NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

«168 ժամ». Մեր հարկերից է վճարվում ու միայն՝ «Ryan Air»-ին

«168 ժամ» թերթը գրում է.

«Երբ իռլանդական «Ryan Air» փոքր բյուջետային ավիաընկերության՝ մեծ շուքով ու առավել մեծ աղմուկով հայկական շուկա մուտք գործելն ազդարարվեց, համատեղ ասուլիսի ընթացքում, 168.am-ի հարցին, թե որոշ ուղղությունների համար հնարավոր է տոմս ձեռք բերել անգամ 20 դոլարով, բայց Հայաստանում կա օդի տուրքի հարկ, որի գումարը կազմում է մոտավոր 20 դոլար, այդ պարագայում ինչպե՞ս եք 20 դոլարով տոմսեր վաճառելու ՀՀ-ում, նպատակահարմար համարեց պատասխանել հանդիպմանը ներկա Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը՝ ասելով. «Ես շուտվանից ասել եմ, որ առաջարկել ենք նոր ուղղությունների համար օդի տուրքը հանենք: Դա ընթացքի մեջ է»:

Եվ ահա արդեն իսկ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում քննարկման է դրվել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, համաձայն որի, եթե հակիրճ ներկայացնենք, «օդի տուրք»-ի 10.000 ՀՀ դրամ ազատման արտոնությունից կազատվեն այն ավիաընկերությունները, որոնք իրականացնում են առեւտրային ավիափոխադրումներ դեպի իրենց կողմից վերջին 12 ամիսներին չսպասարկված IATA կոդով նոր օդանավակայաններ՝ սկսած առաջին թռիչքի մեկնարկի օրվանից, իսկ եթե ավելի պարզ նշենք, ապա «օդի տուրք»-ից ազատման արտոնությունները տրվելու են ոչ թե նոր քաղաքներից չվերթեր իրականացնող ավիաընկերություններին, այլ փաստորեն, ըստ էության, նոր օդանավակայաններից չվերթեր իրականացնողներին:

168.am-ն օրենքի նախագծի վերաբերյալ փորձեց կարծիքներ ստանալ Հայաստանում ավիափոխադրումներ իրականացնող մի քանի ավիաընկերությունների ներկայացուցիչներից՝ հասկանալու համար, թե ընդունելի՞ է արդյոք այս նախագիծը բոլորի համար, հակամրցակցային խնդիրներ չե՞ն առաջանալու, եւ առհասարակ ի՞նչ հեռանկարներ կան ավիափոխադրողների համար՝ կապված օրենքի նոր փոփոխությունների հետ:

Ռումինական «Tarom Airline» ավիաընկերության հայաստանյան գլխավոր ներկայացուցիչ Արարատ Մուրադյանը, ով շուրջ 30 տարի այս շուկայում աշխատանքի փորձ ունի, 168.am-ի հետ զրույցում նշեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչ է նշանակում՝ նոր ուղղություն:

«Այս հարցի պատասխանը ես կոլեգաներիցս շատերից եմ փորձել ստանալ, բայց ոչ ոք չի կարողանում դա բացատրել: Բացի դրանից, ինչո՞ւ «Air France»-ը, լեհական LOT-ը, ավստրիական ավիաուղիները, «Аэрофлот»-ը, S7-ը, որոնք 20 տարուց ավելի շարունակում են օդի հարկ վճարել, պետք է էլի վճարեն, իսկ ինչ-որ նոր մտած ընկերություն չպիտի վճարի: Դա ինչքանո՞վ է ճիշտ»,- տարակուսեց Ա. Մուրադյանը:

Մեր հարցին, թե փաստորեն ինքը կարծում է, որ սա արվում է «Ryan Air»-ի համար, վերջինս պատասխանեց՝ «լրիվ արված է «под «Ryan Air»», միանշանա՛կ»:

«Սրանք լրիվ հակամրցակցային պայմաններ են: Ստացվում է, որ միայն «Ryan Air»-ի համար է հանվում օդի տուրքը: Նրա համար, իհարկե, շատ մեծ զեղչեր են արվում: Բացի դրանից, պետբյուջեից նրան վճարվում է ռեալիթի: Գյումրիից թռչող յուրաքանչյուր ուղեւորի համար, որքանով որ ես տեղյակ եմ, մոտ 80 եվրո, իսկ Երեւանից՝ 20-70 եվրո՝ նայած ուղղությունների»,- նկատեց «Taron Airline» ավիաընկերության հայաստանյան գլխավոր ներկայացուցիչը:

Հարցին, թե այդ գումարներն արդյո՞ք բյուջեից են վճարվելու, որովհետեւ կառավարությունը հերքում է դա, Արարատ Մուրադյանը պատասխանեց, որ իշխանություններն ասում են, որ դա վճարվում է արտաբյուջետային միջոցներից, բայց թե ո՞ր բյուջեից, ինքը չգիտի:

«Օրինակ, Ալիկանտեում նման մեխանիզմ գոյություն ունի, որ լոուքոսթ ավիաընկերություններին քաղաքային բյուջեից վճարում են շատ մեծ գումարներ, որ տուրիստ տանեն: Քաղաքային իշխանությունները բոլոր հյուրանոցներին հարկ են դրել ամեն ուղեւորից, ենթադրենք, 5 եվրո, այսինքն՝ յուրաքանչյուր հյուրանոցի համարի արժեքի 5 եվրոն այդ լոուքոսթ ավիաընկերություններինն է: Այդ սխեման մեզ մոտ գոյություն չունի: Եթե այդ սխեման մեզ մոտ աշխատեր, ապա խնդիր չկար, բայց եթե դա մեր հարկերից է վճարվում ու միայն՝ «Ryan Air»-ին, … Այդքան գումարով կարելի էր հայկական ավիափոխադրող ստեղծել»,- ասաց Ա. Մուրադյանը:

168.am-ի հարցին, թե այս պայմաններում ինչպե՞ս է պատկերացնում իրենց հետագա գործունեությունը, եւ հնարավո՞ր է արդյոք՝ այս ամենը դառնա շուկան լքելու պատճառ, ասաց, որ իրենց ավիաընկերությունը շուկան չի լքի:

«Մենք աշխատում ենք կլասիկներից ավելի էժան գներով, գտնվում ենք նրանց ու լոուքոսթերի արանքում: Բայց եթե նույն «Ryan Air»-ը թռիչք իրականացնի ֆրանսիական «Օռլի» օդանավակայանից… Գիտենք, որ «Շառլ դը Գոլից» թռչում է «Air France»-ը, ինքը թռչի «Օռլից», Վարշավայի ու Վիեննայի մյուս օդանավակայաններից, այսինքն՝ տրորի կլասիկ ավիաընկերությունների ոտքերը, չի բացառվում, որ նրանք նեղանան, թողնեն դուրս գան շուկայից, որովհետեւ հայկական իշխանությունները տվել են անհավասար պայմաններ: Այդ դեպքում ի՞նչը կխանգարի «Ryan Air»-ին՝ 3 անգամ բարձրացնել գները, որովհետեւ, որքան տեղյակ եմ, հայկական կողմը որեւէ մեխանիզմ չունի զսպելու գնաճը»,- ասաց Արարատ Մուրադյանը:

Նա խորհուրդ տվեց հիշել «Պոբեդա» ավիաընկերությանը, որը շուկա մտավ 7000 դրամով, այսօր նույն «Аэрофлот»-ի գներով է թռչում, այսինքն՝ «Ryan Air»-ը լոուքոսթ գներով չի թռչելու:

«Ինքը որպես լոուքոսթ՝ աշխատում է այն պարագայում, երբ թռչում է 1-1.5 ժամ: Չորս ժամանոց թռիչք լոուքոսթ ավիաընկերությունը «լոուքոսթ» գներով չի թռչում: Ինքը 30-40 եվրոյով պետք է կատարի 1-1.5 ժամանոց թռիչքներ, ուր կա մրցակցություն, եւ եթե նա գնա 4 ժամ, ապա թռչելու է նույն 400 եվրոյով»,- նկատեց Ա. Մուրադյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում