Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

ՀՀ իշխանությունների գործունեության հեռանկարում հնարավոր է ռուսական ռազմաբազան ՀՀ-ից դուրս բերելու ծրագիր. Կոլերով

«168 Ժամ» թերթի հետ զրույցում ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի ռազմական ներուժի կրկնապատկման փաստին, ասել է. «Բազայի ներուժի կրկնապատկումը նշանակում է, որ Ռուսաստանը հավատում է, որ Հայաստանի իշխանությունների ղեկին լինելու է ազգային պատասխանատվություն ունեցող և գործընկերային իշխանություն»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի զինված ուժերի՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան կրկնապատկել է մարտունակությունը։ Այս մասին բազայի հրամանատար Նիկոլայ Մարտինյուկը զեկուցել էր իր վերադասին՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, երբ վերջինս այցելել էր բազա։ Նա զեկուցել էր, որ մարտունակության շեշտակի աճը գրանցվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի՝ ավելի նոր տարբերակներով փոխարինումից հետո։ Նշենք, որ ռազմաբազան Հայաստանում ծառայություն է իրականացնում միջպետական պայմանագրով՝ մինչև 2044 թվականը։ Այն մտնում է Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ զորախմբի մեջ՝ հայկական բանակի զորամիավորումներից մեկի հետ։

Բազան զինված է «Սմերչ» հրթիռային համակարգերով, տանկերով, այլ զրահատեխնիկայով, հակաօդային պաշտպանության սպառազինությամբ։ Դրա կազմի մեջ է մտնում է նաև Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ավիացիոն խումբը՝ կործանիչ ինքնաթիռներով ու հարվածային ուղղաթիռներով։
Մոդեստ Կոլերովի կարծիքով, անկախ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմական բազայի մարտունակության կրկնապատկման փաստից, ՀՀ գործող իշխանությունների գործունեության հեռանկարում ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու ծրագիր հնարավոր է: Ըստ նրա՝ բազայի ներուժի կրկնապատկումը նշանակում է, որ Ռուսաստանը հավատում է, որ Հայաստանի իշխանությունների ղեկին լինելու է ազգային պատասխանատվություն ունեցող և գործընկերային իշխանություն: «Ժամանակավորների իշխանությունը վաղ թե ուշ կավարտվի: Հիանալի հարաբերություններ ուեննալով Ադրբեջանի հետ, ներկայումս ժամանակավորապես հիանալի հարաբերություններ ունենալով Թուրքիայի հետ, Ռուսաստանը մտածում է վաղվա սպառնալիքների մասին, և դա նշանակում է, որ նույնիսկ ներկայիս իշխանությունը չի վանում ՌԴ-ին Հայաստանից և ստիպում է մտածել ապագայի մասին: Բայց ես կրկին ասեմ, որ Փաշինյանի կառավարությունից ակնկալում եմ բազայի դուրսբերման կուրս»,- ասաց Կոլերովը:

Մեր հարցին, թե նման կուրս վարելու հեռանկարի դեպքում ՀՀ իշխանությունները կհամաձայնեի՞ն բազայի ներուժի կրկնապատկմանը, Կոլերովը պատասխանեց. «Համաձայնություն Փաշինյանի մակարդակով չկա, համաձայնությունը դեռ միայն ՀՀ ՊՆ-ի մակարդակով է: Այստեղ նրբություն կա: Սա երկու գերատեսչությունների պատրաստակամությունն է, դա Փաշինյանի գաղափարը չէ, դա ՀՀ ՊՆ-ն է: Ըստ իս՝ նրանք վախով են սպասելու այն բանին, թե կաջակցի՞ արդյոք Փաշինյանն այս նախաձեռնությանը, թե՞ ոչ»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում