Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին. «Հրապարակ»Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է. «Հրապարակ»Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ»ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը. «Հրապարակ»Կոբախիձեն Փաշինյանի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման հարցերըԿոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Վազող տողեր

Շիրակի դատախազը միջնորդագրով դիմել է առողջապահության նախարարին. պատճառն աղմկոտ սպանությունն ու ինքնասպանությունն են

2019 թ. մայիսի 24-ին ՀՀ ՔԿ Ախուրյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ՝ նույն օրը Շիրակի մարզի Բասեն գյուղում տեղի ունեցած մահվան ելքով դանակահարության և մեկ անձի ինքնասպանության դեպքերի առթիվ: Այս մասին հայտնում են Դատախազությունից:

Քննությամբ ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ նշված գյուղի բնակիչ Ալբերտ Կանդալյանը 2019 թ. մայիսի 24-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, հարևանությամբ բնակվող իր քրոջ և քրոջ որդուն՝ Բասեն գյուղի բնակիչներ՝ Սուսաննա Կանդալյանին և Վահագն Կանդալյանին սպանելու դիտավորությամբ գնացել է վերջիններիս անասնագոմ և իր մոտ եղած կենցաղային դանակի գործադրմամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել այնտեղ գտնվող Սուսաննա Կանդալյանի կրծքավանդակի հետին մակերեսի և պարանոցի առաջային հատվածներին, սպանել նրան: Ապա գնացել է նրանց տուն, դանակի հարվածներ հասցրել տան նախասրահում քնած վիճակում գտնվող Վահագն Կանդալյանի աջ և ձախ թևերին, պատճառել խորանիստ հյուս­վածք­ների վնասումով կտրած-ծակած վերքեր: Սակայն հանդիպելով Վահագն Կանդալյանի դիմադրությանը՝ չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, ինչից հետո գնացել է իր տան նկուղ և առաստաղից էլեկտրական լարով կախվելու եղանակով ինքնասպան եղել:

Ալբերտ Կանդալյանի վերաբերյալ նշանակված հետմահու ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության համաձայն՝ վերջինս 27.06.2009 թվականից հաշվառված է եղել Ախուրյանի բժշկական կենտրոն ՓԲԸ հոգեբուժական կաբինետում «շիզոֆրենիա պարանոիդ ձև» ախտորոշ­մամբ: Գրանցված՝ հոգեբույժի վերջին այցերի ժամանակ արտահայտել է վերաբերման, հետապնդման զառանցական մտքեր, գանգատվել է անքնությունից, որոնք կարող են դիտարկվել որպես նրա մոտ առկա հոգեկան հիվանդության սրացման նշաններ:

Ալբերտ Կանդալյանը մշտապես զառանցական բնույթի մտքեր է արտահայտել իր քրոջ՝ Սուսաննա Կանդալյանի վերաբերյալ՝ համարելով, որ նրա օժանդակությամբ կարող են վնասել և սպանել իր երեխաներին ու ընտանիքի այլ անդամներին: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ փորձագիտական հանձնաժողովը հան­գել է եզրակացության, որ Ալբերտ Կանդալյանը հանցագործությունը կատարելիս գտնվել է «շիզոֆրենիա պարանոիդ ձև» հիվանդությանը բնորոշ հիվանդագին ապրումների ազդեցության տակ, ինչը զրկել է նրան իր գործո­ղութ­յուն­ներին հաշիվ տալու և դրանք ղեկավարելու ընդունակությունից: Այսինքն՝ իրեն մեղսագրվող արարքը կատարելու պահին նա գտնվել է անմեղսունակ վիճակում: Նախաքննությամբ որևէ մեկի կողմից Ա. Կանդալյանին անուղղակի դիտավորությամբ ինքնասպանության հասցնելու կամ հակելու վերաբեր­յալ տվյալներ ձեռք չեն բերվել։

Ելնելով քրեական գործի նշված փաստական հանգամանքներից՝ որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին:
Սակայն նախաքննությամբ պարզվել է, որ Ալբերտ Կանդալյանը բժշկական կենտրոնի հոգեբուժանարկոլոգիական կաբինետում հաշվառվելուց հետո մինչև 11.05.2019 թվականը ստացել է համապատասխան դեղորայք, սակայն բժիշկին մեծամասամբ և հատկապես վերջին շրջանում ներկայացել է ոչ թե հիվանդը, այլ նրա կինը, իսկ բժշկի կողմից հիվանդի բնակարան այցեր չեն կատարվել։

2013 թվականից մինչև 2019 թվականի մայիսի 11-ը հոգեբույժի կողմից արձանագրվել է Ալբերտ Կանդալյանի ունեցած հիվանդությանը բնորոշ նույն ախտաբանական վիճակները, նա ստացել է նույն դեղատեսակները և նրա վիճակի լավացում տեղի չի ունեցել, ինչը պատշաճ ուշադրության չի արժանացել Ալբերտ Կանդալյանի հսկողությունը և բուժումն իրականացնող հոգեբույժի կողմից: Միջոցներ չեն ձեռնարկվել նրան հատկացվող դեղորայքի տեսակը փոփոխելու, վերջինիս ստացիոնար բուժօգնությունը կազմակերպելու ուղղությամբ, հոգեբույժը անձամբ չի ընդունել հիվանդին, տնայցեր չի կազմակերպել: Հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ Ալբերտ Կանդալյանի մոտ, կատարված դեպքին նախորդող ժամանակահատվածում նկատվել է հիվանդության սրացման վիճակ, այդ մասին պատկան մարմիններին չի իրազեկվել: Դրա հետևանքով տարիներ շարունակ կիրառված բժշկական միջամտության արդյունքում Ալբերտ Կանդալյանի հոգեկան առողջության վիճակը ոչ միայն չի բարելավվել, այլև վերջինս դարձել է հանրության համար վտանգ ներկայացնող հիվանդ, ինչը նպաստել է առանձնապես ծանր հանցանքը կատարելուն։

Հաշվի առնելով այս հանգամանքները՝ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը միջնորդագրով դիմել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ միջոցներ ձեռնարկելու Շիրակի մարզի «Ախուրյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ աշխատանքում տեղ գտած թերությունները, դրանց պատճառները վերացնելու, իրենց աշխատանքում թերացած աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու, նշված բժշկական կենտրոնի հոգեբուժանարկոլոգիական կաբինետի աշխատակիցների կողմից հետագայում նմանատիպ երևույթները բացառելու և նման հիվանդների առկայության դեպքում նրանց բժշկական օգնության տրամադրման գործընթացի նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու նպատակով։