Ռուսաստանում կործանված ուղղաթիռի զոհերի թիվը հասել է 15-ի
Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկի երկրամասում Մի-8 ուղղաթիռի կործանման զոհերի թիվը հասել է 15-ի, հայտնել են Արեւմտասիբիրյան տրանսպորտային դատախազությունից, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր 11 զոհի մասին:
«Ըստ վերջին ճշտված տեղեկությունների՝ զոհվել է 15 մարդ, եւս 10-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Մեկ մարդու դեռ հանում են ուղղաթիռից»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ աշխատավորներ տեղափոխող ուղղաիթռը կոշտ վայրէջք էր կատարել Ենիսեյ գետի սառույցի վրա: Միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Նախնական վարկածքով՝վթարի պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը: