Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին. «Հրապարակ»Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է. «Հրապարակ»Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ»ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը. «Հրապարակ»Կոբախիձեն Փաշինյանի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման հարցերըԿոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Վազող տողեր

Կարին Տոնոյանն անդրադարձել է «Հայ ասպետ» հաղորդման փակմանն ու պատասխանել որոշ հարցերի

«Հայ ասպետ» հաղորդման հեղինակ-վարող Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Երկու օր է տասնյակ լրատվամիջոցներ հարցազրույց են առաջարկում՝ կգմսն-ի վերջին լուսավորչական նախաձեռնությունների շուրջ- շնորհակալ եմ բոլորից, և որպեսզի հարցազրույցիս սև կամ սպիտակ գույն չտան, չօգտվի որևէ իշխանատենչ ճակատ, և այդքան ժամանակ չկորցնեք ոչ դուք, ոչ՝ ես, ահավասիկ այն բոլոր հարցերի պատասխանները, որ ուզում էիք ինձ տալ.

1. Հարց- Միտում տեսնո՞ւմ եմ կգմս նախարարության վարած քաղաքականության մեջ:
Պատասխան- Ոչ այնքան միտում, որքան կեղծ արժեքների և դեմոկրատիային ծառայելով հավելյալ գումարներ երկիր բերելու քողարկված քաղաքականություն: Գլոբալիզացիան՝ ժամանակակից ստրկատիրական հասարակարգը, մեծ գրպաներ ունի, գայթակղիչ է, ինչպես նաև հնարավորություն՝ պարտքերի մեջ խրված երկրիս արհեստական ու ժամակավոր շնչառություն տալու, հնարավորություն թվացյալ զարգացման զգացողություն ստեղծելու:

2. Հարց- Ասում են՝ Դուք «Հայ ասպետը» փակելու զայրույթն եք արտահայտում, այդպես է՞:

Պատասխան - Այո, զայրանում եմ, բայց իմ զայրույթի պատճառը «Հայ ասպետի» փակումը չէ, «Հայ ասպետը» փակել հնարավոր չէ, այն ամեն հայի մեջ է, հենց դրանով էր պայմանավորված մեր հաղորդաշարի նկատմամբ 10 տարի շարունակվող սերն ու հետաքրքրությունը, այն մարդկության լավագույն տեսակի՝ ասպետականության ու հայ տեսակի մասին էր, իսկ ով չի փնտրում իր մեջ այդ երկուսին.......այ, նրանք էլ դադարեցրին ֆինանսավորումը....բայց կյանքում ամենահեշտը միջոց փակելն է, ամենադժվարը նվիրումով ապրելը..... հանուն լավագույնի, հանուն քո տեսակի պահպանմանը.....
Նախարարությունը խոստացել էր մրցույթ անցկացնել մանկապատանեկան ինտելեկտուալ հեռուստանախագծերի, իրենց խոստումն անգամ չպահեցին, ուրեմն թող արդար խաղան, թող հրապարակեն ի՞նչ մրցույթով են հաղթել այդ գերժամանակակից ներկայացումների նախագծերը, ո՞րն է դրանց ֆինանսավորման նպատակը

3. Հարց- Ինչպե՞ս եք վերաբերվում Հ. լեզու և Հ. պատմություն առարկաների բուհական ծրագրերից հանելու նախագծին:

Պատասխան- Երբ մի բան լավ չի աշխատում, տանում ես մասնագետի մոտ, եթե նա գործից լավ չի հասկանում, ասում ես՝ դեն նետիր: Կամ չեն հասկանում, կամ պատվեր են կատարում: Ես ասում եմ՝ մեզ նման փոքր ազգերի համար այդ առարկաները ռազմավարական նշանակություն ունեն:

4.Հարց- Ասում են՝ դպրոցում դրանց դասավանդման մակարդակը կլավացնենք, չեք ընդունո՞ւմ:

Պատասխան- Ուրեմն նախ թող լավացնեն, բայց լավացնելուց հետո անգամ, աշակերտին երբեք չես կարող սովորեցնել այն, ինչ կսովորեցնես ուսանողին՝ պատմական վերլուծություն, մասնագիտական հայացք պատմական զարգացումներին, խոսքի մշակույթ, վերլուծելու ունակություն, բանավեճի կուլտուրա, միայն լսեք պաշտոնյաների հայերենը՝ կմկմոցով, անմիտ բառակապակցություններով, անսկիզբ, անվերջ, անկապ.....:
Աշակերտին, ուսանողին, վաղվա պաշտոնյային ու քաղաքացուն ազգային արժանապատվություն, իր տեսակի պահպանության անհրաժեշտություն ուսուցանեք, որ այսօրվա օրը չընկնենք:

Հարց- Չեք վախենում հակադրվելուց:

Պատասխան- Ոչ, ինչպես վարչապետն այսօր ասաց՝ մենք հեղափոխություն ենք արել, որ բոլորին իրավունք տանք իրենց կարծիքն ազատ արտահայտելու, կաղապարներից դուրս գալու.... իմ համոզմամբ վաղուց արդեն ժամանակն է մեր ժողովրդին ձայնազուրկի կաղապարներից դուրս գալու:

Հարց- Ի՞նչ եք պատրաստվում անել, պայքարելո՞ւ եք Ձեր իրավունքների համար:

Պատասխան- Ճշմարտությունը իրավունքի կարիք չունի, ճշմարտությունն ու արդարությունը ինքնին իրավունք են, մենք պարզապես շարունակելու ենք ավելի նվիրումով ապրել, հանուն մեր տեսակի՝ հայկականության պահպանման, բնության մեջ Աստծո ստեղծած ամեն մի տեսակ՝ անգամ բույսի կամ կենդանու, իր տեսակի պահպանման կռիվն է տալիս, սա էլ մեր կռիվն է, հասկանո՞ւմ եք, ուրեմն այն աստվածային կռիվ է»։