NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Տեսանյութ

Նահանջի տեղ չունենք․ ուզում են՝ Վենետիկից գան, ուզում են՝ լուսնից իջնեն․ Պետրոսյանը՝ Ստամբուլյան կոնֆենցիայի մասին (տեսանյութ)

ԵԽ ներկայացուցիչները ՀՀ Ազգային ժողովում անցկացնում են փակ քննարկում՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման թեմայով:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը դուրս գալով ԱԺ շենքից՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ չնայած քննարկումը գաղտնի էր, սակայն իրենց խմբակցությանը հաջողվել է տեսակետ հայտնել։

«Մենք նահանջի տեղ չունենք»,-հայտարարեց Պետրոսյանը՝ հավելելով, որ հանձնաժողովի անդամները որևէ համոզիչ փաստարկ չներկայացրեցին, թե ինչու մենք պետք է վավերացնենք Ստամբուլյան կոնվենցիան:

«Մեր համար կարևորը մեր երկրի ու մեր ժողովրդի շահն է»,-ասաց նա։ Գևորգ Պետրոսյանը ներկայացրեց նաև, թե ինչ հարցեր են առաջ քաշել և տվել հանձնաժողովի անդամներին, որոնց հիմնավոր ոչ մի պատասխան վերջիններիս կողմից չի հնչել

«Բոլորս էլ հարցեր բարձրացրեցինք․ հարցրեցինք, թե ՀՀ օրենսդրության այդ ո՞ր նորմն է բացակայում բռնությունները պատժելու հարցում, որ դրա բացակայությունը կարող է լրացվել բացառապես կոնվենցիայով: Ոչ մի պատասխան չհնչեց:

Իմ հաջորդ հարցը, ասում եմ՝ հարգելի գործընկերներ, դուք ունե՞ք տվյալներ, գոնե մեկ դեպք ՀՀ-ում, որ ասենք, ենթադրյալ բռնության ենթարկված կինը դիմել է ոստիկանություն կամ դատախազություն եւ քրգործի հարուցումը մերժվել է բռբնության համար պատասխանատվություն նախատեսող նորմի բացակայության պատճառով: Դարձյալ պատասխան չհնչեց:

Ես նաև ասացի, հարգելիներս, ձեր երկրներում կա՞ վիճակագրություն, թե կոնվենցիան վավերացնելուց հետո ընտանիքում բռնությունների ինչպիսի դինամիկա կա: Էլի որևէ պատասխան չհնչեց»,-ասաց Գևորգ Պետրոսյանը:

Նրա խոսքով, ընդհանրապես ոչ մի հիմնավոր փաստարկ չհնչեց հանձնաժողովի կողմից։

Գևորգ Պետրոսյանը նկատեց, որ հանձնաժողովի ներկայացուցիչներին նաև տեղեկացրել են, որ հարյուրավոր քաղաքացիներ դեմ են կոնվենցիայի վավերացմանը և ակցիաներ են իրականացնում ու եթե կոնվենցիան ընդունվի, փաստացի դեմ կգնան վարչապետի հայտարարությանը, թե երկիրը ժողովրդավարական է ու ամեն բան ժողովուրդն է որոշելու։

 Ըստ Պետրոսյանի, հանձնաժողոը եկել է ստուգելու մեր տրամադրվածությունը։ 

«Նրանք իմանալով, որ մեր երկրում դեմ են կոնվենցիային, եկել են երևի մեզ համոզեն, որ մենք էլ մեր հերթին համոզենք ժողովրդին, բայց մենք ավանդապաշտ ժողովուրդ ենք, ու եթե դա չի ընդունվում մեր արժեքների մեջ՝ ուզում է Վենետիկից գան, ուզում է՝ լուսնից իջնեն»,-եզրափակեց Պետրոսյանը։