Թրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըԳրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին. ԴանիելյանԱվելի քան 102 մլն դոլարի գինի՝ դեպի ՌուսաստանԹուրքիան ևս 5 տարի կշարունակի ներկրել իրանական գազԴատավորների պատասխանատվությունը քաղաքական հետապնդումների և անարդար դատավճիռների համար. քաղաքագետԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջՎաղը նախատեսվում է բացել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցությունների ևս երկու կլաստերԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էԵրևանի Սեբաստիա փողոցում «Hyundai»-ն բախվել է կայանված «Ford»-ին․ կա տուժածԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԿարո՞ղ են արդյոք Հայաստանն ու Ադրբեջանն այդպես էլ չստորագրել խաղաղության պայմանագիրը. ամերիկացի փորձագետԹրամփը մեղադրել է ԶԼՄ-ներին՝ Եվրոպայի՝ ռուսական էներգակիրներ գնելն անտեսելու համար«Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումԼակոտապետության գաղափարով են առաջնորդվում. ընդդիմադիր պատգամավորը թաղապետարանի քայլերի մասին (տեսանյութ)Բաքվում ցուցարարները չորս մեքենա են հրկիզել. ձերբակալվել է ավելի քան 200 մարդԵվրասիական զարգացման բանկը ներկայացրել է տարվա վերջի գնաճի մակարդակի կանխատեսումըԼևոն Զուրաբյան․ «Հայաստանը պիտի դառնա հա՞նք, թե՞ երկիր»Պակիստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կան զոհերՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըԼարված իրավիճակ Շինարարների փողոցում. քաղաքապետարանը ապամոնտաժում է կառույցները (տեսանյութ)ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՍլովենիայի նախկին նախարարը կհամանախագահի Թամամյանի նախընտրական խորհուրդըԹրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըՍյունիքում 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցումՄեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերըՌուսական ուժերը հարվածել են Նիկոլաևի մարզում գտնվող «Նովայա պոչտա»-ի լոգիստիկ կենտրոնին․ ՌԴ ՊՆԹափառող շունը կծել է Վրաստանում Իրանի դեսպանինՀՀ-ն ու Ֆրանսիան քննարկել են արտաքին քաղաքականության և միջազգային առևտրի ոլորտներում գործակցությունըՄակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ ԶաքարյանԻ՞նչ անել տարհանման ժամանակ․ իրազեկում է ՆԳ նախարարությունըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպանԵԱՏՄ-ն զարգացնում է թվային միջավայրում սպառողների իրավունքների պաշտպանության համակարգըԱնվավեր է ճանաչվել 0.12 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2011 թվականի աճուրդը․ հայցը բավարարվել էԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շուրջ 1600 նոր կետ․ Կայա ԿալլասԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգըՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՀայ գերիների ազատ արձակման հարցն ու ԵՄ-ի հետ համագործակցությունը. հանդիպում ԵՄ դեսպանիՄԻՊ աշխատակազմի հայտարարությունը՝ տարածվող ոչ ճշգրիտ տեղեկությունների և դիմելու կարգի վերաբերյալՎթարի պատճառով 15 ժամ ջուր չի լինելու Երևանի Կենտրոն վարչական շրջանումՀայաստանին կտրամադրվի 240 միլիոն դոլար վարկ՝ լողացող տոկոսադրույքովԻրազեկում․ Վայոց ձորի մարզում գործարկվելու են էլեկտրաշչակներՌուսական բանակը հատուկ ռազմական գործողության գոտում ընդլայնել է վերահսկողության տարածքը՝ գրավելով ևս երկու գյուղ
Հասարակություն

Դեռևս գերակայում են գողերը, անառակներն ու թալանչիները. քաղաքացին ահազանգում է` իրեն և իր ընատնքին հետապնդում են

Գյումրիի քաղաքացի Լիլիթ Աղեկյանը բաց նամակ է ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ ԱԱԾ պետի ժ/պ Էդուարդ Մարտիրոսյանին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին: Նամակում մասնավորապես ասվում է.

«Ես ապաստան եմ խնդրում այլ երկրների ղեկավարներից: Ինձ ու իմ ընտանիքին հալածում են իրավապահները` քողարկելու համար իրենց անգործությունը: 

Հաշվի առնելով այն փաստը, որ ես՝ որպես հայրիկիս գերեզմանի անարգման քրեական գործով տուժող ճանաչված անձ, ժամանակին իմ ձեռքով, իմ ձեռքով, կրկնում եմ, 17.05.2019 թ. ժամը 12.00-ին իմ կողմից կասկածվող անձի հետ ունեցած հեռախոսային ձայնագրությունը տարել եմ Շիրակի մարզի դատախազություն՝ հսկող դատախազ Օվսյանին, որն իր առանձնասենյակում լսել է այն, սակայն՝ ցուցաբերելով, իմ գնահատմամաբ, հանցավոր անգործություն, ոչ պրոֆեսիոնալիզմ, չի հանձնարարել այն կցել քրեական գործին, ինչպես նաեւ այն, որ այդ նույն ձայնագրությունը ես ներկայացրել եմ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին, որը եւս իր առանձնասենյակում իմ հեռախոսից այն լսել է, այդ քրգոծով իմ կողմից կասկածվողի եւ հարցաքննավածի հետ ունեցած հեռախոսային զրույցի մասին տեղեկացրել եմ նաեւ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության քննիչ Բիշարյանին, այժմ միջնորդում եմ՝ վերոնշյալ իրավապահների նկատմամբ սկսել լրջագույն ծառայողական քննություն՝պարզելու, թե ին՞չ պատճառով երբ ես՝ տուժողս, իմ ձեռքով ժամանակին տարել եմ այդ ձայնագրությունը իրավապահներին, վերջինները չեն վերցրել ինձանից դա, չեն կցել քրգործին՝ակնհայտորեն ցուցաբերելով հանցավոր անգործություն:

ՈՐ՞Ն Է ԵՂԵԼ ՆՐԱՆՑ ՆՄԱՆ ԿԵՐՊ ԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՄ ՊԱՐԶԱՊԵՍ ՉԳՈՐԾԵԼՈՒ ՊԱՏՃԱՌԸ:

Ին՞չ շահագրգռվածություն են ունեցել նրանք, երբ չեն վերցրել այն ինձանից: Նրանք սկսել են այդ ձայնագրությունով հետաքրքրվել այն ժամանակ, երբ ես շուրջ 3 ամիս մամուլով եւ ոչ միայն, բողոքել եմ սրանց հանցավոր անգործությունից՝ վկայակոչելով նրանց մասնագիտական անտարբերության, սույն քրգործին մատների արանքով նայելու,քրգործը փաստացի աղբարկղ նետելու փաստերը: Այդ ձայնագրությունը չեմ պահպանել, քանզի եթե այն իրավապահներին պետք չէր 3 ամիս շարունակ, ուրեմն, պահպանելն էլ անիմաստ էր:

2019 թվականի հոկտեմբերի 28-ին, աշխատանքային օրվա ավարտին մոտ, մեր տուն է գալիս Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ Բիշարյանը ՝ ոստիկանության երեք աշխատակիցների հետ դատարանի որոշումը ձեռքին՝ մեր՝ քրգոծով տուժող ճանաչվածներիս բնակարանը խուզարկելու: Սա ի՞նչ ծաղր է, թե՞ մասնագիտական անպիտանելիությունը քողարկելու նվաղ ու ծիծաղի արժանի փորձ: Այն իրավապահները, որոնք ժամանակին ցուցաբերել են ոչարհեստավարժություն, հանցավոր ու վերադասների կողմից չպատժված անգործություն, երբ ես իմ ձեռքով` 15.05.2019թ, 17.05.2019թ. եւ 18.05.2019թ., իրենց եմ տարել-ներկայացրել քրգործին առնչվող փաստը, այժմ անցել են հակահարձակման՝ թիրախավորելով ինձ՝ տուժողիս, որպեսզի կոծկեն իրենց անփութությունն ու մասնագիտական բացթողումը: Իրենց թվու՞մ է, թե ես իրենց, պայմանականորեն ասած, «պահոցը» պիտի հանդիսանայի՞ և պետք է ամիսներ շարունակ պահեի իրենց կողմից անտեսված, անտարբերության մատնած, սակայն քրգործի հետ առնչվող փաստը՞: Այ քեզ աշխատաոճ, այ քեզ մասնագիտական որակ:
ԱՅԺՄ այս իրավապահները ամեն հնար, ամեն ճիգ ու ջանք գործադրում են շտկելու իրենց աշխատանքային եւ մասնագիտական ոչպրոֆեսիոնալիզմը, ուղղակի հանցավոր անգործության դրսեւորումը: Արթանացել են այն ժամանակ, երբ բողոք եմ ներկայացրել այս ամենի մասին։ Ավելին՝ սկսել են հալածել ինձ, հետապնդել:

Մինչդեռ Շիրակի մարզը դատախազը, ինձ ուղղված պատասխանում, բացահայտ գրել է, որ «դատախազը սույն դեպքում նյութեր ստնալու լիազորություն չունի»: Պատկերացնու՞մ եք՝ լիազորություն չունի կոնկրետ քրգոծի հետ առնչվող փաստը տուժողի ձեռքից վերցնելու եւ ոչ էլ, ուշադրություն, ԺԱՄԱՆԱԿԻՆ քննիչին հրահանգ տալու այն վերցնել տուժողից: Խնդրեմ, էլ ինչ անեն այս իրավապահները, որ ապացուցեն ՝ապիկար են, ցուցաբերել անտարբերություն: Սա, ի դեպ, առաջին փաստը չէ:

Այդ պաշտոնյաները շարունակում են պաշտոնավարել, վարել այս քրգործը եւ այսպիսով տրորել, վիրավորել մեր ընտանիքի պատիվը, արժանապատվությունը, հեղինակությունը, ինչպես նաեւ հանգուցյալ հայրիկիս հիշատակը: Նրանց պատասխանատվության ենթարկելու իմ բոլոր դիմումներն ուղղված ՀՀ վարչապետին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահին, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետին նույնաբովանդակ, կլիշեավորված տեքստերով մերժվել են: Սա՞ է կոչվում նոր Հայաստանի իրավական համակարգ:Այսպիսի իրավապահներին են տրվում, ցավոք, մեդալներ, կոչումներ, «արդարադատության դասային» աստիճաններ:

Ցայսօր, ըստ քննիչի պնդման, նախաքննական մարմինը չունի սույն քրեական գործով կասկածյալներ՝ բացառությամբ այն մարդկանցից, որոնց անունները տվել եմ ես: Նշանակում է՝ քրեական գործի նախաքննությունը, որը տեւում է 2.5 տարի փաստացի ձախողված է, չկան կասկածյալներ, չկան վարկածներ այդ ստորագույն արարքը գործելու դրդապատճառների վերաբերյալ: Փոխարենը, վերոնշյալ իրավապահները, մոլագարի պես, թիրախավորել են մեր ՝տուժողիս, ընտանիքը՝ է՜լ հարցաքննություններ, է՜լ բերման ենթարկելու որոշումներ, է՜լ այդ ձայնագրությունն (որը չեմ պահպանել, երբ պարզ դարձավ, որ իրավապահներին այն չի հետաքրքրում) առգրավելու որոշում, է՜լ դատարանի որոշմամբ մեր բնակարանը խուզարկելու ստորացուցիչ նախաձեռնություն:

Ու այսքանից հետո պարզ չի դառնում, թե ինչու՞ այդ նույն ջանասիրությամբ, հետեւողականությամբ այդ նույն հսկող դատախազ Օվսյանը, այդ նույն քննիչ Բիշարյանը,Շիրակի մարզի ոստիկանությունը չեն փորձում պատին ծեփել, ծնոտին իջնել, ասֆալտի փռել նրանց, ովքեր գերեզման են անարգել՝ փաստացի կոծկելով նրանց: Ինչո՞ւ նույն մոլերանդությամբ չեն որոնում այն գործիքը կամ տեխնիկական միջոցները, որոնցով միտումնավոր վնասվել է գերեզմանի պարիսպը: Ի դեպ, նույնիսկ այդ գործիքի որոնման, ինչպես նաեւ գերեզմանի տարածքի զննության, քննչական խումբ ստեղծելու անհրաժեշտության մասին միջնորդությունները ես՝ տուժողս եմ, ներկայացրել:

Այդ դիպլոմավոր իրավապահների մտքից անգամ չի անցել դա անելու:
Ցայսօր էլ չգիտեմ՝ երբ՝ ո՞ր օրը եւ ժամին, ին՞չ պատճառով է լուծարվել այդ բուտաֆորիկ քննչական խումբը, որը ստեղծվեց զուտ իմ բերանը փակելու, ոչ թե քրգործը բացահայտելու համար:Իմ բազմաթիվ հարցումները կոնկրետ այս տվյալները ճշտելու վերաբերյալ միտումնավոր թողնվում են անպատասխան:

Ուղղակի ծաղր է, որ 2.5 տարվա ընթացքում նախաքննությունը չունի իր կասկածյալները: Ու փոխանակ իրավապահները սրանով զբաղվեն, դարից երկար ձգվող նախաքննության ընթացքում երկու անգամ կասեցնում են քննությունը, թիրախավորում ինձ ու իմ ընտանիքը՝ ոստիկանադատախազաքննչական տեռորի ենթարկելով մեզ: Փոխարենը տարվող ձևական նախաքննությամբ ազատություն են շնորհել հանցագործներին: Ինչո՞ւ մեղադրանք չի առաջադրվում այս՝ օրենքը անտեսած, քրգործի նկատմամբ հանցավոր անգործություն ցուցաբերած իրավապահների նկատմամբ:

Ի դեպ, երեք անգամ դիմելեմ վարույթն իրականացնող մարմնին իմ եւ իմ ընտանիքի անվտանգությունն ապահովելու հարցով: Չեմ ստացել որևէ պատասխան այդ կառույցից, ուղղակի չեն պատասխանել: Այս փաստերի մասին բազմիցս եմ գրել բոլորիդ: Սակայն, մեր երկում իրավապահների վակխանալիայի փակ շղթա է ստեղծվել, որի անունը, ցավոք, Նիկոլը Փաշինյանը դրել է «իր օջախը»:

Հերթական անգամ դիմելով ձեզ բոլորիդ՝ ուղիղ ասում եմ՝ պատժեք և ծառայողական քննություն սկսեք վերոնշյալ իրավապահների նկատմամբ:Նրանց աշխատաոճը, վարքագիծը վիրավորանք է, հալածանք ու խոշտանգում է մեր ընտանիքի նկատմամբ: Սա մարդու իրավունքների բացահայտ ու կոպտագույն խախատում է, ծաղր, ծանակ, խոշտանգում, որը չի պատժվում ոչ մեկի կողմից:

Պարոն վարչապետ, Դուք մի անգամ ԱԺ Ձեր ելույթում ճիշտ ասացիք՝ «բա խոշտանգումը անպայման եղունգ քաշելով չի լինում»: Սա հենց այդ դեպքն է, սակայն Ձեր ղեկավարած Հայաստանում «եղունգ քաշելու» ձեւով դեռեւս խոշտանգում են մեր ընտանիքը: Եթե սա է նոր Հայաստանը, ապա այս Հայաստանում մենք անելիք չունենք: Ցավոք, իմ հայրենիքում դեռեւս գերակայում են մի խումբ գողեր, անառակներ, թալանչիներ, կոռումպացվածներ, ոչ պրոֆեսիոնալ, անպատասխանատու իրավապահներ:

Դեռևս ՀՀ քաղաքացի և իրավապահների անարխիայի դեմ պայքարող

Լիլիթ Աղեկյան
Ք. Գյումրի»