Թրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըԳրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին. ԴանիելյանԱվելի քան 102 մլն դոլարի գինի՝ դեպի ՌուսաստանԹուրքիան ևս 5 տարի կշարունակի ներկրել իրանական գազԴատավորների պատասխանատվությունը քաղաքական հետապնդումների և անարդար դատավճիռների համար. քաղաքագետԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջՎաղը նախատեսվում է բացել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցությունների ևս երկու կլաստերԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էԵրևանի Սեբաստիա փողոցում «Hyundai»-ն բախվել է կայանված «Ford»-ին․ կա տուժածԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԿարո՞ղ են արդյոք Հայաստանն ու Ադրբեջանն այդպես էլ չստորագրել խաղաղության պայմանագիրը. ամերիկացի փորձագետԹրամփը մեղադրել է ԶԼՄ-ներին՝ Եվրոպայի՝ ռուսական էներգակիրներ գնելն անտեսելու համար«Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումԼակոտապետության գաղափարով են առաջնորդվում. ընդդիմադիր պատգամավորը թաղապետարանի քայլերի մասին (տեսանյութ)Բաքվում ցուցարարները չորս մեքենա են հրկիզել. ձերբակալվել է ավելի քան 200 մարդԵվրասիական զարգացման բանկը ներկայացրել է տարվա վերջի գնաճի մակարդակի կանխատեսումըԼևոն Զուրաբյան․ «Հայաստանը պիտի դառնա հա՞նք, թե՞ երկիր»Պակիստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կան զոհերՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըԼարված իրավիճակ Շինարարների փողոցում. քաղաքապետարանը ապամոնտաժում է կառույցները (տեսանյութ)ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՍլովենիայի նախկին նախարարը կհամանախագահի Թամամյանի նախընտրական խորհուրդըԹրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըՍյունիքում 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցումՄեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերըՌուսական ուժերը հարվածել են Նիկոլաևի մարզում գտնվող «Նովայա պոչտա»-ի լոգիստիկ կենտրոնին․ ՌԴ ՊՆԹափառող շունը կծել է Վրաստանում Իրանի դեսպանինՀՀ-ն ու Ֆրանսիան քննարկել են արտաքին քաղաքականության և միջազգային առևտրի ոլորտներում գործակցությունըՄակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ ԶաքարյանԻ՞նչ անել տարհանման ժամանակ․ իրազեկում է ՆԳ նախարարությունըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպանԵԱՏՄ-ն զարգացնում է թվային միջավայրում սպառողների իրավունքների պաշտպանության համակարգըԱնվավեր է ճանաչվել 0.12 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2011 թվականի աճուրդը․ հայցը բավարարվել էԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շուրջ 1600 նոր կետ․ Կայա ԿալլասԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգըՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՀայ գերիների ազատ արձակման հարցն ու ԵՄ-ի հետ համագործակցությունը. հանդիպում ԵՄ դեսպանիՄԻՊ աշխատակազմի հայտարարությունը՝ տարածվող ոչ ճշգրիտ տեղեկությունների և դիմելու կարգի վերաբերյալՎթարի պատճառով 15 ժամ ջուր չի լինելու Երևանի Կենտրոն վարչական շրջանումՀայաստանին կտրամադրվի 240 միլիոն դոլար վարկ՝ լողացող տոկոսադրույքովԻրազեկում․ Վայոց ձորի մարզում գործարկվելու են էլեկտրաշչակներՌուսական բանակը հատուկ ռազմական գործողության գոտում ընդլայնել է վերահսկողության տարածքը՝ գրավելով ևս երկու գյուղ
Հասարակություն

Առաջընթացի համար ամենակարևոր պայմանը գիտելիքի նկատմամբ պահանջարկի ձևավորումն է. Փաշինյան

«Սինոփսիս» ընկերության նման ընկերությունների մուտքը Հայաստանի Հանրապետություն շատ կարևոր և նշանակալի բան է բոլորիս համար, ընկերության 15-ամյակի միջոցառմանը ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք ուզում ենք Հայաստանի Հանրապետությունը տեսնել որպես ինժեներական երկիր, որպես ինժեներական մտքի, գործունեության և տեխնոլոգիական երկիր, և սա շատ կարևոր է մեզ համար: Հաջորդը, որ ուզում եմ ընդգծել, աշխատանքային նոր մշակույթն է, գործատու-գործավոր հարաբերությունների նոր կերպը և մակարդակը։ Երրորդը՝ նման ընկերությունների մուտքը և ընդհանրապես տեխնոլոգիական ոլորտի մուտքը ես շատ կարևոր եմ համարում իսկապես ՀՀ, ինչպես մենք անվանում ենք, հպարտ քաղաքացու ձևավորման գործում», ասել է Ն.Փաշինյանը։

Նրա խոսքով՝ նման ընկերությունների ձևավորումը, նման մասնագետների և աշխատանքային նման խավի ձևավորումն է, որը Հայաստանում հանգեցրել է քաղաքական փոփոխությունների, և դա փաստ է: Այդ մարդիկ, ինչպես նշել է վարչապետ Փաշինյանը, Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացման, նոր մտածողության զարգացման գործում ունեցել են իսկապես առաջնորդի դերակատարում:

«Ուզում եմ շնորհավորել նաև մեր այսօրվա մրցանակակիրներին և ուզում եմ ընդգծել, որ առաջընթացի համար ամենակարևոր պայմանը գիտելիքի նկատմամբ պահանջարկի ձևավորումն է, և այս մարդիկ այդ պահանջարկի ձևավորման առաջամարտիկներն են: Ընդհանրապես վերջին շրջանում առիթներ ունեցել եմ ասելու, որ գիտելիքը և հմտությունը մեզ համար հնարավորի սահմաններն ընդարձակելն է, մեծացնելն է: ... Մենք համարում ենք, որ և՛ դահլիճում նստած բազմաթիվ մարդիկ, և՛ բեմում կանգնած մեր հարգելի մրցանակակիրներն զբաղված են հենց դրանով՝ հնարավորի սահմաններն ընդլայնելով: Հնարավորի սահմաններն ընդլայնելը մեր ամենամեծ առաքելությունն է, և Հայաստանում այս կերպը պիտի դառնա պետական առաքելություն, հանրային առաքելություն, պիտի դառնա ժողովրդական առաքելություն: Հիմա շատ կարևոր է, որ սակավագիտության և բացամտության հավերժական պայքարում հնարավորինս արագ և հնարավորինս տեսանելի կերպով մենք արձանագրենք բացամտության հաղթանակը, որովհետև ընդլայնելով հնարավորի սահմանը՝ մենք ընդլայնում ենք մեր երկրի սահմանը, մեր հնարավորությունների սահմանը, մեր ժողովրդի ապագայի տեսլականի և իրականության սահմանը», ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Միջոցառման ընթացքում ներկայացված պարի մասին խոսելով, վարչապետը պարզաբանել է, որ կտրականապես չի ընդունում այն կեցվածքը, երբ գիտելիքը, իմացությունը, հմտությունը, առաջադիմությունը, զարգացումը որևէ կերպ փորձ է արվում հակադրել ազգային ինքնությանը: «Եթե փորձենք վիճակագրություն անել, համոզված եմ՝ չենք գտնի շատ ընկերություններ, որոնց աշխատողներն ունեն մշակութային ինքնագործ խումբ, որտեղ զբաղված են իրենց հմտությունների շրջանակը մեծացնելով, ազգային մշակույթի, արվեստի նմուշների շուրջ պարապելով, հետազոտելով, ներկայացնելով: Մենք շատ չենք գտնի ընկերություններ, որտեղ կան կոլեկտիվներ, որոնք պատրաստ են բեմ դուրս գալ և հարյուրավոր մարդկանց առաջ ազգային գլխավոր համերգասրահում այդպիսի համարձակություն, վստահություն, առաքելություն և նվիրվածություն ունենալ, որպեսզի պարեն մի պար, որը մոռացված էր և ահա այսօր վերածնվում է նոր շնչով, նոր կերպարով և մեր նոր ապագայի մասին տալիս է շատ ընդհանրական, և շատ կոնկրետ, և շատ սիրելի, և շատ ազգային պատկերացում», ասել է վարչապետ Փաշինյանը:

Վերջում Հայաստանի վարչապետը համոզմունք է հայտնել, որ «մեր երկրում իսկապես միտքը կհաղթի, որովհետև մեր երկրում միտքն արդեն հաղթել է, և նրա հաղթանակն անշրջելի է»: