NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

«Ժողովուրդ». Փաստացի արդարացվում է «Լիդիան»-ի գործունեության ապօրինի սահմանափակումը

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«Ամուլսարի խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը բացառիկ զրույց է ունեցել «Լիդիան ինթերնեյշնըլ» ընկերության փոխնախագահ Արմեն Ստեփանյանի հետ: Նա դժգոհել է, թե «Լիդիան»-ի համար ընդունելի չեն ո՛չ Ամուլսարի ՇՄԱԳ-ի անվերջանալի խտրական ուսումնասիրությունները և ո՛չ էլ մեկ տարուց ավելի շարունակվող ճանապարհների ապօրինի շրջափակումը:

«Ժողովուրդ» օրաթերթը ընկերության փոխնախագահին հիշեցրել է, որ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում հայտարարեց, որ եթե «Լիդիանը» թաքցրել կամ կեղծել է «Ամուլսար» հանքավայրում ուրանի պաշարների վերաբերյալ տվյալները, ապա դա լուրջ հետևանքներ կունենա վերջինիս համար, և որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը չի բողոքարկում ՇՄԱԳ-ի հետ կապված գործընթացները, միակ բողոքն այն է, որ պետությունը չի ապահովում «Լիդիան»-ի մուտքը Ամուլսարի տարածք:

«Լիդիան»-ի փոխնախագահը, փաստորեն, զարմացած է նախարարի այս դիտարկումից, հայտարարել է՝ իրենք չեն ընդունում երրորդ աուդիտի կամ որևէ փորձաքննության անհրաժեշտությունը: «Ամենակարևորը՝ անընդունելի է, որ դրանցով փաստացի արդարացվում է «Լիդիան»-ի գործունեության ապօրինի սահմանափակումը: Չեմ կարծում, որ կգտնվի գոնե մեկ տնտեսվարող, որը համաձայն կլինի մեկը մյուսին հաջորդող անվերջանալի ստուգումների հետ՝ սեփական տարածքի ապօրինի շրջափակման պայմաններում»,- «Ժողովուրդ» օրաթերթին ասել է Ա. Ստեփանյանը` հավելելով, թե այս ստուգումները թիրախավորման տպավորություն են թողնում:
Անդրադառնալով Ամուլսարում ուրանի պաշարների առկայությանը` փոխնախագահ Ստեփանյանն ասել է. «Գիտե՞ք, սա արդեն զավեշտալի է: Հիմա, երբ հերքվեց տարիներ շարունակ շրջանառվող այն թեզը, որ Ամուլսարն ազդելու է Սևանի և Ջերմուկի ջրերի վրա, այժմ էլ որոշ շրջանակների կողմից փորձ է արվում ուրանը դարձնել նման մի «բոլոլա», որով հնարավոր կլինի շարունակել Ամուլսարի ծրագրի հետ կապված վախեր տարածել»:

«Ժողովուրդ» օրաթերթը «Լիդիան»-ի փոխնախագահին հիշեցրել է նաև, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 22-ին թբիլիսահայերի հետ հանդիպմանն ասել էր, թե Ամուլսարի շահագործման դեմ արշավը ֆինանսավորվել է հանքարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների կողմից: Ո՞ւմ է նկատի ունեցել փոխվարչապետը. հարցին Ա. Ստեփանյանը պատասխանել է. «Իրավապահները պետք է պատասխանեն այս հարցին, նույնիսկ, կարելի է ասել, հայտարարություն է հանցագործության մասին։ Մենք չունենք լիազորություն այդպիսի բացահայտումներ անելու»»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում