Թրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըԳրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին. ԴանիելյանԱվելի քան 102 մլն դոլարի գինի՝ դեպի ՌուսաստանԹուրքիան ևս 5 տարի կշարունակի ներկրել իրանական գազԴատավորների պատասխանատվությունը քաղաքական հետապնդումների և անարդար դատավճիռների համար. քաղաքագետԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջՎաղը նախատեսվում է բացել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցությունների ևս երկու կլաստերԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էԵրևանի Սեբաստիա փողոցում «Hyundai»-ն բախվել է կայանված «Ford»-ին․ կա տուժածԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԿարո՞ղ են արդյոք Հայաստանն ու Ադրբեջանն այդպես էլ չստորագրել խաղաղության պայմանագիրը. ամերիկացի փորձագետԹրամփը մեղադրել է ԶԼՄ-ներին՝ Եվրոպայի՝ ռուսական էներգակիրներ գնելն անտեսելու համար«Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումԼակոտապետության գաղափարով են առաջնորդվում. ընդդիմադիր պատգամավորը թաղապետարանի քայլերի մասին (տեսանյութ)Բաքվում ցուցարարները չորս մեքենա են հրկիզել. ձերբակալվել է ավելի քան 200 մարդԵվրասիական զարգացման բանկը ներկայացրել է տարվա վերջի գնաճի մակարդակի կանխատեսումըԼևոն Զուրաբյան․ «Հայաստանը պիտի դառնա հա՞նք, թե՞ երկիր»Պակիստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կան զոհերՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըԼարված իրավիճակ Շինարարների փողոցում. քաղաքապետարանը ապամոնտաժում է կառույցները (տեսանյութ)ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՍլովենիայի նախկին նախարարը կհամանախագահի Թամամյանի նախընտրական խորհուրդըԹրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըՍյունիքում 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցումՄեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերըՌուսական ուժերը հարվածել են Նիկոլաևի մարզում գտնվող «Նովայա պոչտա»-ի լոգիստիկ կենտրոնին․ ՌԴ ՊՆԹափառող շունը կծել է Վրաստանում Իրանի դեսպանինՀՀ-ն ու Ֆրանսիան քննարկել են արտաքին քաղաքականության և միջազգային առևտրի ոլորտներում գործակցությունըՄակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ ԶաքարյանԻ՞նչ անել տարհանման ժամանակ․ իրազեկում է ՆԳ նախարարությունըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպանԵԱՏՄ-ն զարգացնում է թվային միջավայրում սպառողների իրավունքների պաշտպանության համակարգըԱնվավեր է ճանաչվել 0.12 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2011 թվականի աճուրդը․ հայցը բավարարվել էԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շուրջ 1600 նոր կետ․ Կայա ԿալլասԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգըՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՀայ գերիների ազատ արձակման հարցն ու ԵՄ-ի հետ համագործակցությունը. հանդիպում ԵՄ դեսպանիՄԻՊ աշխատակազմի հայտարարությունը՝ տարածվող ոչ ճշգրիտ տեղեկությունների և դիմելու կարգի վերաբերյալՎթարի պատճառով 15 ժամ ջուր չի լինելու Երևանի Կենտրոն վարչական շրջանումՀայաստանին կտրամադրվի 240 միլիոն դոլար վարկ՝ լողացող տոկոսադրույքովԻրազեկում․ Վայոց ձորի մարզում գործարկվելու են էլեկտրաշչակներՌուսական բանակը հատուկ ռազմական գործողության գոտում ընդլայնել է վերահսկողության տարածքը՝ գրավելով ևս երկու գյուղ
Հասարակություն

Վանաձորի նախկին քաղաքապետի վերաբերյալ ոստիկանության հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը. փաստաբան

Փաստաբան Արմեն Ֆերոյանը վստահեցնում է` Վանաձոր համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ Ոստիկանության հայտարարությունը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը:

Անդրադառնալով հայտարարությանը` փաստաբանըֆեյսբուքյան իր էջում գրել է.


«Ոստիկանության լրատվական ծառայության կողմից պատրաստված և տարածված նյութը, որը վերաբերվում էր Վանաձոր համայնքի նախկին ղեկավարին, չունի որևէ աղերս իրականության հետ, զուրկ է իրավական և փաստական հիմնավորումներից,և բացառապես ՀՀ ոստիկանության ոչ պրոֆեսիոնալ, մակերեսային և միակողմանի աշխատանքի արդյունքն է:

Խոսելով իրավական համակարգում առկա արատավոր երևույթների բացասական ազդեցության մասին՝ այս դեպքում ևս պետք է հստակ շեշտադրել և իր կարևորությամբ առանձնացնել ու ընդգծել Մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, ինչպես նաև մի շարք այլ միջազգային և ներպետական իրավական ակտերով երաշխավորված անմեղության կանխավարկածի ոտնահարման հանգամանքը:

ՀՀ ոստիակնության կողմից ներկայացված տեսանյությում և պաշտոնական մեկնաբանություններում առկա է ակնհայտ ապատեղեկատվություն:
Ընդ որում առկա են անվերապահ հիմքեր միանշանակորեն պնդելու, որ ՀՀ ոստիկանությունը գործել է չարամտորեն և կանխակալ, քանի որ նրա տիրապետման ներքո գտնվող ապացույցներն անհերքելիորեն փաստում են, որ բացակայում է որևէ հիմք քրեական գործ հարուցելու, առավել ևս նման հաղորդագրություն տարածելու համար:

Վանաձորի կեղտաջրերի նախկին մաքրման անավարտ` կիսակառույց շինությունների օտարման գործընթացն ամբողջությամբ իրականացվել է տվյալ պահին գործող օրենսդրությանը համապատասխան, ինչի վերաբերյալ ապացույցներն առկա են կամ առնվազն պետք է առկա լինեն ոստիկանությունում:

Այսպես` գործընթացն իրականացվել է օրենքով սահմանված կարգով գույքի գնահատում իրականացնելուց հետո, որն իրականացվել է անհատ գնահատողի կողմից (ապացույցներն առկա են):

Այնուհետև` համայնքի ավագանու կողմից որոշում է կայացվել գույքը` գնահատված արժեքով, աճուրդի միջոցով, օտարելու մասին և կրկնակի աճուրդում հաղթող ճանաչված` առավելագույն գումար առաջարկած անձի հետ կնքվել է համապատասխան պայմանագիր:

Եթե ՀՀ ոստիկանության աշխատակիցները ցուցաբերեին փոքր-ինչ անկողմնակալություն և պրոֆեսիանալիզմ, ապա միանշանակ կհամոզվեին, որ համայնքի ղեկավարի ազդեցությունը տվյալ գործընթացին եղել է բացառապես ֆորմալ, քանի որ համայնքի ղեկավարը չուներ ոչ գույքը գնահատելու, ոչ էլ առավել ևս այն օտարելու լիազորություն, այլ ընդամենը կատարել է ավագանու հանձնարարությունը:

Ինչ վերաբերում է հրապարակման այն հատվածին, որ համայնքի ղեկավարը ավագանու մեկ այլ որոշման հիման վրա օտարել է խողովակներ, որոնք հայտնաբերվել են քաղաքապետին ու նրա եղբորը պատկանող ընկերության մասնաճյուղում, ապա այստեղ ոստիկանությունն ակնհայտ կեղծ տեղեկատվություն է հրապարակել, ինչն ուղղակիորեն վկայում է փաստերը կանխամտածված ձևով խեղաթյուրելու մասին, քանի որ նախ` ի սպառ բացակայում է որևէ հիմք հայտարարելու, որ համայնքի ղեկավարի կողմից օտարվել են ինչ-որ խողովակներ, բացի այդ տվյալ ընկերությունում առկա խողովակները ձեռք են բերվել Հանրապետության տարբեր տարածքներում գործող տնտեսավարողներից, իսկ ձեռք բերման փաստաթղթերը նույն ոստիկանության առաջին իսկ պահանջով անմիջապես տրամադրվել են վերջինիս, սակայն անհասկանալիորեն հրապարակվում է, թե իբրև դրանց ձեռքբերման վերաբերյալ փաստաթղթերը բացակայել են: Այս մոտեցումը խիստ մտահոգիչ է, քանի որ ուղղակիորեն վկայում է անգամ անմիջականորեն ընկերության կողմից իրենց տրամադրված ապացույցների խեղաթյուրման միջոցով խիստ ուղղորդված և կողմնակալ քննություն կատարելու (ավելի ճիշտ չկատարելու) և հանրությանը սուտ տեղեկատվություն հրամցնելու հանգամանքի մասին:

Ամբողջ վերոգրյալը հիմք է տալիս փաստելու, որ ոստիկանության համապատասխան աշխատակիցները ակնհայտ ուղղորդված գործողություններ են իրականացնում` իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակելով: Թե ինչով են պայմանավորված նման գործողությունները, կարծում ենք մոտ ապագայում հնարավոր կլինի պարզել»: