Թրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըԳրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին. ԴանիելյանԱվելի քան 102 մլն դոլարի գինի՝ դեպի ՌուսաստանԹուրքիան ևս 5 տարի կշարունակի ներկրել իրանական գազԴատավորների պատասխանատվությունը քաղաքական հետապնդումների և անարդար դատավճիռների համար. քաղաքագետԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջՎաղը նախատեսվում է բացել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցությունների ևս երկու կլաստերԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էԵրևանի Սեբաստիա փողոցում «Hyundai»-ն բախվել է կայանված «Ford»-ին․ կա տուժածԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԿարո՞ղ են արդյոք Հայաստանն ու Ադրբեջանն այդպես էլ չստորագրել խաղաղության պայմանագիրը. ամերիկացի փորձագետԹրամփը մեղադրել է ԶԼՄ-ներին՝ Եվրոպայի՝ ռուսական էներգակիրներ գնելն անտեսելու համար«Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումԼակոտապետության գաղափարով են առաջնորդվում. ընդդիմադիր պատգամավորը թաղապետարանի քայլերի մասին (տեսանյութ)Բաքվում ցուցարարները չորս մեքենա են հրկիզել. ձերբակալվել է ավելի քան 200 մարդԵվրասիական զարգացման բանկը ներկայացրել է տարվա վերջի գնաճի մակարդակի կանխատեսումըԼևոն Զուրաբյան․ «Հայաստանը պիտի դառնա հա՞նք, թե՞ երկիր»Պակիստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կան զոհերՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըԼարված իրավիճակ Շինարարների փողոցում. քաղաքապետարանը ապամոնտաժում է կառույցները (տեսանյութ)ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՍլովենիայի նախկին նախարարը կհամանախագահի Թամամյանի նախընտրական խորհուրդըԹրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըՍյունիքում 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցումՄեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերըՌուսական ուժերը հարվածել են Նիկոլաևի մարզում գտնվող «Նովայա պոչտա»-ի լոգիստիկ կենտրոնին․ ՌԴ ՊՆԹափառող շունը կծել է Վրաստանում Իրանի դեսպանինՀՀ-ն ու Ֆրանսիան քննարկել են արտաքին քաղաքականության և միջազգային առևտրի ոլորտներում գործակցությունըՄակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ ԶաքարյանԻ՞նչ անել տարհանման ժամանակ․ իրազեկում է ՆԳ նախարարությունըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպանԵԱՏՄ-ն զարգացնում է թվային միջավայրում սպառողների իրավունքների պաշտպանության համակարգըԱնվավեր է ճանաչվել 0.12 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2011 թվականի աճուրդը․ հայցը բավարարվել էԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շուրջ 1600 նոր կետ․ Կայա ԿալլասԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգըՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՀայ գերիների ազատ արձակման հարցն ու ԵՄ-ի հետ համագործակցությունը. հանդիպում ԵՄ դեսպանիՄԻՊ աշխատակազմի հայտարարությունը՝ տարածվող ոչ ճշգրիտ տեղեկությունների և դիմելու կարգի վերաբերյալՎթարի պատճառով 15 ժամ ջուր չի լինելու Երևանի Կենտրոն վարչական շրջանումՀայաստանին կտրամադրվի 240 միլիոն դոլար վարկ՝ լողացող տոկոսադրույքովԻրազեկում․ Վայոց ձորի մարզում գործարկվելու են էլեկտրաշչակներՌուսական բանակը հատուկ ռազմական գործողության գոտում ընդլայնել է վերահսկողության տարածքը՝ գրավելով ևս երկու գյուղ
Հասարակություն

Բախշյանը դիմել է դատախազություն

Հոկտեմբերի 27-ի գործով սպանված խորհրդարանի նախկին փոխխոսնակ Յուրի Բախշյանի այրի Անահիտ Բախշյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Այսօր, ժամը 15-ին ՀՀ գլխավոր դատախազության նամակների արկղ եմ գցել ՀՀ դատախազին ուղղված այս դիմումը։ Որքան խելքս ու ուժս պատի՝ հետամուտ եմ լինելու։

ՀՀ գլխավոր դատախազ պարոն Արթուր Դավթյանին
Հարգելի պարոն Դավթյան

Ս․թ․ հոկտեմբերի 30-ին «Առավոտ» թերթում կարդացի «Հոկտեմբերի 27-ի գործով տուժողի իրավահաջորդներին եւ նրանց ներկայացուցչին տրամադրվել է քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման պատճենը. «Հրապարակ»» հոդվածը, որտեղ Ձեր խորհրդական Գոռ Աբրահամյանն ասում է, որ եթե տուժողների իրավահաջորդներից, նրանց ներկայացուցիչներից կան անձինք, ովքեր պնդում են, որ չեն ստացել քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը, կարող են դիմել ՀՀ դատախազություն, եւ սահմանված կարգով նրանց կտրամադրվի որոշման պատճենը։"

Ես պահել եմ դատավարության հետ կապված բոլոր փաստաթղթերը և ասում եմ, որ 2004թ․ ես չեմ ստացել քրեական գործով վարույթը կարճելու մասին ոչ մի որոշում, հետևաբար՝

Դիմում

Վերոգրյալից ելնելով խնդրում եմ ինձ՝ 1999թ․ հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում ահաբեկիչների կողմից սպանված ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի այրի Անահիտ Բախշյանիս տրամադրել 2004թ․ նոյեմբերի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարի կողմից կայացված որոշման պատճենը։ Ինչպես նաև, ուզում եմ համոզվել, որ ես ծանոթացել եմ այդ որոշմանն ուղեկցող գրությանը, որի մասին պնդում է գլխավոր դատախազի խորհրդականը։ Մեջբերում եմ իր ասածը․

«Գլխավոր դատախազի խորհրդականը պնդեց, որ, ըստ քրեական գործի նյութերի, առկա է տուժողի իրավահաջորդներին եւ նրանց ներկայացուցչին, ինչպես նաեւ տուժողներին ուղղված ուղեկցող գրություն՝ առ այն, որ նրանց տրամադրվել է քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման պատճենը, պարզաբանվել է այն բողոքարկելու կարգը, ինչպես նաեւ գործի նյութերին ծանոթանալու նրանց իրավունքը»։

Հուսամ այս որոշմանը ծանոթանալուց հետո եթե որոշեմ բողոքարկել, ապա բողոքարկելու համար վաղեմության ժամկետը կհաշվարկվի ստանալուս օրվանից։

Դիմող՝ /Անահիտ Բախշյան/
31․10․2019թ․»։