Թրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըԳրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին. ԴանիելյանԱվելի քան 102 մլն դոլարի գինի՝ դեպի ՌուսաստանԹուրքիան ևս 5 տարի կշարունակի ներկրել իրանական գազԴատավորների պատասխանատվությունը քաղաքական հետապնդումների և անարդար դատավճիռների համար. քաղաքագետԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջՎաղը նախատեսվում է բացել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցությունների ևս երկու կլաստերԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էԵրևանի Սեբաստիա փողոցում «Hyundai»-ն բախվել է կայանված «Ford»-ին․ կա տուժածԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԿարո՞ղ են արդյոք Հայաստանն ու Ադրբեջանն այդպես էլ չստորագրել խաղաղության պայմանագիրը. ամերիկացի փորձագետԹրամփը մեղադրել է ԶԼՄ-ներին՝ Եվրոպայի՝ ռուսական էներգակիրներ գնելն անտեսելու համար«Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումԼակոտապետության գաղափարով են առաջնորդվում. ընդդիմադիր պատգամավորը թաղապետարանի քայլերի մասին (տեսանյութ)Բաքվում ցուցարարները չորս մեքենա են հրկիզել. ձերբակալվել է ավելի քան 200 մարդԵվրասիական զարգացման բանկը ներկայացրել է տարվա վերջի գնաճի մակարդակի կանխատեսումըԼևոն Զուրաբյան․ «Հայաստանը պիտի դառնա հա՞նք, թե՞ երկիր»Պակիստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կան զոհերՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըԼարված իրավիճակ Շինարարների փողոցում. քաղաքապետարանը ապամոնտաժում է կառույցները (տեսանյութ)ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՍլովենիայի նախկին նախարարը կհամանախագահի Թամամյանի նախընտրական խորհուրդըԹրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըՍյունիքում 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցումՄեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերըՌուսական ուժերը հարվածել են Նիկոլաևի մարզում գտնվող «Նովայա պոչտա»-ի լոգիստիկ կենտրոնին․ ՌԴ ՊՆԹափառող շունը կծել է Վրաստանում Իրանի դեսպանինՀՀ-ն ու Ֆրանսիան քննարկել են արտաքին քաղաքականության և միջազգային առևտրի ոլորտներում գործակցությունըՄակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ ԶաքարյանԻ՞նչ անել տարհանման ժամանակ․ իրազեկում է ՆԳ նախարարությունըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպանԵԱՏՄ-ն զարգացնում է թվային միջավայրում սպառողների իրավունքների պաշտպանության համակարգըԱնվավեր է ճանաչվել 0.12 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2011 թվականի աճուրդը․ հայցը բավարարվել էԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շուրջ 1600 նոր կետ․ Կայա ԿալլասԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգըՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՀայ գերիների ազատ արձակման հարցն ու ԵՄ-ի հետ համագործակցությունը. հանդիպում ԵՄ դեսպանիՄԻՊ աշխատակազմի հայտարարությունը՝ տարածվող ոչ ճշգրիտ տեղեկությունների և դիմելու կարգի վերաբերյալՎթարի պատճառով 15 ժամ ջուր չի լինելու Երևանի Կենտրոն վարչական շրջանումՀայաստանին կտրամադրվի 240 միլիոն դոլար վարկ՝ լողացող տոկոսադրույքովԻրազեկում․ Վայոց ձորի մարզում գործարկվելու են էլեկտրաշչակներՌուսական բանակը հատուկ ռազմական գործողության գոտում ընդլայնել է վերահսկողության տարածքը՝ գրավելով ևս երկու գյուղ
Հասարակություն

Արսեն Բաբայանի որդին դեռ կարող է հավատալ հրաշքին…

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եվ այս խաղը պատերազմն է, որ խաղում են մեծ մարդիկ,
Իսկ խաղի վերջում քո ճիչն է` ես սպասում եմ քեզ, հայրիկ...
-----------

