Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին. «Հրապարակ»Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է. «Հրապարակ»Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ»ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը. «Հրապարակ»Կոբախիձեն Փաշինյանի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման հարցերըԿոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Քաղաքականություն

«Բոլորդ էլ վախեցեք, Ալեն ջան, ամեն ժամ վախեցեք, բավական է ինչքան «դուխով» եք եղել». Արտակ Զաքարյանը՝ Ալեն Սիմոնյանին

Մի ուրվական է շրջում մեր երկրում, պոպուլիզմի ուրվականն է. ու այդ համատեքստում Ալեն Սիմոնյանն է փորձել իր «հեղինակավոր խոսքն» ասել՝ իբրեւ թե ի պատասխան Սերժ Սարգսյանի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ալեն ջան, չգիտեմ ճիշտ եմ անում, որ անդրադառնում եմ քո գրառմանը, թե՞ ոչ։ Որովհետեւ թարսուշիտակ, շուռ ու մուռ տված խոսքերիդ անդրադառնալը գուցե եւ անհրաժեշտ չէր, բայց քանի դեռ պետական բարձրաստիճան պաշտոնյա ես հիշի՛ր, պետք կգա։ Հատկապես երբ, որպես միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ռուսների հետ հերթական հանդիպման ժամանակ ԵՏՄ-ի գովքն անելիս լինես։

Եթե ինչպես դու ես ասում, Սերժ Սարգսյանը կարողացել է միջազգային բարդ հարաբերություններում այնպես անել, որ «մեկ գիշերվա մեջ» ԵՏՄ մտնենք ու նաեւ ԵՄ հետ ՀԳԸՀ ( հուսով եմ գիտես ինչ հապավում է) ունենանք, ապա ձեզ մնում է միայն դասեր քաղել երկրի համար մտածող իսկական պետական-քաղաքական գործչից։

Ինչեւիցէ, ձեր իշխանությունը պետք է այսօրվանից մտածի թե ի՞նչ ժառանգություն է թողնելու հաջորդ իշխանությանը։ Մի պահ պատկերացրու, թե ի՞նչ եք դու եւ քո թիմակիցներն ապրելու, երբ ձեր մասին ձեր պես խոսեն կյանքում ոչ մի քար պետության պատին չդրած ջահելները՝ պոպուլիզմախառն ու անպատասխանատու։ Ի միջ այլոց, ի նկատի ունեցիր, որ շատ մարդիկ արդեն սկսել են բարձրաձայն խոսել ձեր թիմի որակների մասին, ու պատկերացնո՞ւմ ես, գոհունակության առիթները արագ սպառվել են եւ եկել է դժգոհությունների հետ առերեսվելու ժամանակը։ Սա ձեզ պետք է վախեցնի։

Ինչ վերաբերում է վախին, ապա բոլորդ էլ վախեցեք Ալեն ջան, ամեն ժամ վախեցեք, բավական է ինչքան «դուխով» եք եղել։ Վախենալը հասունության, խելացիության եւ ուժի նշան է։ Իսկ քաղաքականության մեջ համարձակության, հերոսության, վճռականության ու իմաստության հետ մեկտեղ նաեւ վախերն են ստիպում մտածել ու գործել հանուն ավելի լավ ապագայի։

Անձամբ ես վախենում եմ, որ Արցախի ճակատագիրն ու Հայաստանի անվտանգությունը նաեւ մի մարդու ձեռքում է, ով հանրությանն առ այսօր հայտնի է մարիխուանան օրինականացնելու իր միակ գաղափարով։

Հ. գ. Ամենայն հարգանքով քո եւ յուրաքանչյուրի անձի նկատմամբ»: