Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին. «Հրապարակ»Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է. «Հրապարակ»Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ»ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը. «Հրապարակ»Կոբախիձեն Փաշինյանի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման հարցերըԿոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Հասարակություն

Մարիամի «թավշյա» ակնարկը մեդիա դաշտին․ իսկ «ՀԺ»-ի հետ կապված հարցեր չկա՞ն

Արդեն երրորդ կամ մի գուցե 4-րդ անգամն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստր Մարիամ Փաշինյանը հրապարակավ անդրադառնում է լրատվամիջոցներին: Մարիամը հերթական անգամ կասկածի տակ է դնում լրատվամիջոցների ֆինանսական աղբյուրներն ու մեդիա դաշտն անվանում կաշառված: 

Չի բացառվում, որ իրեն պոտենցյալ վարչապետ հռչակած աղջնակը սույնով «թավշյա» ակնարկ է անում որոշ լրատվամիջոցներ փակելու մասին ու չի բացառվում նաև, որ այդ լրատվամիջոցների շարքում լինեն սաունա գնալու տենչով տոգորված ու լրագրողներին լկտի անվանած Ստյոպա Սաֆարյանի թվարկած կայքերը:

Հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում քրեական գործեր են  հարուցվում, կալանքներ են լինում ու մարդիկ են ազատվում աշխատանքից հենց ակնարկների հիմա վրա, այն էլ բարձրաստիճան «դանոսչիկների» ու «ստուկաչների» ակնարկների։ Այնպես որ՝ Մարիամի գրառումը կարելի է համարել ակնարկ և սպասել որոշ լրատվամիջոցների փակմանը։

Այստեղ կա մեկ ուրիշ հարց՝ ինչո՞ւ Մարիամը լրատվամիջոցներին վերաբերող իր գրառումների մեջ անազնիվ․․․ այս գրառումների մեջ մի բան թերի է։ Նա ամեն անգամ լռում է իր ընտանիքին պատկանող լրատվամիջոցների` «Հայկական ժամանակ» օրաթերթի ու armtimes.com լրատվական կայքի մասին․ էլ չենք խոսում նորաբաց այն կայքերից, որոնք, օդում կախված լուրերի համաձայն, բացվում են հենց Փաշինյանների ընտանիքի նախաձեռնությամբ ու պատկանում իրենց․․․

Հնարավոր է Մարիամը փոքր է եղել ու չի հիշում, որ իր հոր ղեկավարած լրատվամիջոցը բազմաթիվ սկանդալային հոդվածների կիզակետում է եղել, հնարավոր է՝ չի հիշում, որ այս օրաթերթը կեղծ լուրեր է տարածել (հնարավոր է պատվերով), այնքան կեղծ, որ հետո հերքել է ինքն իր հրապարակած կեղծ նյութը, իսկ ինչպես ինքը՝ Մարիամն է մի առիթով ասել․

«… կեղծ լուրեր տարածում են ծախու լրատվամիջոցները, կամ նրանք, ովքեր չեն հարգում իրենց մասնագիտությունը»․․․

Ի վերջո, Մարիամը չի կարող հիշել «մի սպիտակ Նիվայի պատմություն», որը, դարձյալ օդում կախված լուրերի համաձայն, իր հայրը «վաստակել է» ինչ-որ ծառայության դիմաց։ Ասում են, որ հետո այդ սպիտակ «Նիվա»-ն այրել են ինչ-ինչ պայմանավորվածություններ խախտելու համար։

Մարիամը չգիտի՞, թե ովքեր են գնել իր հորը պատկանող օրաթերթի խմբաքանակները՝ այդ կերպ թաքնված ֆինանսավորելով թերթին․․․

Վերջին հարցազրույցի ժամանակ Մարիամին հարց ուղղեցին, թե ինչի՞ շնորհիվ են ավելացել իրենց ընտանիքին պատկանող լրատվամիջոցի գովազդները, ինչին Մարիամը ծիծաղելով պատասխանեց․

«․․․ես չգիտեի, որ ավելացել են, եթե ավելացել են՝ երևի լավ աշխատանքի շնորհիվ է»․․․

Իրո՞ք, լավ աշխատանքի՞․․․ այսինքն` ՀԺ-ն այսօր այնքան լավ է աշխատում, որ գովազդներից ֆինանսավորումը 10-յակ անգամ ավելանո՞ւմ է․․․

Մի խոսքով՝ մեդիա դաշտի կաշառված լինել-չլինելուց խոսելիս, լավ կլիներ, որ Մարիամը հիշատակեր նաև իր ընտանիքին պատկանող լրատվամիջոցի մասին․․․

 

NEWSPRESS.am