5-րդ ալիքի եթերում երեկ Ալվարդ Պետրոսյանի հարցազրույցն էի նայում։ Հենց սկզբում, երբ պատմում էր, թե ինչպես են իր հայրիկին որպես «ժողովրդի թշնամի» աքսորել Սիբիր, ասաց, որ ինքն այդ ժամանակ 2,5 տարեկան երեխա էր և հավատում էր, որ հայրը գնացել է Սիբիր՝ իր համար մատանի բերելու։ Այլ պարագաներում գուցե շատ ավելի զուսպ վերաբերվեի տիկին Ալվարդի մանկության այդ սպասումին, բայց վերջին օրերի խոհերիս ու հուշերիս ֆոնին այդ պատմությունն իսկապես շատ հուզեց ինձ, որովհետև մտքումս ամբողջ օրն Արսեն Բաբայանի զավակներն էին։ Երեկ առավոտյան տեղեկացել էի, որ հատուկ քնչական ծառայությունն արգելել է նրանց տեսակցությունը Արսենի հետ։ Պատկերացնո՞ւմ եք, «հանցագործ» են բռնել, հիմա էլ երեխաներին թույլ չեն տալիս տեսակցել հորը։

Մտքերով 95 թվական վերադարձա։ Այն ժամանակ էլ իմ հայրն էր ձերբակալված։ Ժամանակներն էին այդպիսին՝ Հայաստանի Հանրապետությունում Դաշնակցության հարցերը «լուծելուց» հետո անցել էին Արցախի դաշնակցական ղեկավարներին։ Հայրիկից բացի՝ ազատազրկվել էին նաև ԼՂՀ նախկին ԳԽ երեք այլ անդամներ՝ ԳԽ նախագահի նախկին պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը, ԳԽ քարտուղար Վլադիկ Հակոբյանը և պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Վալերի Բալայանը։ Ստեփանակերտում ինչ ասես՝ չէին խոսում այդ դեպքերի առթիվ։ Մի օր դպրոցում ավագ դասարանցիներ մոտեցան ու ցինիկ բարձր ծիծաղով, թե բա. «Արա, էդ պապուդ քչլցրա՞լն (քաչալացրել) տյուրմում»։ Ու թեև արդեն գիտեի, որ նման բան չի եղել, բայց հույզերս չկարողացա զսպել։ Բարձր գոռոցով հարձակվեցի նրանց վրա, բայց ինքս էլ հենց ծեծվեցի։ Մեծ էին, ու ես մենակ էի։

Հայրս ամեն ինչ արել էր, որպեսզի իր ազատազրկման պատճառով, ինչպես ինքն էր ասում, որդիների «վիզը ծուռ չմնա»։ Մեզ արգելել էր տեսակցել իրեն Ստեփանակերտի «ԻՎՍ»-ում (изолятор временнего содержания): Նամակներում դասերից էր հարցուփորձ անում, հանձնարարում երկու օրը մեկ գետ գնալ՝ լողալու, մարզվել և այլն։ Ոչ մի բառ իր դրության մասին չէր խոսում նաև մայրս։ Երևի իրենք էլ էին ուզում, որ մտածենք, թե «հայրիկը գնացել է Սիբիր՝ մատանի բերելու»։ Բայց մենք արդեն մեծ էինք ու ամեն ինչ լավ հասկանում էինք։

Իսկ Արսեն Բաբայանի որդին դեռ կարող է հավատալ այդ հրաշքին…

Գիտեք, ինձ թվում է, թե հասկանում եմ՝ ինչո՞ւ են Արսենի քննիչները նման ստոր քայլի դիմել։ Խնդիրը հոգեբանական է։ Ինչպես որ ազգությունը փոխած մարդն է ատելությամբ լցվում իր արմատների դեմ, այնպես էլ արդարության արժեքները դավաճանածն է ինքն իրեն «համոզում», որ ճիշտ ուղու վրա է։ Պատկերացնում եմ, թե քննիչի երևակայության մեջ հիմա ինչ հրեշավոր տեսք ունի Արսեն Բաբայանը։ Երևի նա վախենում է, որ Արսենի հոգին կարող է մտնել իր զավակների մեջ և այնտեղից իշխանություն զավթել Հայաստանում։ Ճիշտ 37թ.-ին հատուկ մտածելակերպ, այնպես չէ՞։

Ու հիմա, երբ գրում եմ այս տողերը, կրկին մտածում եմ Արսեն Բաբայանի երեխաների մասին։ Գիտեմ, որ նրանք կհաղթահարեն այս փորձությունը։ Ինչպես Տիկին Ալվարդը հաղթահարեց։ Ինչպես ես, եղբայրս, քույրս… Բայց ախր հարցն ավելի գլոբալ է։ Բա հետո՞։ Իմ զավակնե՞րն են կանգնելու այդ նույն հարցի առջև։ Հետո էլ նրա՞նց զավակները… Պատմության ոլորապտույտի այս սև գիծը վերջը պիտի հաղթահարվի, թե՞ ոչ»։