածներ և այն ամենը, ինչը մեկ բառով կոչվում է աղտ։

Թե այս թվարկվածներից ո՞ր դասին է պատկանում Ստյոպա Սաֆարյանը, թերևս կարելի է ենթադրել՝ հիշելով նրա անցյալն ու համեմատականներ անցկացնելով ներկայի հետ։

Սաֆարյանի քաղաքական ուղին սկսվել է  90-ականներին․․․ ընտրությունների ժամանակ եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբի անդամ։

Ավելի ուշ նա մտել է «Ժառանգություն» կուսակցության շարքերը․․․ այս նավի վրա դեգերումների ընթացքում նա բարձրաձայն «ղարաբաղյան կլան» էր անվանում իշխանությանն, ու միևնույն ժամանակ ծառայություններ մատուցում նույն այդ իշխանությունը ներկայացնող ուժին ու մանր-մունր նվերներ ստանում։ Դե երևի դա նրա համար փրկարար օղակ էր՝ նավի հնարավոր խորտակումից փրկվելու համար։

Ասում են «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի և Ստյոպիկի միջև այն ժամանակ նույնիսկ վիճաբանություն է եղել ու Րաֆֆին մի քանի հայրական «ապտակներ» է տվել Սաֆարյանին՝ նրան մեղադրելով քաղաքական պայմանավորվածություններ ձեռք բերելու, իր գլխից վեր թռնելու ու «գլխից մեծ գործեր» բռնելու մեջ։

Ինչևէ, այդպես է դա, թե ոչ, համենայնդեպս Սաֆարյանը լքեց «Ժառանգությունն» ու սկսեց դասախոսել ՀՀԿ-ի հիմնած Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցում։ Մի խոսքով, Ստյոպան «ծառայող» տեսակ է, այլ հարց է, թե ինչ պայմաններում և ում է ծառայում։

Հատկանշական է, որ 2016 թվականի ապրիլին, երբ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ուղղությամբ նռնակ էին նետել, արձագանքելով կատարվածին, Սաֆարյանը սլաքներն ամբողջությամբ ուղղեց հենց դեպի Ռոբերտ Քոչարյանը՝ աննկատ դրանք հեռացնելով այդ ժամանակ գործող նախագահ Սերժ Սարգսյանից ու նույնիսկ, առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանից։ Դիմել էր նրան Սարգսյանը, թե ոչ, բայց Սաֆարյանի գրառման մեջ քողարկված պաշտպանական երանգ կար։

Անցածը՝ անցած, իսկ այսօր արդեն նա գտնվում է նոր իրավիճակի տիրապետության ներքո։ Որքան էլ չփորձենք լուրջ վերաբերվել Սաֆարյանին, այնուամենայնիվ չենք կարող չնկատել, որ Սաֆարյանը գուցե նման խտրականություն չդներ լրատվամիջոցների միջև ու չսահմանափակեր ազատ խոսքը, եթե Փաշինյանը մի առիթով չհայտարարեր, թե որոշ լրատվամիջոցներ իբր ծառայում են նախկին ուժերին, թե իբր խոսքի ազատությունը չարաշահվում է ու էլի նման բաներ։

Ու Սաֆարյանը գրեց իր հայտնի հրավերը` տարանջատելով «սև ու սպիտակ» լրատվամիջոցները...

Այս կրակոցով, փաստորեն Ստյոպան և հաճոյացավ Փաշինյանին, և ապահովագրեց իրեն ավելորդ հարցերից ու անցանկալի մեկնաբանություններից։ Հակառակ դեպքում ի՞նչ է նշանակում հրավիրել մամուլի ասուլիս ու հյուրերի ցանկ կազմել, ինչպես դա անում են ասենք, ծննդյան կամ հարսանեական հրավերների ժամանակ։

«Չհրավիրված» լրատվամիջոցները չմնացին հեռվից «թամաշա անողների» կարգավիճակում: Նրանք փորձեցին գալ ու հայտարարության համար պարզաբանում ստանալ հենց Սաֆարյանից: Սա էլ, հայտարարելով, որ ինքն է տանտերը, դուրս հրավիրվեց նրանց ու անվանեց «լկտի»։ Լրագրողի ճշտող հարցին, թե ինչու է իրենց լկտի անվանում, Սաֆարյանը պատասխանեց, թե նրա համար, որ եկել են առանց հրավերի։

Իրականում, Ստյոպան ինքը դրսևորեց իրեն լկտի պահվածքով՝ խառնելով սաունան ու հարցազրույցը․․․ Լրագրողը նրան հարցազրուցի հրավիրեց, իսկ Ստյոպան հայտարարեց.

«Դուք իմ կինը չեք, որ ինձ հրավիրեք... ո՞ւր եք ինձ հրավիրում, սաունա՞, դուք իմ կի՞նն եք, որ ինձ սաունա կամ մի այլ տեղ հրավիրեք...»։

Մեկնաբանություններ չկան, միայն մի հավելում.

Իրականում Ստյոպային ո՛չ թե սաունա, այլ քիսա է պետք, որպեսզի գոնե դրա միջոցով կարողանա մաքրվել․․․ Թեև գուցե իր դեպքում դա էլ արդեն չօգնի, քանի որ Ստյոպան լրատվամիջոցների բերանը փակելով, ու իրեն չքիսայելու համար նրանց ձեռքը բռնելով, հաստատ չի ինքնամաքրվի: Իսկ դրամաշնորհներն ու «գրեյֆ»-ները երկար շարունակվել չեն կարող, նա դրանով շատ հեռու չի գնա:

Թերևս Սաֆարյանը մնա թափառաշրջիկ քաղաքական գործիչ, ով կշարունակի ծառայել, օգտագործվել ու մի գեղեցիկ օր էլ, ի վերջո, դեն շպրտվել։

Արմինե Մկրտումյան