«Առավոտյան մեքենաս գտա այս վիճակում». «Իմ քայլի» պատգամավորի մեքենան վնասել են (ֆոտո)
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն այսօր առավոտյան ավտոմեքենան գտել է վնասված վիճակում։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում գրել է ինքը՝ պատգամավորը:
«Առավոտյան մեքենաս գտա այս վիճակում։
Մտածում եմ` միգուցե շներն են արել, բայց մեր բակում հազվադեպ եմ թափառող շուն տեսնում, որևէ ատամի հետք չկա, իսկ տակի защитник կոչվածը պոկելու համար էլ շուն լինելը քիչա։
Եթե շները չեն, ապա իմաստը չեմ հասկանում»։

