Համոզեցինք նվագել Սայաթ-Նովա փողոցում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ջոն Մարշալին, Վահագն Հայրապետյանին և Արման Մնացականյանին համոզեցինք նվագել Սայաթ-Նովա փողոցում: Երևան ջազ-ֆեստ: Այս մասին Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում և տեսանյութ հրապարակել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր՝ ներկա է գտնվել «Երևան ջազ ֆեստ-2019» հոբելյանական հինգերորդ ամենամյա միջազգային փառատոնի փակման արարողությանը։