Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին. «Հրապարակ»Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է. «Հրապարակ»Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ»ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը. «Հրապարակ»Կոբախիձեն Փաշինյանի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման հարցերըԿոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Քաղաքականություն

Պողոսը մեջքը ծռած կմնա, կարևորը Նիկոլը լավ ապրի...

Արդեն տևական ժամանակ է, ինչ մամուլն ամեն օր գրում է հարկատուների հաշվից Նիկոլ Փաշինյանի ու նրա ընտանիքի բարեկեցության ապահովման համար ծախսվող միլիոնավոր դրամների մասին։ 

Նախ դրանց իշխանությունը չի արձագանքում, իսկ երբ հրապարակվում են արդեն փաստական թվեր, իսկ երբեմն էլ գաղտնի որոշումներ, ստիպված է լինում գտնել լղոզված պատասխաններ։

Պարզվում է՝ վարչապետ կարգվելուց և Սերժ Սարգսյանի կառավարական առանձնատնից լայվ մտնելուց հետո, Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ կառավարական առանձնատունը հարիր չէ իրեն, այն պետք է թարմացվի ու նորացվի, բերվի պատշաճ տեսքի, որ ինքն ու իր ընտանիքն ապրեն արժանապատիվ կյանքով ու դա նրանց համար կապահովի հարկատուն՝ դրա համար վճարելով սեփական հարկերից, բայց քանի որ Փաշինյանը տիրապետում է բոլոր ձևերին, նա չէր կարող միայն իր առանձնատունը վերանորագել, ուստի ցանկի մեջ մտցրել է ևս 7-ը՝ քննադատության թիրախում չհայտնվելու համար, իսկ ընդհանուր 8 կառավարական առանձնատան վերանորոգման համար Պողոսը կվճարի 2 միլիոն դոլար։

Իսկ քանի որ շարքային Պողոսը համաձայնեց վճարել 2 միլիոն դոլար ու Նիկոլի երեսին չասաց, որ դու այլ բան ասացիր, հիմա անում ես դրա հակառակը, Նիկոլ Փաշինյանը որոշեց շարունակել լծել սեփական ժողովրդին՝ այս անգամ նրանց հաշվին ձեռք բերելով ծառայողական նոր մեքենա՝ 340 հազար դոլար արժողությամբ։

Պողոսը սրա համար նույնպես վճարեց. դարձյալ Նիկոլին չասաց՝ իսկ ո՞ւր են խոստումներդ՝ որ մեզ չես թալանելու, իսկ քանի որ չասաց, հերթը ինքնաթիռինն է։

Պարզվում է՝ 10 տարի մերժված Սերժին օվկիանոսից անդին տեղափոխող ինքնաթիռն այլևս պիտանի չէ, հին է ու շարքից դուրս եկած, ուստի Նիկոլ Փաշինյանին պետք է նոր ինքնաթիռ 50 միլիոն դոլար արժեքով։

Ու ոչինչ, որ այդ 50 միլիոնը շարքային Պողոսը կվճարի իր քրտնամխած աշխատանքով, ինքը կճկռի՝ կարևորը Փաշինյանն իրեն լավ զգա, լավ ապրի: 

Այս տեմպերով Պողոսը նաև կվճարի Նիկոլ Փաշինյանի համար զբոսանավ գնելու համար. չէ՞ որ ինքնաթիռից հետո հաջորդ ճոխությունը, որն, անշուշտ, Փաշինյանը կփաթեթավորի որպես հույժ անհրաժեշտություն՝ զբոսանավը կլինի. ու ոչինչ, որ Հաաստանը ծով չունի. ժողովրդի վարչապետը դրա համար ծով կգտնի։

Պողոսը կվճարի:

Պողոսը կվճարի ու ինքը մի ոտատեղ տեղում, ավտոբուսում ու գազելում աշխատանքից ծալված մեջքը նորից կծռի, որ տնից աշխատանքի ու գործատեղից տուն հասնի: Ինքը շատ չի հասկանում, բայց գիտի, որ կարևորն էն է, որ Նիկոլը լավ ապրի: 

Պողոսը կվճարի և այս պողոսաշատ երկրում այս շռայլությունների ֆոնին արդեն աննկատ են 2019 թվականի պետական բյուջեում՝ ավելացնելով եկամուտները և ծախսերը 489 մլն 35 հազար 500 դրամով:

Հոգ չէ. Պողոսը կվճարի, քանի դեռ Նիկոլը նրան չի մաշել իր ստերով, պոպուլիզմով, մաղձով, ատելությամբ...

NEWSPRESS.am