Թրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըԳրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին. ԴանիելյանԱվելի քան 102 մլն դոլարի գինի՝ դեպի ՌուսաստանԹուրքիան ևս 5 տարի կշարունակի ներկրել իրանական գազԴատավորների պատասխանատվությունը քաղաքական հետապնդումների և անարդար դատավճիռների համար. քաղաքագետԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջՎաղը նախատեսվում է բացել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցությունների ևս երկու կլաստերԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էԵրևանի Սեբաստիա փողոցում «Hyundai»-ն բախվել է կայանված «Ford»-ին․ կա տուժածԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԿարո՞ղ են արդյոք Հայաստանն ու Ադրբեջանն այդպես էլ չստորագրել խաղաղության պայմանագիրը. ամերիկացի փորձագետԹրամփը մեղադրել է ԶԼՄ-ներին՝ Եվրոպայի՝ ռուսական էներգակիրներ գնելն անտեսելու համար«Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումԼակոտապետության գաղափարով են առաջնորդվում. ընդդիմադիր պատգամավորը թաղապետարանի քայլերի մասին (տեսանյութ)Բաքվում ցուցարարները չորս մեքենա են հրկիզել. ձերբակալվել է ավելի քան 200 մարդԵվրասիական զարգացման բանկը ներկայացրել է տարվա վերջի գնաճի մակարդակի կանխատեսումըԼևոն Զուրաբյան․ «Հայաստանը պիտի դառնա հա՞նք, թե՞ երկիր»Պակիստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կան զոհերՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըԼարված իրավիճակ Շինարարների փողոցում. քաղաքապետարանը ապամոնտաժում է կառույցները (տեսանյութ)ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՍլովենիայի նախկին նախարարը կհամանախագահի Թամամյանի նախընտրական խորհուրդըԹրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըՍյունիքում 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցումՄեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերըՌուսական ուժերը հարվածել են Նիկոլաևի մարզում գտնվող «Նովայա պոչտա»-ի լոգիստիկ կենտրոնին․ ՌԴ ՊՆԹափառող շունը կծել է Վրաստանում Իրանի դեսպանինՀՀ-ն ու Ֆրանսիան քննարկել են արտաքին քաղաքականության և միջազգային առևտրի ոլորտներում գործակցությունըՄակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ ԶաքարյանԻ՞նչ անել տարհանման ժամանակ․ իրազեկում է ՆԳ նախարարությունըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպանԵԱՏՄ-ն զարգացնում է թվային միջավայրում սպառողների իրավունքների պաշտպանության համակարգըԱնվավեր է ճանաչվել 0.12 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2011 թվականի աճուրդը․ հայցը բավարարվել էԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շուրջ 1600 նոր կետ․ Կայա ԿալլասԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգըՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՀայ գերիների ազատ արձակման հարցն ու ԵՄ-ի հետ համագործակցությունը. հանդիպում ԵՄ դեսպանիՄԻՊ աշխատակազմի հայտարարությունը՝ տարածվող ոչ ճշգրիտ տեղեկությունների և դիմելու կարգի վերաբերյալՎթարի պատճառով 15 ժամ ջուր չի լինելու Երևանի Կենտրոն վարչական շրջանումՀայաստանին կտրամադրվի 240 միլիոն դոլար վարկ՝ լողացող տոկոսադրույքովԻրազեկում․ Վայոց ձորի մարզում գործարկվելու են էլեկտրաշչակներՌուսական բանակը հատուկ ռազմական գործողության գոտում ընդլայնել է վերահսկողության տարածքը՝ գրավելով ևս երկու գյուղ
Հասարակություն

Փաշինյանն ու կինը լուսնից սելֆի կանեն ու ուղիղ եթեր կմտնեն․ Ե՞րբ են վարչապետի համար տիեզերանավ գնելու

Ասում են, թե իշխանությունները մտադիր են Նիկոլ Փաշինյանի համար նոր ինքնաթիռ գնել։ Դե այն ինչ հիմա կա արդեն հին է, մաշված, իսկ մեր «ժողովրդի սիրելի» վարչապետին սազական է ամեն ինչի նորը՝ նոր մեքենա, նորոգված /համարյա նոր էլի/ առանձնատուն, նոր ու զրահապատ ապակիներով աշխատասենյակ, նոր հագուստ, նոր ձեռքի ժամացույց, նույնիսկ՝ նոր այցեքարտ։

Լավ է, որ գոնե դեռ միտք չի դրել նոր տիկին ունենալ, վերջինիս հատուկ՝ «Նոր Ժպիտների քաղաք» ու «Նոր Իմ քայլը» հիմնադրամներով, որոնք նոր կանոններ են սահմանելու հին օլիգարխատի ռեկետի համար։

Իհարկե, թող գնեն, բա էլ ինչու են զոմբիներն ու պողոսները ընտրել նրան ու դարձրել թագավոր։ Բայց կարելի է ոչ թե ինքնաթիռ գնել, այլ միանգամից տիեզերանավ։ Ասենք զանգել Իլոն Մասկին ու ասել՝ «Հարավային Կովկասում ծվարած, ավելի քան մեկ միլիոն աղքատ մարդ ունեցող, յոթ միլիարդ դոլար արտաքին պարտք ունեցող, ահռելի գործազրկություն ունեցող Հայաստանը որոշել է իր վարչապետի համար գնել ձեր արտադրած արբանյակներից։ Մենք մեծահոգի ենք, այդ արբանյակը կարող է լինել սերիական գործարանային արտադրության, բայց լավ կլիներ, եթե անվանական լիներ, հատուկ մեր Նիկոլ թագավորի համար, վրան էլ նրա անունն ու ստորագրությունը դաջած։ Նույնիսկ կարող եք հատուկ կոնցեպտ։ Մենք ժլատ չենք։ Երեք ու կես միլիարդ դոլար պետական բյուջե ունենք, մեր վարչապետին փեշքեշ կանենք, էդ ինչ հարց է»։

Կարծում եմ Իլոն Մասկը կհամաձայնի, երբ լսի երեք ու կես միլիարդ դոլար ճանկելու հնարավորության մասին։ Ու դրանից հետո, կարծում եմ կսկսվի «կինոն»։ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը կնստեն այդ տիեզերանավը, հետները կվերցնեն «Երկրի հակառակ կողմը» ու «յալլա» դեպի բաց տիեզերք։ Նախ կգնան Լուսին, այնտեղ սելֆի կանեն, ուղիղ եթեր կմտնեն ու կողջունեն իրենց նման ճոխ, ուրախ ու բախտավոր կյանք պարգևած զոմբիներին ու մի քիչ էլ պողոսներին։

Պողոսները կիսասոված, բերանի ջրերը հազիվ պահելով «թաթիկով կանեն», իսկ այ զոմբիների մոտ ոգևորությունը կհորդա օվկիանոսի նման ու նրանք կմոռանան, որ գազը թանկանալու է, երեխեքը սոված են, ու էլի նման բաներ։ Հետո Նիկոլն ու Աննան կմեկնեն Մարս ու այսպես բոլոր մոլորակներից հերթով սելֆի կանեն, լայվ կմտնեն, բանաստեղծություն կարտասանեն, նույնիսկ Գալակտիկայից դուրս կգտնեն նախկին ռեժիմի հետքեր, գուցե նաև՝ «դիշովկա հակահեղափոխագաններ» ու նիկոլական «չուչխեն» կփորձեն տարածել ողջ տիեզերքի անսահմանությամբ, հասկանալով, ի վերջո, որ իրենց տիեզերացունց առաքելություն էր վերապահված․․․ թե չէ պողոսիկներ զոմբիստան ու նման խիստ երկրային կատեգորիաներ․․․

 

Յակոբ Բերգեր